https://arm.sputniknews.ru/20261026/amni-sparnaliqnern-ajlevs-chen-azdum-erkrneri-vra-mvohsen-rezaji-108561654.html
ԱՄՆ–ի սպառնալիքներն այլևս չեն ազդում երկրների վրա. Մոհսեն Ռեզայի
ԱՄՆ–ի սպառնալիքներն այլևս չեն ազդում երկրների վրա. Մոհսեն Ռեզայի
Sputnik Արմենիա
Իրանի ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղարի խոսքով՝ նշված Սաուդյան Արաբիայի, Պակիստանի և Թուրքիայի ներկայացուցիչները կարծում են, որ... 26.10.2026, Sputnik Արմենիա
2026-10-26T22:52+0400
2026-10-26T22:52+0400
2026-10-26T22:53+0400
իրանի իսլամական հանրապետություն
թուրքիա
սաուդյան արաբիա
պակիստան
ամն
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/03/0e/99844792_0:48:800:498_1920x0_80_0_0_8750c58839252556f7116967282283db.jpg
ԵՐԵՎԱՆ, 26 հոկտեմբերի – Sputnik. ԱՄՆ–ի սպառնալիքներն այլևս չեն ազդում երկրների վրա։ Այդ մասին այսօր հայտարարել է Իրանի ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար գեներալ–մայոր Մոհսեն Ռեզային՝ Թեհրանում այսօր կայացած քառակողմ բանակցությունների մասին։Ավելի վաղ հայտնել էինք, որ Թեհրանում տեղի է ունեցել Իրանի, Պակիստանի, Թուրքիայի և Սաուդյան Արաբիայի ներկայացուցիչների քառակողմ հանդիպումը:Նրա խոսքով՝ նշված երեք երկրների ներկայացուցիչները կարծում են, որ տարածաշրջանային խնդիրների լուծումը Իրանի հետ իրենց փոխգործակցությունն է: Ռեզային այն համոզմանն է, որ Իրանի ժողովրդի դիմադրությունն ու երկրի զինված ուժերի հզորությունը նպաստել են տարածաշրջանում նոր դրական մթնոլորտի ձևավորմանը և երեք պետությունների ներկայացուցիչների հետ երկխոսությանը: Իրանի ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղարը նշել է նաև, որ Իրանի դիմադրության արդյունքները գնալով ավելի շոշափելի են դառնում: Հիշեցնենք, որ 2026 թ. օգոստոսի 7-ին Սաուդյան Արաբիան, Թուրքիան և Պակիստանը ռազմական դաշինք ստեղծելու մասին պայմանագիր են ստորագրել։ Այս համաձայնագիրը ենթադրում է, որ երեք կողմերից որևէ մեկի վրա զինված հարձակումը կհամարվի հարձակում բոլորի վրա։ Պաշտպանության մասին համատեղ համաձայնագիրը համագործակցություն է նախատեսում հետախուզական տվյալների փոխանակման և տարածաշրջանային անվտանգության համակարգման ոլորտում։
իրանի իսլամական հանրապետություն
թուրքիա
սաուդյան արաբիա
պակիստան
ամն
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/03/0e/99844792_55:0:766:533_1920x0_80_0_0_c54ccf013edb211a4ec840f3d067de36.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
իրանի իսլամական հանրապետություն, թուրքիա, սաուդյան արաբիա, պակիստան, ամն
իրանի իսլամական հանրապետություն, թուրքիա, սաուդյան արաբիա, պակիստան, ամն
ԱՄՆ–ի սպառնալիքներն այլևս չեն ազդում երկրների վրա. Մոհսեն Ռեզայի
22:52 26.10.2026 (Թարմացված է: 22:53 26.10.2026) Իրանի ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղարի խոսքով՝ նշված Սաուդյան Արաբիայի, Պակիստանի և Թուրքիայի ներկայացուցիչները կարծում են, որ տարածաշրջանային խնդիրների լուծումը Իրանի հետ իրենց փոխգործակցությունն է:
ԵՐԵՎԱՆ, 26 հոկտեմբերի – Sputnik. ԱՄՆ–ի սպառնալիքներն այլևս չեն ազդում երկրների վրա։ Այդ մասին այսօր հայտարարել է Իրանի ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար գեներալ–մայոր Մոհսեն Ռեզային՝ Թեհրանում այսօր կայացած քառակողմ բանակցությունների մասին։
Ավելի վաղ
հայտնել էինք, որ Թեհրանում տեղի է ունեցել Իրանի, Պակիստանի, Թուրքիայի և Սաուդյան Արաբիայի ներկայացուցիչների քառակողմ հանդիպումը:
«Տարածաշրջանային համագործակցությունը պետք էր սկսել շատ ավելի վաղ, իսկ Թուրքիայի, Պակիստանի և Սաուդյան Արաբիայի բարձրաստիճան ներկայացուցիչների այցերը վկայում են այն մասին, որ ԱՄՆ–ի սպառնալիքներն էական ազդեցություն չեն ունենում աշխարհի երկրների վրա»,– լրագրողների հետ զրույցում ասել է Ռեզային։
Նրա խոսքով՝ նշված երեք երկրների ներկայացուցիչները կարծում են, որ տարածաշրջանային խնդիրների լուծումը Իրանի հետ իրենց փոխգործակցությունն է:
Ռեզային այն համոզմանն է, որ Իրանի ժողովրդի դիմադրությունն ու երկրի զինված ուժերի հզորությունը նպաստել են տարածաշրջանում նոր դրական մթնոլորտի ձևավորմանը և երեք պետությունների ներկայացուցիչների հետ երկխոսությանը:
Իրանի ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղարը նշել է նաև, որ Իրանի դիմադրության արդյունքները գնալով ավելի շոշափելի են դառնում:
Հիշեցնենք, որ 2026 թ. օգոստոսի 7-ին Սաուդյան Արաբիան, Թուրքիան և Պակիստանը ռազմական դաշինք ստեղծելու մասին
պայմանագիր են ստորագրել։ Այս համաձայնագիրը ենթադրում է, որ երեք կողմերից որևէ մեկի վրա զինված հարձակումը կհամարվի հարձակում բոլորի վրա։ Պաշտպանության մասին համատեղ համաձայնագիրը համագործակցություն է նախատեսում հետախուզական տվյալների փոխանակման և տարածաշրջանային անվտանգության համակարգման ոլորտում։