00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:37
6 ր
Ուղիղ եթեր
09:44
15 ր
Ուղիղ եթեր
10:00
7 ր
Ուղիղ եթեր
10:08
52 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
7 ր
Ուղիղ եթեր
14:00
10 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Ուղիղ եթեր
19:00
9 ր
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:29
3 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
7 ր
Ուղիղ եթեր
10:07
52 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի

Թուրքիան ավարտել է Հայաստանի հետ սահմանին գտնվող Անիի կամրջի վերականգնման մրցույթը

© Sputnik / Aram NersesyanԱնիի կամուրջ
Անիի կամուրջ - Sputnik Արմենիա, 1920, 25.10.2026
Բաժանորդագրվել
Հայաստանի և Թուրքիայի սահմանը բաժանող Անիի սահմանային կամրջի (X-XI դդ.) համատեղ վերականգնման մասին արձանագրությունը ստորագրվել էր 2026 թվականի մայիսի 4-ին:
ԵՐԵՎԱՆ, 25 հոկտեմբերի - Sputnik. Թուրքիան ավարտել է Հայաստանի հետ սահմանին՝ Ախուրյան գետի վրա գտնվող պատմական Անիի կամրջի վերականգնման մրցութային գործընթացը, այս մասին հայտնել է երկրի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարար Աբդուլքադիր Ուրալօղլուն:
«Մենք ավարտել ենք Թուրքիա-Հայաստան սահմանին գտնվող պատմական Անիի կամրջի վերականգնման մրցութային գործընթացը»,- մեջբերում է Habertürk-ը նախարարի խոսքերը:
Ուրալօղլուի խոսքով՝ կամուրջը գտնվում է Կարսի նահանգում, հին (հայկական) Անի քաղաքի մոտ, և կառուցվել է X դարում՝ Մետաքսի մեծ ճանապարհի երթուղու վրա: Ժամանակին այն ծառայել է որպես սահմանի հատման կարևոր կետ և Արևելքի ու Արևմուտքի միջև առևտրի առանցքային անցումներից մեկն է եղել: Մինչև մեր օրեր պահպանվել են միայն կառույցի հենարանների մնացորդները:
Կամրջի նախնական երկարությունը եղել է 80 մետր, լայնությունը՝ ութ մետր: Կամրջի 31 մետր բացվածքով կամարը փլուզվել է 1807 թվականի հոկտեմբերի 16-ին: Ներկայումս դրանից մնացել են միայն սահմանի երկու կողմերում գտնվող հենասյուները:
Նախարարը հստակեցրել է, որ վերականգնողական աշխատանքների անցկացման մրցույթը կայացել է 2026 թվականի սեպտեմբերի 16-ին, իսկ սեպտեմբերի 28-ին ստորագրվել է պայմանագիրը: Աշխատանքներն իրականացվելու են Թուրքիայի և Հայաստանի համագործակցության շրջանակներում և համակարգվելու են երկու երկրների համատեղ հանձնաժողովի կողմից:

Կամրջի վերականգնման ծավալներն ու մեթոդները սահմանող արձանագրությունը ստորագրվել էր Երևանում 2026 թվականի մայիսի 4-ին: Ուրալօղլուի խոսքով՝ նախագիծն ուղղված է Մետաքսի ճանապարհի պատմական ժառանգության պահպանմանն ու այն ապագա սերունդներին փոխանցելուն:

Հիշեցնենք, որ օգոստոսի սկզբին հայ և թուրք մասնագետները Երևանում անցկացրել էին Անիի պատմական կամրջի վերականգնման համատեղ աշխատանքային խմբի երկրորդ հանդիպումը:
Անիի կամուրջը կառուցվել էր Ախուրյան գետի վրայով՝ դեպի Հայոց թագավորության միջնադարյան մայրաքաղաք Անի (Բագրատունյաց թագավորություն):
Անիի կամրջի բացառիկ կադրերը դիտեք մեր նյութում:
Լրահոս
0