ԿԸՀ–ն ամփոփել է մասնակցությունը այսօր կայացած ՏԻՄ ընտրություններում
21:40 25.10.2026 (Թարմացված է: 21:42 25.10.2026)

© Photo : press office of the Central Electoral Commission of Armenia
Բաժանորդագրվել
Ամենաշատ մասնակցություն եղել է ՀՀ Լոռու մարզի Ստեփանավան համայնքում` 68.83%, ամենաքիչը՝ կրկին Լոռու մարզի Ֆիոլետովո համայնքում` 25.39%։
ԵՐԵՎԱՆ, 25 հոկտեմբերի – Sputnik. ՀՀ–ում ՏԻՄ ընտրություններում ամենաշատ մասնակցություն ապահովել է ՀՀ Լոռու մարզի Ստեփանավան համայնքը` 68.83%։
Տվյալները ներկայացրել է ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը։
Բարձր մասնակցություն արձանագրած համայնքների հնգյակում են նաև Վայոց Ձորի Եղեգնաձոր (62.56%), ՀՀ Կոտայքի մարզի Ծաղկաձոր (61.78%), Սյունիքի մարզի Մեղրի (57.97%), Շիրակի մարզի Արթիկ (57.42%), Սյունիքի մարզի Գորիս (54.54) համայնքներում։
Ամենաքիչ մասնակցություն եղել է Լոռու մարզի Ֆիոլետովո համայնքում` 25.39%։ Ցածր մասնակցություն է գրանցվել նաև Կոտայքի մարզի Գառնի (37.19%), Արմավիրի մարզի Արմավիր (36.73%), Տավուշի մարզի Դիլիջան (39.32%), Արարատի մարզի Արտաշատ (40.09%) համայնքներում։
Արարատի մարզ Արտաշատ համայնք - 40.09%
Արմավիրի մարզ Արաքս համայնք - 52.33%
Արմավիրի մարզ Արմավիր համայնք - 36.73%
Արագածոտնի մարզ Շամիրամ համայնք - 46.20%
Գեղարքունիքի մարզ Գավառ համայնք - 39.03%
Գեղարքունիքի մարզ Մարտունի համայնք - 40.12%
Գեղարքունիքի մարզ Վարդենիս համայնք - 41.33%
Լոռու մարզ Ֆիոլետովո համայնք - 25.39%
Լոռու մարզ Ստեփանավան համայնք - 68.83%
Կոտայքի մարզ Ծաղկաձոր համայնք - 61.78%
Կոտայքի մարզ Հրազդան համայնք - 47.35%
Կոտայքի մարզ Գառնի համայնք - 37.19%
Շիրակի մարզ Ախուրյան համայնք - 47.06%
Շիրակի մարզ Արթիկ համայնք - 57.42%
Սյունիքի մարզ Գորիս համայնք - 54.54%
Սյունիքի մարզ Մեղրի համայնք - 57.97%
Վայոց ձորի մարզ Եղեգնաձոր համայնք - 62.56%
Վայոց ձորի մարզ Վայք համայնք - 52.39%
Վայոց ձորի մարզ Ջերմուկ համայնք - 53.26%
Տավուշի մարզ Դիլիջան համայնք - 39.32%
Տավուշի մարզ Իջեվան համայնք - 40.88%
Հավելենք, որ ընդդիմադիր «Ուժեղ Հայաստանը» մասնակցում էր միայն Ստեփանավանի ընտրություններին։
Ժամը 20։00-ի դրությամբ ենթադրյալ իրավախախտումների վերաբերյալ ՆԳՆ-ն ստացվել է 35 ահազանգ, որոնք ստուգման փուլում են։
Հավելենք, որ այսօր ՏԻՄ ընտրություններ էին ՀՀ 21 համայնքում։