00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:33
2 ր
Ուղիղ եթեր
09:35
25 ր
Ուղիղ եթեր
10:00
7 ր
Ուղիղ եթեր
10:07
53 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
10 ր
Ուղիղ եթեր
14:00
10 ր
Ուղիղ եթեր
17:00
12 ր
Ուղիղ եթեր
18:00
10 ր
Ուղիղ եթեր
19:00
13 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:37
6 ր
Ուղիղ եթեր
09:44
15 ր
Ուղիղ եթեր
10:00
7 ր
Ուղիղ եթեր
10:08
52 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
7 ր
Ուղիղ եթեր
14:00
10 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի

ԱԺ–ն հարգանքի տուրք մատուցեց հոկտեմբերի 27–ի ոճրագործության զոհերի հիշատակին

Բաժանորդագրվել
Մինչ ԱԺ նիստի մեկնարկը «Ուժեղ Հայաստան» խմբակցությունը հարգանքի տուրք մատուցեց «Հոկտեմբերի 27–ի» զոհերի հիշատակին: 
ԵՐԵՎԱՆ, 27 հոկտեմբերի – Sputnik․ ՀՀ Ազգային ժողովի պատգամավորները մինչ նիստի սկսելը մեկ րոպե լռությամբ հարգանքի տուրք մատուցեցին 1999թ.-ի հոկտեմբերի 27-ին տեղի ունեցած ոճրագործության զոհերի հիշատակին:
ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանը հանդես եկավ կարճ հայտարարությամբ
«Հարգելի գործընկերներ, ուղիղ 27 տարի առաջ այս օրը այս դահլիճում ահաբեկչական գործողությունների հետևանքով սպանվեցին այն ժամանակվա ԱԺ նախագահը, փոխնախագահները, վարչապետը, կառավարությանը անդամ, պատգամավորներ։ Առաջարկում եմ` մեկ րոպե լռությամբ հարգենք այս ոճրագործության զոհերի հիշատակը»,– ասաց նա։
Նշենք, որ նիստից առաջ «Ուժեղ Հայաստան» խմբակցությունը խորհրդարանի բակում հարգանքի տուրք մատուցեց «Հոկտեմբերի 27–ի» զոհերի հիշատակին: Խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ 8 տարում հնարավոր էր արդարացի քննություն ապահովել և արդյունքի հասնել:
«Այս դեպքի վերաբերյալ քաղաքական շահարկումն անընդունելի եմ համարում, բայց մենք սկզբունքային դիրքորոշում ունենք, որ պետք է հասկանալ՝ ինչպես է ամեն ինչ եղել: Կարծում եմ` հարցերը շատ են, ու քննչականի պատասխանատու մարմինները պետք է հասցեատեր լինեն: Հայրս էլ է այդ ժամանակ ԱԺ շենքում եղել, ու բազմաթիվ ընտանիքներ կան, որոնց համար հարցեր կան, պետք է հասկանալ»,– ասաց Կարապետյանը:
Պատգամավորը նշեց` նման ողբերգություններ բացառելու համար պետք է վերանա պառակտման խոսույթը և զսպվի ատելության խոսքը: Ըստ Կարապետյանի՝ դա է սնուցում արմատականներին:
Նա նաև անդրադարձավ դատախազության տարածած այսօրվա հայտարարությանը, որում նշվում է` ապացուցողական գործողություններ, հարցաքննություններ են եղել: Ընդգծեց՝ 7 տարի է արդեն նույն բանը լսում են:
Հիշեցնենք` 1999թ.-ի հոկտեմբերի 27-ին հանցախումբը` Նաիրի Հունանյանի գլխավորությամբ, ՀՀ ազգային ժողովի նիստերի դահլիճում սպանեց ԱԺ խոսնակ Կարեն Դեմիրճյանին, վարչապետ Վազգեն Սարգսյանին, փոխխոսնակներ Յուրի Բախշյանին և Ռուբեն Միրոյանին, օպերատիվ հարցերով նախարար Լեոնարդ Պետրոսյանին, պատգամավոր Արմենակ Արմենակյանին, Հենրիխ Աբրահամյանին և Միքայել Քոթանյանին:
Հարուցված քրեական գործի նախաքննությունը տևեց 1.5 տարի, դատավարությունը` 2.5։
Ի՞նչ էր կատարվում 99–ի հոկտեմբերի 27-ին և դրանից հետո. 20–ամյա ողբերգության տեսախրոնիկա
2003թ–ին ավարտված դատավարության արդյունքում դատարանը որոշեց Նաիրի Հունանյանին, նրա եղբորը` Կարեն Հունանյանին, նրանց քեռուն` Վռամ Գալստյանին, ինչպես նաև Դերենիկ Բեջանյանին, Էդիկ Գրիգորյանին, Նորայր Եղիազարյանին ու Աշոտ Կնյազյանին դատապարտել ցմահ, Համլետ Ստեփանյանին` 14 տարվա ազատազրկման։
Հանցագործությանը հաջորդած 20 տարվա ընթացքում խմբի 8 անդամներից 4-ը մահացան տարբեր հանգամանքներում։
Լրահոս
0