00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:33
2 ր
Ուղիղ եթեր
09:35
25 ր
Ուղիղ եթեր
10:00
7 ր
Ուղիղ եթեր
10:07
53 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
10 ր
Ուղիղ եթեր
14:00
10 ր
Ուղիղ եթեր
17:00
12 ր
Ուղիղ եթեր
18:00
10 ր
Ուղիղ եթեր
19:00
13 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:37
6 ր
Ուղիղ եթեր
09:44
15 ր
Ուղիղ եթեր
10:00
7 ր
Ուղիղ եթեր
10:08
52 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
7 ր
Ուղիղ եթեր
14:00
10 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի

Գլոբալ բնապահպանական հիմնադրամի բյուջեն կհասնի 4,4 մլրդ դոլարի. ՀՀ-ն կարող է օգտվել դրանից

© Sputnik / Aram GareginyanԴիեգո Մեսա Պույոն
Դիեգո Մեսա Պույոն - Sputnik Արմենիա, 1920, 26.10.2026
Բաժանորդագրվել
Հայաստանը կարող է հավակնել այդ միջոցներին անհետացման վտանգի տակ գտնվող տեսակների պահպանման նախաձեռնության շրջանակներում, որը նա ներկայացրել է Կոլումբիայի և այլ երկրների հետ համատեղ Երևանում ՄԱԿ-ի COP17 համաժողովում:
ԵՐԵՎԱՆ, 26 հոկտեմբերի – Sputnik. Գլոբալ բնապահպանական հիմնադրամի բյուջեն կավելանա և կհասնի մինչև 4,4 մլրդ դոլար։ Այդ միջոցները հասանելի կլինեն նաև Հայաստանին։ Այս մասին հայտարարել է հիմնադրամի գործադիր տնօրեն Դիեգո Մեսա Պույոն ՄԱԿ-ի կենսաբազմազանության հարցերով COP17 համաժողովի մամուլի ասուլիսի ժամանակ։
Նա հիշեցրել է, որ հիմնադրամի բյուջեն հաստատվում է չորս տարին մեկ։ Ֆինանսավորման հերթական ցիկլը մեկնարկել է այս տարի։ Հունիսին Սամարղանդում կայացած հիմնադրամի վեհաժողովում մասնակից երկրները պայմանավորվել են առաջիկա չորս տարիների համար հիմնադրամին հատկացնել 3,9 միլիարդ դոլար:
COP17-ի ընթացքում հայտարարվել է հիմնադրամը 500 մլն դոլարի չափով լրացուցիչ ֆինանսավորելու մասին, ինչի շնորհիվ կառույցի բյուջեն կհասնի մինչև $4,4 մլրդ: Եվս 60 մլն դոլար կուղղվի Կենսաբազմազանության գլոբալ շրջանակային հիմնադրամին:
Պույոյի խոսքով, այս անգամ ֆինանսավորման հայտերի ընդունումը չի սահմանափակվի ավարտի ֆիքսված ամսաթվով: Նա հույս է հայտնել, որ նման ճկուն մոտեցումը թույլ կտա ավելի շատ միջոցներ ներգրավել։
Իր հերթին ՀՀ շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանը տեղեկացրել է, որ հավելյալ 500 մլն դոլարը կարող է օգտագործվել CARES նախաձեռնության իրականացման համար, որն առաջ են քաշել Կոլումբիան և Հայաստանը՝ ՄԱԿ-ի կենսաբազմազանության համաժողովի նախորդ և գործող նախագահող երկրները:
CARES (Coalition of Action to Recover Endangered Species - անհետացող տեսակների վերականգնման գործողությունների կոալիցիա) նախաձեռնությունը նպատակ ունի վերականգնել վայրի բնության վտանգված տեսակների պոպուլյացիաները ամբողջ աշխարհում:
Նախարարի խոսքով, բացի Հայաստանից և Կոլումբիայից, նախաձեռնությանը արդեն միացել են 15 երկրներ: Ակնկալվում է, որ մասնակիցների թիվը կհասնի 30-ի: Առաջիկայում երկրները ձեռնամուխ կլինեն նախաձեռնության շրջանակներում կոնկրետ ծրագրերի մշակմանը։
Լրահոս
0