00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:38
6 ր
Ուղիղ եթեր
09:45
15 ր
Ուղիղ եթեր
10:00
7 ր
Ուղիղ եթեր
10:07
53 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
9 ր
Ուղիղ եթեր
14:00
10 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
8 ր
Ուղիղ եթեր
19:00
9 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
12:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
11 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի

«Ընտրությունների համար է արվում». Երևան–Գորիս անվճար ավտոբուս է գործում քաղաքացիների համար

© SputnikГорис
Горис - Sputnik Արմենիա, 1920, 25.10.2026
Բաժանորդագրվել
Հիմնականում արձանագրվել են տարաբնույթ խախտումներ` սկսած ընտրատեղամասերի դժվարամատչելիությունից մինչև տեղամասերում կուտակումներ և բաց քվեարկություն։
ԵՐԵՎԱՆ, 25 հոկտեմբերի – Sputnik. Երևան–Գորիս անվճար ուղևորափոխադրումներ են իրականացվում, ինչի հետ մեկտեղ քաղաքական քարոզչություն է իրականացվում։ Այս մասին ահազանգում է «Ականատես» դիտորդական առաքելությունը։
Ըստ ահազանգի՝ Գորիսի բնակիչների համար հոկտեմբերի 23-ից սկսած Երևան-Գորիս երթուղով անվճար ուղևորափոխադրումներ են իրականացվում: Ահազանգի համաձայն՝ անվճար ուղևորափոխադրումը զուգորդվում է ընտրություններին մասնակցող «Համերաշխություն» դաշինքի («Բիզնես» և «Քաղաքացիական պայմանագիր կուսակցություններ) ընտրական ցուցակը գլխավորող Առուշ Առուշանյանի պատկերով և դաշինքի համարը պարունակող քարոզչական բուկլետի տրամադրմամբ։ Ի դեպ, Առուշանյանը ՔՊ–ի համայնքապետի թեկնածուն է Գորիսում։
Դիտորդական առաքելությունը նաև ձայանգրություն է հրապարակել, որտեղ Գորիսի բնակիչ ներկայացող կինը ճշտումներ է անում`տվյալ երթուղով Գորիս գնալու համար ու պարզում` ուղևորությունն անվճար է։ Կնոջը պատասխանող տղամարդը խոսակցության ընթացքում նշում է` արդեն 2 օր է, որ անվճար է ուղևորափոխադրումը և արվում է ընտրություններին ընդառաջ։
«Ականատեսը» նշում է, որ ըստ ՀՀ ընտրական օրենսգրքի` նախընտրական քարոզչության ժամանակ, ինչպես նաև քվեարկության նախորդ և քվեարկության օրը թեկնածուներին և ընտրություններին մասնակցող կուսակցություններին/դաշինքներին արգելվում է անձամբ կամ նրանց անունից կամ որևէ այլ եղանակով ընտրողներին անհատույց կամ արտոնյալ պայմաններով ծառայություններ մատուցելը։ Սա դիտարկվում է որպես բարեգործության արգելքի խախտում։
«Ականատես» դիտորդական առաքելությունը ՀՀ գլխավոր դատախազությանը, ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեին և ՀՀ ՆԳՆ ոստիկանությանը կոչ է արել անհապաղ ստուգել ներկայացված տեղեկությունները և տալ համապատասխան իրավական գնահատական։
Դիտորդական առաքելությունը ներկայացրել է նաև ժամը 13։00-ի դրությամբ իրավիճակը. 233 ընտրատեղամասից 75-ում արձանագրվել է 117 խնդիր և հնարավոր ընտրախախտում, այդ թվում՝ ընտրատեղամասերի մատչելիության խոչընդոտներ, քվեարկության գաղտնիության ապահովման խնդիր, ընտանեկան քվեարկություն, կուտակումներ և հնարավոր վերահսկում, ինչպես նաև կողմնակի անձանց ներկայություն, քարոզչական նյութերի առկություն, ընտրական ցուցանակների փակցման ընթացակարգային խնդիրներ։
Լրահոս
0