https://arm.sputniknews.ru/20261026/harvatsner-rd-marzerin-hardzakumneri-en-entarkvel-vvorvonezhy-ev-belgvorvody-kan-zvoher-108540058.html
Հարվածներ ՌԴ մարզերին. հարձակումների են ենթարկվել Վորոնեժը և Բելգորոդը, կան զոհեր
Հարվածներ ՌԴ մարզերին. հարձակումների են ենթարկվել Վորոնեժը և Բելգորոդը, կան զոհեր
Sputnik Արմենիա
Վորոնեժի մարզպետի խոսքով՝ վիրավորների թվում մեկ երեխա կա։ 26.10.2026, Sputnik Արմենիա
2026-10-26T11:17+0400
2026-10-26T11:17+0400
2026-10-26T12:28+0400
վորոնեժ
հատուկ ռազմական գործողություն
ռազմական հատուկ գործողություն
բելգորոդ
անօդաչու թռչող սարք (աթս)
անօդաչու
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07e9/07/0f/91334434_0:246:592:579_1920x0_80_0_0_919dd5d3eaa823dd84baca67cd6223a3.jpg
ԵՐԵՎԱՆ, 26 հոկտեմբերի – Sputnik. Ուկրաինայի զինված ուժերը զանգվածային հարձակում են իրականացրել Վորոնեժի վրա. կան զոհեր և վիրավորներ։ Այս մասին հայտնել է մարզպետ Ալեքսանդր Գուսևը։Հրդեհներ են բռնկվել արդյունաբերական մի քանի օբյեկտներում (առանց էական հետևանքների), գործարար կենտրոնում, բնակարանային շենքում, 2 ամառանոցային ավաններում, դպրոցական մարզադաշտում և ավտոտնակային կոոպերատիվում։Բելգորոդի մարզպետի ժամանակավոր պաշտոնակատար Ալեքսանդր Շուվաևն իր հերթին հայտնել է, որ հոկտեմբերի 25-ին զանգվածային հարձակման է ենթարկվել նաև Բելգորոդը։ 2 խաղաղ բնակիչ է զոհվել, 18 մարդ տուժել է։Նա նշել է, որ վերջին մեկ օրում ինքնուրույն բուժօգնության է դիմել 5 մարդ, այդ թվում՝ 16-ամյա մի աղջիկ: Նրանք ամբուլատոր բուժում են ստանում:Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ ռազմական հատուկ գործողություն սկսելու որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։Մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։
վորոնեժ
բելգորոդ
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07e9/07/0f/91334434_0:201:593:645_1920x0_80_0_0_46379b9cd81a5dbfb8fedc33e052fe16.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
վորոնեժ, հատուկ ռազմական գործողություն, ռազմական հատուկ գործողություն, բելգորոդ, անօդաչու թռչող սարք (աթս), անօդաչու
վորոնեժ, հատուկ ռազմական գործողություն, ռազմական հատուկ գործողություն, բելգորոդ, անօդաչու թռչող սարք (աթս), անօդաչու
Հարվածներ ՌԴ մարզերին. հարձակումների են ենթարկվել Վորոնեժը և Բելգորոդը, կան զոհեր
11:17 26.10.2026 (Թարմացված է: 12:28 26.10.2026) Վորոնեժի մարզպետի խոսքով՝ վիրավորների թվում մեկ երեխա կա։
ԵՐԵՎԱՆ, 26 հոկտեմբերի – Sputnik. Ուկրաինայի զինված ուժերը զանգվածային հարձակում են իրականացրել Վորոնեժի վրա. կան զոհեր և վիրավորներ։ Այս մասին հայտնել է մարզպետ Ալեքսանդր Գուսևը։
«Ճշտված տվյալների համաձայն` Վորոնեժում ահաբեկչական հարձակման հետևանքով, ցավոք, երկու մարդ(1960 և 1973 թվականներին ծնված տղամարդիկ) է զոհվել, 17-ը` վիրավորվել։ Վիրավորների թվում մեկ երեխա կա», – ասվում է Max-ում մարզպետի հրապարակած հաղորդագրության մեջ։
Հրդեհներ են բռնկվել արդյունաբերական մի քանի օբյեկտներում (առանց էական հետևանքների), գործարար կենտրոնում, բնակարանային շենքում, 2 ամառանոցային ավաններում, դպրոցական մարզադաշտում և ավտոտնակային կոոպերատիվում։
Բելգորոդի մարզպետի ժամանակավոր պաշտոնակատար Ալեքսանդր Շուվաևն իր հերթին հայտնել է, որ հոկտեմբերի 25-ին զանգվածային հարձակման է ենթարկվել նաև Բելգորոդը։ 2 խաղաղ բնակիչ է զոհվել, 18 մարդ տուժել է։
Նա նշել է, որ վերջին մեկ օրում ինքնուրույն բուժօգնության է դիմել 5 մարդ, այդ թվում՝ 16-ամյա մի աղջիկ: Նրանք ամբուլատոր բուժում են ստանում:
Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ ռազմական հատուկ գործողություն սկսելու որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։
Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։