https://arm.sputniknews.ru/20261025/karavarutjan-pasteri-stugman-kajqy-zhamanakavvorapes-chi-gvortsum-ajn-tarmacvum-e-108519011.html
Կառավարության փաստերի ստուգման կայքը ժամանակավորապես չի գործում. այն թարմացվում է
Կառավարության փաստերի ստուգման կայքը ժամանակավորապես չի գործում. այն թարմացվում է
Sputnik Արմենիա
Թարմացումները պահանջում են, առաջին հերթին, AI-ի կողմից ստեղծված լրատվամիջոցների բովանդակության հայտնաբերման գործիքներ: 25.10.2026, Sputnik Արմենիա
2026-10-25T11:50+0400
2026-10-25T11:50+0400
2026-10-25T11:58+0400
կայք
հհ կառավարություն
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/0b/04/108902071_6:0:1371:768_1920x0_80_0_0_cc2094484f86c9ac81899f71d393f3ea.jpg
ԵՐԵՎԱՆ, 25 հոկտեմբերի – Sputnik. ՀՀ կառավարության փաստերի ստուգման Stugel.am կայքը ժամանակավորապես չի գործում թարմացման գործընթացի պատճառով։ Այս մասին Sputnik Արմենիայի հարցմանն ի պատասխան հայտնել են վարչապետի աշխատակազմի հանրային կապերի և տեղեկատվության կենտրոնից։ Այնտեղից նշել են, որ ԱԲ–ի գեներացված մեդիակոնտենտի հայտնաբերման գործիքները պահանջում են մշտական թարմացում, քանի որ պարբերաբար ի հայտ են գալիս գեներացման նոր տեխնոլոգիաներ, որոնց հայտնաբերումը հին միջոցներով անհնար է։ Բացի այդ` նախատեսված է ներդնել նոր ֆունկցիոնալներ, որոնց մշակումն ընթացքի մեջ է։ Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոնից նաև ընդգծել են, որ հարթակի հասանելիությունը սահմանափակվել է նախորդ ամսվա` սեպտեմբերի վերջին` մինչև տեխնիկական աշխատանքների ավարտը։ Նշենք, որ մինչ այդ կայքը երբեմն կասկածի տակ էր դնում պաշտոնական տեղեկատվությունը։Մասնավորապես, հարթակն անհիմն է համարել ԿԸՀ նախագահի հայտարարությունն այն մասին, որ 2026թ. խորհրդարանական ընտրությունների ընթացքում 3 տեղամասում քվեարկության արդյունքներն անվավեր ճանաչելը չի ազդել դրա արդյունքների վրա: Դրանից հետո խորհրդարան չանցավ «Բարգավաճ Հայաստանը»։ Հիշեցնենք, որ ՀՀ կառավարությունը տվյալ փաստերի ստուգման հարթակը գործարկել է 2026-ի ապրիլին։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/0b/04/108902071_176:0:1200:768_1920x0_80_0_0_c4972d9051dd1a37e13bb59439b62395.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
կայք, հհ կառավարություն
Կառավարության փաստերի ստուգման կայքը ժամանակավորապես չի գործում. այն թարմացվում է
11:50 25.10.2026 (Թարմացված է: 11:58 25.10.2026) Թարմացումները պահանջում են, առաջին հերթին, AI-ի կողմից ստեղծված լրատվամիջոցների բովանդակության հայտնաբերման գործիքներ:
ԵՐԵՎԱՆ, 25 հոկտեմբերի – Sputnik. ՀՀ կառավարության փաստերի ստուգման Stugel.am կայքը ժամանակավորապես չի գործում թարմացման գործընթացի պատճառով։ Այս մասին
Sputnik Արմենիայի հարցմանն ի պատասխան հայտնել են վարչապետի աշխատակազմի հանրային կապերի և տեղեկատվության կենտրոնից։
«Ներկայում ընթանում են Stugel.am հարթակի տեխնիկական թարմացման աշխատանքներ` պայմանավորված դրա որոշ գործիքների արդիականացման և նոր ֆունկցիոնալների ներդրման անհրաժեշտությամբ»,– հայտնել են կենտրոնից։
Այնտեղից նշել են, որ ԱԲ–ի գեներացված մեդիակոնտենտի հայտնաբերման գործիքները պահանջում են մշտական թարմացում, քանի որ պարբերաբար ի հայտ են գալիս գեներացման նոր տեխնոլոգիաներ, որոնց հայտնաբերումը հին միջոցներով անհնար է։
Բացի այդ` նախատեսված է ներդնել նոր ֆունկցիոնալներ, որոնց մշակումն ընթացքի մեջ է։
Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոնից նաև ընդգծել են, որ հարթակի հասանելիությունը սահմանափակվել է նախորդ ամսվա` սեպտեմբերի վերջին` մինչև տեխնիկական աշխատանքների ավարտը։
Նշենք, որ մինչ այդ կայքը երբեմն կասկածի տակ էր դնում պաշտոնական տեղեկատվությունը։
Մասնավորապես, հարթակն անհիմն է համարել ԿԸՀ նախագահի հայտարարությունն այն մասին, որ 2026թ. խորհրդարանական ընտրությունների ընթացքում 3 տեղամասում քվեարկության արդյունքներն անվավեր ճանաչելը չի ազդել դրա արդյունքների վրա: Դրանից հետո խորհրդարան չանցավ «Բարգավաճ Հայաստանը»։
Հիշեցնենք, որ ՀՀ կառավարությունը տվյալ փաստերի ստուգման հարթակը գործարկել է 2026-ի ապրիլին։