00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:37
6 ր
Ուղիղ եթեր
09:44
15 ր
Ուղիղ եթեր
10:00
7 ր
Ուղիղ եթեր
10:08
52 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
7 ր
Ուղիղ եթեր
14:00
10 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Ուղիղ եթեր
19:00
9 ր
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:29
3 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
7 ր
Ուղիղ եթեր
10:07
52 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի

Ինչպես ագրոդրոններն օգնեցին Շիրակի մարզում ցորենի բերքն ավելացնել 25-30%-ով

© Sputnik / Aram NersesyanՑորենի դաշտ
Ցորենի դաշտ - Sputnik Արմենիա, 1920, 26.10.2026
Բաժանորդագրվել
Ցորենի դաշտերում դրոնները և թվային տեխնոլոգիաները օգնել են հրաժարվել թունաքիմիկատներից և սելիտրայից, իսկ խաղողի այգիներում՝ կրճատել ջրի ծախսը։ Հաջորդ քայլը բույսերի հիվանդությունների վաղ հայտնաբերումն է, ինչը ևս կնվազեցնի թունաքիմիկատների ծախսը և սրսկման ծավալները։
ԵՐԵՎԱՆ, 26 հոկտեմբերի – Sputnik. Անօդաչու սարքերով ցորենի դաշտերի ճշգրիտ սրսկումը Շիրակի մարզում թույլ է տվել ավելացնել բերքատվությունը 25-30%-ով։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այդ մասին պատմեց «Թվային գյուղատնտեսության հայկական ինստիտուտ» հիմնադրամի տնօրեն Վարդան Ուռուտյանը Երևանում ընթացող ՄԱԿ-ի կենսաբազմազանության հարցերով COP17 համաժողովի ընթացքում։
© Sputnik / Aram NersesyanՎարդան Ուռուտյան
Вардан Урутян, директор организации Армянский институт цифрового сельского хозяйства, на Форуме биоразнообразия ООН COP17 (20 октября 2026). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 22.10.2026
Վարդան Ուռուտյան
Հիմնադրամը փորձնական ծրագիր է անցկացրել Շիրակի մարզի Անի խոշորացված համայնքի մի շարք հողատարածքներում։ Դաշտերի սրսկման համար ծանր տեխնիկայի փոխարեն օգտագործվել են ագրոդրոններ, որոնք նախ նկարել են տեղանքը, այնուհետև ծրագրային համալիրն օգնել է վերհանել բույսերի սթրեսի կամ աճի այլ խնդիրներ ունեցող տարածքները, որտեղ էլ, կետային ձևով կատարվել են սրսկումները։ Օդից կատարվող մշակության շնորհիվ դաշտի մեջ չի մտել ծանր տեխնիկա և անիվներով չի տրորել հողը և բերքը։
«Բացի այդ, մենք չենք օգտագործել քիմիկատներ, միայն կենսաբանական հեղուկ պարարտանյութեր ու աճի խթանիչներ՝ հագեցած միկրոտարրերով։ Ավելի մեծ ծավալների դեպքում հնարավոր է ծախսերն անգամ նվազեցնել՝ ավանդական մշակության համեմատ։ Այսինքն` «կանաչ» գյուղատնտեսությունը կարող է ավելի մատչելի լինել, քան սելիտրա, դիզվառելիք ու թունաքիմիկատներ օգտագործելը», - ասաց Ուռուտյանը` նշելով, որ գալիք գյուղատնտեսական սեզոնին այդ աշխատանքը կշարունակվի։
Նա ընդգծում է, որ դրական արդյունքների հավաստիացման համար փորձերն անհրաժեշտ է շարունակել ևս երկու-երեք տարի։
Կազմակերպությունը ճշգրիտ գյուղատնտեսության մեկ այլ ծրագիր է իրականացնում խաղողի 4 այգիներում (2-ը` Վայոց Ձորում են, մեկական՝ Արմավիրում և Արագածոտնում)։
Անօդաչուներից նկարահանվել է այգիների «ջերմային քարտեզը», որը թույլ է տալիս գնահատել ոռոգման էֆեկտիվությունը։ Ոռոգումից հետո խաղողի վազերի ջերմաստիճանը պետք է փոքր-ինչ իջնի, ինչը երևում է ստացված քարտեզի վրա։ Եթե դա տեղի չի ունենում, դա ազդակ է՝ ստուգելու ոռոգման համաչափությունը, կաթիլային ոռոգման խողովակների ու կաթոցիկների սարքինությունը և այլն։ Բացի այդ, ջերմային ու մուլտիսպեկտրալ նկարահանումը թույլ է տալիս հետևել վազերի աճին և սթրեսի զոնաներին։
Ոռոգումն օպտիմալացնելու համար այգիներում տեղադրվել են թվային եղանակային մինի-կայաններ, հողի խոնավության ու ջերմության տվիչներ։
«Մեր հաշվարկները ցույց են տալիս, որ ճշգրիտ ոռոգման (այսինքն` ոռոգել որտեղ անհրաժեշտ է, երբ անհրաժեշտ է և որքան անհրաժեշտ է) պարագայում մեր այգեգործներն ու խաղողագործները կարող են 30-40%-ով ջուր խնայել։ Սա շատ դեպքերում նաև էլեկտրաէներգիա է խնայում ոռոգման պոմպերի համար, բայց խնդիրը միայն դա չէ։ Չափից ավելի ոռոգումը վատ է անդրադառնում բույսերի վրա՝ հողից տարալվացվում են սննդարար նյութերը, առաջ են գալիս սնկային հիվանդությունների ռիսկեր, իսկ հողը ենթարկվում է էրոզիայի։ Այս ամենից հնարավոր է խուսափել նոր տեխնոլոգիաների շնորհիվ», - ընդգծեց Ուռուտյանը։
Եկող տարվանից հիմնադրամը նախատեսում է եղանակային կայանների տվյալների, ջերմային ու մուլտիսպեկտրալ պատկերների օգնությամբ կիրառել խաղողի հիվանդությունների մոդելավորում` վաղ հայտնաբերման և կանխարգելիչ սրսկումների նպատակով։ Վաղ և թիրախային հայտնաբերումը այստեղ ևս կօգնի կրճատել սրսկումների քանակը։
Միջազգային հեղինակավոր գիտական հանդեսներում արդեն տպագրվել են բազմաթիվ հոդվածներ, որտեղ ներկայացված է ճշգրիտ գյուղատնտեսության էֆեկտը, այն է՝ 15-20%-ով ծախսերի նվազեցում և բերքատվության 20-25%-ով ավելացում։
«Մնում է` մենք Հայաստանում ևս սովորենք ճիշտ կիրառել այս տեխնոլոգիաները, օգնենք մեր ֆերմերներին սահուն կերպով ներդնել դրանք, որպեսզի կարողանանք ստանալ նշված օգուտները», – ասաց Ուռուտյանը։
Նա եզրափակեց` հնարավոր է՝ գործնականում այդ ցուցանիշներն է՛լ ավելի բարձր լինեն։
Լրահոս
0