Վթար Մեծամորում. կա զոհ, 4 վիրավորներց մեկը հղի կին է
10:00 26.10.2026 (Թարմացված է: 12:41 26.10.2026)

© Sputnik / Andranik Ghazaryan
Բաժանորդագրվել
«Toyota Ipsum»-ի վարորդը եղել է ոչ սթափ վիճակում՝ խմածության ամենաբարձր աստիճանի։
ԵՐԵՎԱՆ, 26 հոկտեմբերի – Sputnik. Երեկ՝ հոկտեմբերի 25-ին, ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Կան տուժածներ և զոհ։ Տեղեկությունը հայտնում է shamshyan.com–ը։
«Ժամը 21։20-ի սահմաններում Արմավիր-Երևան ավտոճանապարհին` Մեծամոր քաղաքի վարչական տարածքում, բախվել են Արմավիրի մարզի բնակիչ 52-ամյա Արթուր Գ․-ի վարած «Toyota Ipsum» մակնիշի և Երևանի բնակիչ 23-ամյա Սմբատ Պ․-ի վարած «Ford Mustang» մակնիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով վերջինը գլխիվայր հայտնվել է ձորակում»,–գրում է կայքը։
Վթարի հետևանքով «Toyota Ipsum»-ի ուղևոր, Արմավիրի մարզի բնակիչ 41-ամյա Անի Գ․-ն տեղում մահացել է, իսկ վարորդները, «Toyota Ipsum»-ի ուղևոր 36-ամյա Արևիկ Ղ․-ն և «Ford Mustang»-ի ուղևոր Արմավիրի մարզի բնակիչ 24-ամյա Սյուզաննա Պ․-ն տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Արմավիր» բժշկական կենտրոն, որտեղից Արևիկ Ղ․-ն տեղափոխվել է Երևանի մասնագիտացված հիվանդանոցներից մեկը։
Դեպքի վայրում հավաքվածները նշել են, որ վիրավորներից մեկը եղել է հղի կին։
Վթար Շիրակի մարզում․ «Նիսանի» 64-ամյա վարորդը տեղում մահացել է
Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, ավտոմեքենաների սեփականատերերի ինքնությունը պարզվում է։
Կայքի տեղեկություններով` վարորդները հիվանդանոցում ենթարկվել են սթափության փորձաքննության, «Toyota Ipsum»-ի վարորդը եղել է ոչ սթափ վիճակում՝ խմածության ամենաբարձր աստիճանի։