00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:32
28 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:05
55 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
8 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
9 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի

Երևան–Աշտարակ ճանապարհին վթարից տուժած 5 երեխաներից մեկին կվիրահատեն. նախարար

© Sputnik / Алексей Куденко / Անցնել մեդիապահոցՀիվանդանոց
Հիվանդանոց - Sputnik Արմենիա, 1920, 26.10.2026
Բաժանորդագրվել
Ողբերգական վթարից տուժած երկու երեխաների վիճակը շարունակում է մնալ ծայրահեղ ծանր։
ԵՐԵՎԱՆ, 26 հոկտեմբերի – Sputnik. Երևան–Աշտարակ ճանապարհին վթարից տուժած երեխաներից մեկին պատրաստում են պլանային վիրահատության։ Ֆեյսբուքյան էջում այս մասին հայտնում է ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։
Հոկտեմբերի 24-ին հայտնի դարձավ, որ Արագածոտնի մարզում` Երևան-Գյումրի ավտոճանապարհին, բախվել են «Opel Zafira» մակնիշի ավտոմեքենան և «ՄԱԶ» մակնիշի բեռնատարը, բախման հետևանքով 2 մարդ մահացել է, 5-ը` վնասվածքներ ստացել։ Ավելի ուշ պարզվեց, որ մահացածները ամուսիններ են, իսկ տուժածները` նրանց երեխաները, որոնցից 3-ի վիճակը ծայրահեղ ծանր է, 2-ինը` միջին ծանրության։ Հոկտեմբերի 25-ին երեխաներից մեկը` 6 տարեկան տղան, մահացավ։
«Ողբերգական վթարից տուժած երեխաներից 2-ի վիճակը շարունակում է մնալ ծայրահեղ ծանր, բժիշկները պայքարում են՝ անելով հնարավորը երեխաների կյանքը փրկելու համար: Մյուս 2 երեխաների վիճակը գնահատվում է միջին ծանրության, նրանցից մեկին պատրաստում են պլանային վիրահատության»,– գրել է Ավանեսյանը:
Նա քաղաքացիներին հորդորել է երեխաներին ըստ տարիքի նստեցնել մանկական նստատեղերում (carseat), ավելի մեծ տարիքում էլ պատշաճ ամրակապել, առջևի նստարանին չնստեցնել։
Հիշեցնենք, որ ըստ Sputnik Արմենիայի տեղեկությունների՝ մահացել է «Ուիգմոր կանանց և երեխաների հիվանդանոցում» գտնվող 2 երեխայից մեկը։ Երեխաներից 3-ն էլ «Սուրբ Աստվածամայր» ԲԿ–ում են։
Ըստ լրատվամիջոցների` վթարից մահացած ամուսինները Եղվարդից էին։ Կինը` 36-ամյա Իզաբելլա Վարդանյանը, 2 երեխաների հետ գնացել էր Գյումրի` մոր մահվան քառասունքին, մի քանի օրից էլ ամուսինը` 37-ամյա Մխիթար Նազարյանը, 3 երեխաների հետ մեկնել էր Գյումրի, ու միասին Եղվարդ էին վերադառնում։
Լրահոս
0