00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:32
28 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:05
55 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
67 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի

ԿԸՀ-ի իրավիճակային վերլուծության կենտրոնն արագ արձագանքել է 42 դեպքի

ԿԸՀ - Sputnik Արմենիա, 1920, 25.10.2026
Բաժանորդագրվել
Քվեարկության օրը Կենտրոնական ընտրական հանձնաժողովում ստացվել է 5 դիմում։
ԵՐԵՎԱՆ, 25 հոկտեմբերի – Sputnik. Այսօր անցկացված ՏԻՄ ընտրությունների քվեարկության օրը Կենտրոնական ընտրական հանձնաժողովի իրավիճակային վերլուծության կենտրոնը արագ արձագանքում է իրականացրել թվով 42 իրավիճակների վերաբերյալ, հայտնումեն ԿԸՀ-ից։
Արագ արձագանքում իրականացվել է սոցիալական ցանցերի, զանգվածային լրատվամիջոցների հրապարակումների, հեռախոսազանգերի միջոցով ստացված իրավիճակների վերաբերյալ։
«Իրավիճակային վերլուծության կենտրոնի կողմից ուսումնասիրված իրավիճակները հիմնականում վերաբերել են ընտրողների ցուցակների հետ կապված խնդիրներին, քվեարկության սենյակում տեղադրված տեսախցիկների հետ կապված տեխնիկական խնդիրներին, քվեարկության կարգին վերաբերող տարբեր հանգամանքների, որոշ դեպքերում ընտրողին պարզաբանվել է քվեարկության կարգը, ներկայացվել է, թե որոնք են համարվում անձը հաստատող փաստաթղթեր»,-նշված է հաղորդագրության մեջ։
Տեղամասային ընտրական հանձնաժողովներում խնդիրներ են առաջացել ինքնասոսնձվող դրոշմանիշերի գործածման ընթացում՝ պայմանավորված դրանց ոչ պատշաճ գործադրմամբ, մասնավորապես, մինչև քվեաթերթիկին փակցնելը որոշ դեպքերում վնասվել է ինքնասոսնձվող դրոշմանիշի պաշտպանիչ շերտը։ ԿԸՀ-ն այս հարցի կապակցությամբ հայտարարություն է տարածել։
Բոլոր այս իրավիճակների վերաբերյալ, որպես օպերատիվ լուծում պահանջող հարցերի, ձեռնարկվել են համապատասխան միջոցներ՝ ընտրողների ընտրելու իրավունքի իրացումն ապահովելու նպատակով։
Քվեարկության օրը Կենտրոնական ընտրական հանձնաժողովում ստացվել է 5 դիմում, իսկ թվով 16 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովներից թիվ 21 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովում, ժամը 20։00-ի դրությամբ ստացվել է 1 դիմում։
Հավելենք, որ այսօր ՏԻՄ ընտրություններ էին ՀՀ 21 համայնքում։
Լրահոս
0