00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:37
6 ր
Ուղիղ եթեր
09:44
15 ր
Ուղիղ եթեր
10:00
7 ր
Ուղիղ եթեր
10:08
52 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
7 ր
Ուղիղ եթեր
14:00
10 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Ուղիղ եթեր
19:00
9 ր
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:29
3 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
7 ր
Ուղիղ եթեր
10:07
52 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի

Եթե պարեկն անտեսում է խախտումը, ծնողն էլ կանտեսի. փորձագետը` տուգանքի և «քարսիթի» մասին

© Sputnik / Asatur YesayantsԱվտոմեքենայում նստած երեխա
Ավտոմեքենայում նստած երեխա - Sputnik Արմենիա, 1920, 26.10.2026
Ավտոմեքենայում նստած երեխա. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
Արտակ Գաբոյանն ընդգծում է` երեխաների անվտանգության հարցում փոխզիջում լինել չի կարող։
ԵՐԵՎԱՆ, 26 հոկտեմբերի – Sputnik. Քանի դեռ ՀՀ–ում իրավապահներն իրենք են աչք փակում օրենքի վրա, մահվան ելքով պատահարներն անխուսափելի են։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս տեսակետը հայտնեց ճանապարհային երթևեկության փորձագետ, ակտիվիստ Արտակ Գաբոյանը` մեկնաբանելով երեխաների փոխադրման կանոնները խախտելու համար տուգանքն ավելացնելու առաջարկն ու Երևան– Գյումրի ճանապարհին տեղի ունեցած ողբերգական վթարը:
Ավելի վաղ հայտնել էինք, որ ՆԳՆ–ն առաջարկել է մինչև 12 տարեկան երեխաների փոխադրման կանոնները խախտելու համար 5000 դրամ տուգանքի փոխարեն 20 հազար դրամ սահմանել։ Հոկտեմբերի 24-ին հայտնի դարձավ, որ Արագածոտնի մարզում` Երևան-Գյումրի ավտոճանապարհին, բախվել են «Opel Zafira» մակնիշի ավտոմեքենան և «ՄԱԶ» մակնիշի բեռնատարը, բախման հետևանքով 2 մարդ մահացել է, 5-ը` վնասվածքներ ստացել։ Ավելի ուշ պարզվեց, որ մահացածներն ամուսիններ են, իսկ տուժածները` նրանց երեխաները, որոնցից 3-ի վիճակը ծայրահեղ ծանր է, 2-ինը` միջին ծանրության։ Հոկտեմբերի 25-ին երեխաներից մեկը` 6 տարեկան տղան, մահացավ։
Ըստ Գաբոյանի` որքան էլ բարձրացնեն տուգանքի չափը, մեկ է` օրենքը չի կիրառվում, մնում է թղթի վրա։ Սա, ըստ փորձագետի, ազդակ է հասարակությանը, որ դա այդքան էլ կարևոր խնդիր չէ։
«Պարեկն աչք է փակում, թե ինչպես են ծնողները, անվտանգության կանոնները խախտելով, իրենց երեխաներին դպրոց կամ մանկապարտեզ տեղափոխում մեքենաներով։ Եթե ոստիկանը, պարեկը անտեսում է խախտումը, նշանակում է` ծնողներն էլ կանտեսեն։ Ոստիկանը, պարեկը խախտումը չանտեսելու համար աշխատավարձ է ստանում, սակայն պատշաճ չի իրականացնում իր պարտականությունը։ Տեսնում ենք` ծնողը մեքենա է վարում, իսկ երեխան առանց ամրակապվելու նստած է դիմացը, գլուխն էլ` պատուհանից դուրս հանած։ Ոչ մի անվտանգային միջոց չկա երեխայի կյանքի անվտանգության համար», - ասաց փորձագետը։
Նա անդրադարձավ բազմազավակ ծնողների այն պնդմանը, թե երեք կամ չորս երեխայի դեպքում դժվար է բոլորին ապահովել «քարսիթներով»։
«Երեխաների անվտանգության հարցում փոխզիջում լինել չի կարող։ Եթե ծնողը բավարար գումար չունի, չի ասում, չէ՞, այս երեխայիս չկերակրեմ։ Եթե մի քանի երեխա ունես, պետք է բոլորի անվտանգությունն ապահովես»,– ընդգծեց փորձագետը։
Նա սեփական օրինակը բերեց` երեք երեխա ունենալու պայմաններում ընտանիքը յոթտեղանոց մեքենա է գնել՝ հաշվի առնելով, որ երեխաներից մեկը պետք է «քարսիթով» տեղափոխվի, մյուս երկուսը՝ «բուստերներով»։
Փորձագետը հիշեցրեց, որ մինչև 12 տարեկան երեխաներին արգելվում է տեղափոխել մեքենայի առջևի նստատեղին, սակայն փոքր երեխաների համար նախատեսված հատուկ «քարսիթների» կիրառմամբ բացառություն կարող է լինել։
«Օրինակ՝ նորածնի հետ միայնակ երթևեկող մայրը կարող է երեխային տեսանելի պահելու նպատակով օգտագործել առջևի նստատեղի համար նախատեսված համապատասխան «քարսիթը»՝ անվտանգության պահանջները պահպանելով», - ասաց Գաբոյանը։
Փորձագետի խոսքով՝ եթե ծնողը չի կարող սեփական մեքենայով ապահովել երեխայի անվտանգ տեղափոխումը, պետք է այլընտրանք ընտրի՝ օգտվելով հանրային տրանսպորտից։
Լրահոս
0