https://arm.sputniknews.ru/20261026/nebenzjan-mak-um-patmel-e-ukrainaji-kvoghmic-rus-erekhanerin-sparnacvogh-vtangneri-masin-108560973.html
Նեբենզյան ՄԱԿ-ում պատմել է Ուկրաինայի կողմից ռուս երեխաներին սպառնացող վտանգների մասին
Նեբենզյան ՄԱԿ-ում պատմել է Ուկրաինայի կողմից ռուս երեխաներին սպառնացող վտանգների մասին
Sputnik Արմենիա
Նեբենզյան հույս է հայտնել, որ ՄԱԿ-ն այս խնդրին առանձնահատուկ ուշադրություն կդարձնի երեխաների անվտանգության համար թվային տեխնոլոգիաների ռիսկերի... 26.10.2026, Sputnik Արմենիա
2026-10-26T21:46+0400
2026-10-26T21:46+0400
2026-10-26T21:46+0400
միավորված ազգերի կազմակերպություն (մակ)
վասիլի նեբենզյա
երեխա
ռուսաստան
ուկրաինա
հատուկ ռազմական գործողություն
https://cdn.am.imgsputniknews.ru/img/1135/57/11355726_0:0:2876:1619_1920x0_80_0_0_fc2caba1d4fd1b620d47d76f44ad5a67.jpg
ԵՐԵՎԱՆ, 26 հոկտեմբերի - Sputnik. ՄԱԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Վասիլի Նեբենզյան ուկրաինական հատուկ ծառայություններին մեղադրել է դիվերսիաներ իրականացնելու նպատակով համացանցի միջոցով անչափահաս ռուսաստանցիներին հավաքագրելու համար, ինչպես նաև ուշադրություն է հրավիրել ուկրաինական «Միրոտվորեց» կայքում երեխաների անձնական տվյալների հայտնվելուն: Այս մասին դիվանագետը հայտարարել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի՝ զինված հակամարտություններում երեխաների պաշտպանությանը նվիրված նիստում:Նեբենզյայի խոսքով՝ ուկրաինական հատուկ ծառայությունները երիտասարդների շրջանում տարածված չաթ-բոտերն ու Telegram մեսենջերն օգտագործում են դեռահասների հետ կապ հաստատելու համար: Դիվանագետը պնդում է, որ հավաքագրողները ծանոթանում են անչափահասների հետ աղջիկների անվան տակ, նրանց ֆիշինգային հղումներ են ուղարկում և խնդրում են տրամադրել բնակելի շենքերի, դպրոցների, առևտրի կենտրոնների ու այլ օբյեկտների աշխարհագրական տեղորոշումը:Նեբենզյան հույս է հայտնել, որ ՄԱԿ-ն այս խնդրին առանձնահատուկ ուշադրություն կդարձնի երեխաների անվտանգության համար թվային տեխնոլոգիաների ռիսկերի ուսումնասիրությանն ուղղված աշխատանքների շրջանակում:Դիվանագետը նաև բարձրացրել է ուկրաինական «Միրոտվորեց» կայքում անչափահասների անձնական տվյալների տեղադրման հարցը: Նրա խոսքով՝ 2021 թվականի վերջի դրությամբ ռեսուրսի բազայում ներառված էին 2-17 տարեկան ս ավելի քան 100 ռուսաստանցի երեխաներ:Նեբենզյան հայտարարել է, որ կայքի հեղինակներն իրենց բազայում ընդգրկված անձանց դասում են «Ուկրաինայի թշնամիների» շարքին, որոնք ենթակա են ոչնչացման: Ընդ որում, ռեսուրսում հրապարակված են ոչ միայն ռուսաստանցի անչափահասների, այլև Բելառուսից, Ուկրաինայից, Ադրբեջանից, Իսրայելից, Ուզբեկստանից, Մոլդովայից և այլ երկրներից երեխաների անձնական տվյալները:Որպես օրինակ դիվանագետը մեջբերել է Լուգանսկի բնակչուհի Ֆաինա Սավենկովայի պատմությունը, որի տվյալները հայտնվել էին «Միրոտվորեցում» 2021 թվականին, երբ նա 12 տարեկան էր: Դա տեղի էր ունեցել այն բանից հետո, երբ աղջիկը Երեխաների պաշտպանության օրվա առթիվ տեսաուղերձ էր հրապարակել` ՄԱԿ-ի ԱԽ անդամներին կոչ անելով ուշադրություն դարձնել Դոնբասի անչափահասների դրությանը:Բացի այդ, ՌԴ մշտական ներկայացուցիչը արևմտյան երկրներին մեղադրել է զինված հակամարտություններում երեխաների պաշտպանության հարցերը դիտարկելիս երկակի ստանդարտներ կիրառելու մեջ: Մասնավորապես, նա քննադատել է Լատվիայի, Դանիայի և Եվրամիության ներկայացուցիչներին՝ Ռուսաստանի հասցեին ուկրաինացի երեխաների առևանգման և արտաքսման հետ կապված, իր գնահատմամբ, ոչ արժանահավատ մեղադրանքներ տարածելու համար:Ուկրաինական «Միրոտվորեց» կայքը հայտնի է մարդկանց անձնական տվյալների հրապարակմամբ, որոնց ռեսուրսի հիմնադիրները համարում են Ուկրաինայի հակառակորդներ: Կայքի բազայում տեղադրվել են տեղեկություններ լրագրողների, ԴԺՀ-ի և ԼԺՀ-ի ներկայացուցիչների, ռուսաստանցի մշակութային գործիչների, այլ պետությունների քաղաքացիների, ինչպես նաև անչափահասների վերաբերյալ:
ուկրաինա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.imgsputniknews.ru/img/1135/57/11355726_0:0:2556:1917_1920x0_80_0_0_b5c23be3ea599a615e1f567f59483674.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
միավորված ազգերի կազմակերպություն (մակ), վասիլի նեբենզյա, երեխա, ռուսաստան, ուկրաինա, հատուկ ռազմական գործողություն
միավորված ազգերի կազմակերպություն (մակ), վասիլի նեբենզյա, երեխա, ռուսաստան, ուկրաինա, հատուկ ռազմական գործողություն
Նեբենզյան ՄԱԿ-ում պատմել է Ուկրաինայի կողմից ռուս երեխաներին սպառնացող վտանգների մասին
Նեբենզյան հույս է հայտնել, որ ՄԱԿ-ն այս խնդրին առանձնահատուկ ուշադրություն կդարձնի երեխաների անվտանգության համար թվային տեխնոլոգիաների ռիսկերի ուսումնասիրությանն ուղղված աշխատանքի շրջանակում:
ԵՐԵՎԱՆ, 26 հոկտեմբերի - Sputnik. ՄԱԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Վասիլի Նեբենզյան ուկրաինական հատուկ ծառայություններին մեղադրել է դիվերսիաներ իրականացնելու նպատակով համացանցի միջոցով անչափահաս ռուսաստանցիներին հավաքագրելու համար, ինչպես նաև ուշադրություն է հրավիրել ուկրաինական «Միրոտվորեց» կայքում երեխաների անձնական տվյալների հայտնվելուն: Այս մասին դիվանագետը հայտարարել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի՝ զինված հակամարտություններում երեխաների պաշտպանությանը նվիրված նիստում:
Նեբենզյայի խոսքով՝ ուկրաինական հատուկ ծառայությունները երիտասարդների շրջանում տարածված չաթ-բոտերն ու Telegram մեսենջերն օգտագործում են դեռահասների հետ կապ հաստատելու համար: Դիվանագետը պնդում է, որ հավաքագրողները ծանոթանում են անչափահասների հետ աղջիկների անվան տակ, նրանց ֆիշինգային հղումներ են ուղարկում և խնդրում են տրամադրել բնակելի շենքերի, դպրոցների, առևտրի կենտրոնների ու այլ օբյեկտների աշխարհագրական տեղորոշումը:
«Այնուհետև դեռահասների հետ կապ են հաստատում իրավապահ մարմինների աշխատակիցներ ներկայացող անձինք և նրանց դրդում են հրկիզումների և այլ դիվերսիաների»,- հայտարարել է ՌԴ մշտական ներկայացուցիչը:
Նեբենզյան հույս է հայտնել, որ ՄԱԿ-ն այս խնդրին առանձնահատուկ ուշադրություն կդարձնի երեխաների անվտանգության համար թվային տեխնոլոգիաների ռիսկերի ուսումնասիրությանն ուղղված աշխատանքների շրջանակում:
Դիվանագետը նաև բարձրացրել է ուկրաինական «Միրոտվորեց» կայքում անչափահասների անձնական տվյալների տեղադրման հարցը: Նրա խոսքով՝ 2021 թվականի վերջի դրությամբ ռեսուրսի բազայում ներառված էին 2-17 տարեկան ս ավելի քան 100 ռուսաստանցի երեխաներ:
Նեբենզյան հայտարարել է, որ կայքի հեղինակներն իրենց բազայում ընդգրկված անձանց դասում են «Ուկրաինայի թշնամիների» շարքին, որոնք ենթակա են ոչնչացման: Ընդ որում, ռեսուրսում հրապարակված են ոչ միայն ռուսաստանցի անչափահասների, այլև Բելառուսից, Ուկրաինայից, Ադրբեջանից, Իսրայելից, Ուզբեկստանից, Մոլդովայից և այլ երկրներից երեխաների անձնական տվյալները:
Որպես օրինակ դիվանագետը մեջբերել է Լուգանսկի բնակչուհի Ֆաինա Սավենկովայի պատմությունը, որի տվյալները հայտնվել էին «Միրոտվորեցում» 2021 թվականին, երբ նա 12 տարեկան էր: Դա տեղի էր ունեցել այն բանից հետո, երբ աղջիկը Երեխաների պաշտպանության օրվա առթիվ տեսաուղերձ էր հրապարակել` ՄԱԿ-ի ԱԽ անդամներին կոչ անելով ուշադրություն դարձնել Դոնբասի անչափահասների դրությանը:
Բացի այդ, ՌԴ մշտական ներկայացուցիչը արևմտյան երկրներին մեղադրել է զինված հակամարտություններում երեխաների պաշտպանության հարցերը դիտարկելիս երկակի ստանդարտներ կիրառելու մեջ: Մասնավորապես, նա քննադատել է Լատվիայի, Դանիայի և Եվրամիության ներկայացուցիչներին՝ Ռուսաստանի հասցեին ուկրաինացի երեխաների առևանգման և արտաքսման հետ կապված, իր գնահատմամբ, ոչ արժանահավատ մեղադրանքներ տարածելու համար:
«Հակամարտություններում երեխաների պաշտպանության վերաբերյալ Անվտանգության խորհրդի մանդատի իրականացմանը խոչընդոտող լուրջ գործոններից մեկը երկակի ստանդարտներն են և պարզունակ սուտը»,-հայտարարել է Նեբենզյան:
Ուկրաինական «Միրոտվորեց» կայքը հայտնի է մարդկանց անձնական տվյալների հրապարակմամբ, որոնց ռեսուրսի հիմնադիրները համարում են Ուկրաինայի հակառակորդներ: Կայքի բազայում տեղադրվել են տեղեկություններ լրագրողների, ԴԺՀ-ի և ԼԺՀ-ի ներկայացուցիչների, ռուսաստանցի մշակութային գործիչների, այլ պետությունների քաղաքացիների, ինչպես նաև անչափահասների վերաբերյալ: