https://arm.sputniknews.ru/20261025/ughghvordumner-en-uzhegh-hajastann-ahazangum-e-stepanavanum-yntrakhakhtumneri-masin-108522350.html
Ուղղորդումներ են. «Ուժեղ Հայաստանն» ահազանգում է Ստեփանավանում ընտրախախտումների մասին
Ուղղորդումներ են. «Ուժեղ Հայաստանն» ահազանգում է Ստեփանավանում ընտրախախտումների մասին
Sputnik Արմենիա
Կուսակցության դիտորդները բացի ընտրախախտումներից խնդիրներ են արձանագրել նաև վստահված անձանց շրջանում։ 25.10.2026, Sputnik Արմենիա
2026-10-25T13:28+0400
2026-10-25T13:28+0400
2026-10-25T14:15+0400
«ուժեղ հայաստան» կուսակցություն
ընտրախախտում
ստեփանավան
գոհար մելոյան
տիմ ընտրություններ
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/0a/19/108522703_0:0:1253:705_1920x0_80_0_0_195313db6c93e0bab83fde4269966101.jpg
ՀՀ Լոռու մարզի Ստեփանավանում տեղի ունեցող ընտրությունների ժամանակ «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը մի շարք ընտրախախտումներ է արձանագրել։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց սահմանադրագետ, կուսակցության դիտորդ Գոհար Մելոյանը։Նա ճեպազրույցի ընթացքում նաև լուսանկարներ ցույց տվեց, որտեղ մեկ քվեախցիկում 2 անձ էր երևում։ Դեպքեր էլ կային, երբ նույն ընտրատեղամասում, տարբեր անձանց հետ նույն մարդն է քվեախցիկ մտել։ Մելոյանը վստահեցրեց` իր ցուցադրածը լուսանկարներ են, բայց բոլոր տեսանյութերը կան իրենց մոտ։Հարցին` գուցե 1 քվեախցիկում 2 անձի առկայությունը ընտրողին օգնելու համար է, սահմանադրագետը պնդեց` այդպես չէ։ Բացատրեց` ընտրական օրենսգրքում ասվում է, եթե ընտրական իրավունքն իրացնելու ֆիզիկական խնդիր ունի անձը, ապա մատյանում 1 անձի օգնող են գրանցում։ Միևնույն ժամանակ, տվյալ անձը չի կարող ընտրատեղամասում գտնվողներից մեկը լինել (վստահված անձ, հանձնաժողովի անդամ), այլ դրսից հրավիրված անծանոթ, ու նա ընդամենը մեկ անգամ կարող է օգնել։ Նա ընդգծեց նաև, որ ահազանգեր էլ են ստանում մեքենաներով սպասող անձանց մասին, որոնք մարդկանց են դիմավորում, ուղղորդում, ճանապարհում։ Վստահեցրեց, որ որպես կանոն համայնքապետարանների և գյուղապետարանների աշխատակիցներն են սպասողները։
ստեփանավան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Ուղղորդումներ են ամենուր. «Ուժեղ Հայաստանն» ահազանգում է Ստեփանավանում ընտրախախտումների մասին
Sputnik Արմենիա
Ուղղորդումներ են ամենուր. «Ուժեղ Հայաստանն» ահազանգում է Ստեփանավանում ընտրախախտումների մասին
2026-10-25T13:28+0400
true
PT3M13S
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/0a/19/108522703_151:0:1091:705_1920x0_80_0_0_d94951e70e2d6216a8c3194d97228799.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
«ուժեղ հայաստան» կուսակցություն, ընտրախախտում, ստեփանավան, գոհար մելոյան, տիմ ընտրություններ, видео
«ուժեղ հայաստան» կուսակցություն, ընտրախախտում, ստեփանավան, գոհար մելոյան, տիմ ընտրություններ, видео
Ուղղորդումներ են. «Ուժեղ Հայաստանն» ահազանգում է Ստեփանավանում ընտրախախտումների մասին
13:28 25.10.2026 (Թարմացված է: 14:15 25.10.2026) Կուսակցության դիտորդները բացի ընտրախախտումներից խնդիրներ են արձանագրել նաև վստահված անձանց շրջանում։
ՀՀ Լոռու մարզի Ստեփանավանում տեղի ունեցող ընտրությունների ժամանակ «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը մի շարք ընտրախախտումներ է արձանագրել։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց սահմանադրագետ, կուսակցության դիտորդ Գոհար Մելոյանը։
Նա ճեպազրույցի ընթացքում նաև լուսանկարներ ցույց տվեց, որտեղ մեկ քվեախցիկում 2 անձ էր երևում։ Դեպքեր էլ կային, երբ նույն ընտրատեղամասում, տարբեր անձանց հետ նույն մարդն է քվեախցիկ մտել։ Մելոյանը վստահեցրեց` իր ցուցադրածը լուսանկարներ են, բայց բոլոր տեսանյութերը կան իրենց մոտ։
«Բազմաթիվ դեպքեր կան ուղղորդումների։ Մարդկանց դրսից բերում են, ուղղորդում են, նույնիսկ գլխավերևում կանգնում են, սպասում, որ տեսնեն` իրենց ուժին անձն ընտրել է, թե ոչ։ Այս իրավիճակը կոնկրետ մեկ ընտրատեղամասում չէ, տարբեր տարածքներում է նույն խնդիրը։ Դեպք է եղել, երբ նույն մարդը ընտրողի ձեռքից վերցրել է ծրարը, փոխել է, հետո մեկ այլ անձի է բերել ընտրատեղամաս, նրան էլ է ուղղորդել, այլ ընտրողի էլ ինչ–որ այլ նյութեր է փոխանցել»,– նշեց Մելոյանը։
Հարցին` գուցե 1 քվեախցիկում 2 անձի առկայությունը ընտրողին օգնելու համար է, սահմանադրագետը պնդեց` այդպես չէ։ Բացատրեց` ընտրական օրենսգրքում ասվում է, եթե ընտրական իրավունքն իրացնելու ֆիզիկական խնդիր ունի անձը, ապա մատյանում 1 անձի օգնող են գրանցում։ Միևնույն ժամանակ, տվյալ անձը չի կարող ընտրատեղամասում գտնվողներից մեկը լինել (վստահված անձ, հանձնաժողովի անդամ), այլ դրսից հրավիրված անծանոթ, ու նա ընդամենը մեկ անգամ կարող է օգնել։
«Սա լրջագույն խնդիր է, և հարվածի տակ է ողջ ընտրական գործընթացը։ Ակնհայտ է, որ ընդդիմությունից մեկ սխալ տեսնեին` քարոզչամեքենայի ինչպիսի վրաերթի կենթարկվեինք մենք։ Ընտատեղամասերի մոտ էլ տարբեր խմբեր կան, որ իրենք էլ են ուղղորդել, խայտառակ կուտակումներ են լինում։ Իմ աչքի առաջ ՔՊ–ի վստահված անձն ուղղորդում էր ընտրողներին, մարդ էր տանում–բերում, հետո տեսախցիկն այդ ընտրատեղամասի ուղղակի շարքից դուրս եկավ չգիտես ինչպես։ Ոստիկաններին մենք հայտնել ենք այս խնդիրների մասին»,– ասաց Մելոյանը։
Նա ընդգծեց նաև, որ ահազանգեր էլ են ստանում մեքենաներով սպասող անձանց մասին, որոնք մարդկանց են դիմավորում, ուղղորդում, ճանապարհում։ Վստահեցրեց, որ որպես կանոն համայնքապետարանների և գյուղապետարանների աշխատակիցներն են սպասողները։