https://arm.sputniknews.ru/20261024/npatakn-e-artikum-kasecnel-ishkhanapvokhutjuny-mane-tandiljan-108497421.html
Նպատակն է Արթիկում կասեցնել իշխանափոխությունը․ Մանե Թանդիլյան
Նպատակն է Արթիկում կասեցնել իշխանափոխությունը․ Մանե Թանդիլյան
Sputnik Արմենիա
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Արթիկում բերման են ենթարկվել «Ապրելու երկիր» և «Հայրենիք» կուսակցությունների անդամներ։ 24.10.2026, Sputnik Արմենիա
2026-10-24T11:45+0400
2026-10-24T11:45+0400
2026-10-24T12:10+0400
հայաստան
մանե թանդիլյան
«ապրելու երկիր» կուսակցություն
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/09/0a/106671039_0:67:1280:787_1920x0_80_0_0_d09956acf464c4f5088a759a6179ed89.jpg
ԵՐԵՎԱՆ, 24 հոկտեմբերի – Sputnik․ Արթիկ համայնքում «Ապրելու երկիր» կուսակցության համայնքապետի թեկնածու Արթուր Աստոյանին և այլ թիմակիցներին բերման ենթարկելը հերթական ապօրինի բռնաճնշումն է իշխանությունների կողմից։ Ֆեյսբուքյան իր էջում այս մասին գրել է կուսակցության համահիմնադիր Մանե Թանդիլյանը։Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ առավոտյան Արթիկում բերման են ենթարկվել «Ապրելու երկիր» և «Հայրենիք» կուսակցությունների մի շարք անդամների և ավագանու թեկնածուներ։ «Հրապարակի» տեղեկություններով՝ վկայի կարգավիճակով կոմիտե է տեղափոխվել նաև «Ապրելու երկիր» կուսակցության համայնքապետ թեկնածու Արթուր Աստոյանը։Կուսակցության համահիմնադիրը շեշտել է, որ իրենց քաղաքական ուժը վճռական է երկրում օրինական իշխանություն հաստատելու պայքարում։Հիշեցնենք, որ հոկտեմբերի 25-ին համամասնական ընտրակարգով ՏԻՄ ընտրություններ են կայանալու նաև Արթիկ խոշորացված համայնքում։ Մասնակցում են 4 քաղաքական ուժեր՝ «Ազատ դեմոկրատներ» կուսակցություն (ցուցակը գլխավորում է Մխիթար Վարագյանը), «Ապրելու երկիր» կուսակցություն (ցուցակը գլխավորում է Արթուր Աստոյանը), 3. «Հայրենիք» կուսակցություն (ցուցակը գլխավորում է Լևոն Վահրադյանը), «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն (նախընտրական ցուցակը գլխավորում է Անանիկ Ոսկանյանը)։Նշենք, որ հոկտեմբերի 21–ին խուզարկություններ էին անցկացվել «Ուժեղ Հայաստան» կուսակցության` Ստեփանավանի գրասենյակում։ Հոկտեմբերի 23-ին հայտնի դարձավ, որ ընտրակաշառք տալու, դրան օժանդակելու, ինչպես նաև ընտրակաշառք ստանալու դեպքերի առթիվ Հակակոռուպցիոն կոմիտեում իրականացվող վարույթի շրջանակում մեղադրանք է ներկայացված ընդհանուր 24 անձի։ Կալանավորվածների թվում է Ստեփանավանի համայնքապետի թեկնածու Արսեն Գևորգյանը։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/09/0a/106671039_72:0:1209:853_1920x0_80_0_0_29337c17898dfa6685a25cd3b65078f3.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, մանե թանդիլյան, «ապրելու երկիր» կուսակցություն
հայաստան, մանե թանդիլյան, «ապրելու երկիր» կուսակցություն
Նպատակն է Արթիկում կասեցնել իշխանափոխությունը․ Մանե Թանդիլյան
11:45 24.10.2026 (Թարմացված է: 12:10 24.10.2026) Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Արթիկում բերման են ենթարկվել «Ապրելու երկիր» և «Հայրենիք» կուսակցությունների անդամներ։
ԵՐԵՎԱՆ, 24 հոկտեմբերի – Sputnik․ Արթիկ համայնքում «Ապրելու երկիր» կուսակցության համայնքապետի թեկնածու Արթուր Աստոյանին և այլ թիմակիցներին բերման ենթարկելը հերթական ապօրինի բռնաճնշումն է իշխանությունների կողմից։ Ֆեյսբուքյան իր էջում այս մասին գրել է կուսակցության համահիմնադիր Մանե Թանդիլյանը։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ
առավոտյան Արթիկում բերման են ենթարկվել «Ապրելու երկիր» և «Հայրենիք» կուսակցությունների մի շարք անդամների և ավագանու թեկնածուներ։ «Հրապարակի» տեղեկություններով՝ վկայի կարգավիճակով կոմիտե է տեղափոխվել նաև «Ապրելու երկիր» կուսակցության համայնքապետ թեկնածու Արթուր Աստոյանը։
«Սա իշխանությունների կողմից մեր թիմի նկատմամբ հերթական ապօրինի բռնաճնշումն է, որի նպատակն է կասեցնել իշխանափոխությունն Արթիկ համայնքում»,- գրել է Թանդիլյանը։
Կուսակցության համահիմնադիրը շեշտել է, որ իրենց քաղաքական ուժը վճռական է երկրում օրինական իշխանություն հաստատելու պայքարում։
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 25-ին համամասնական ընտրակարգով ՏԻՄ ընտրություններ են կայանալու նաև Արթիկ խոշորացված համայնքում։ Մասնակցում են 4 քաղաքական ուժեր՝ «Ազատ դեմոկրատներ» կուսակցություն (ցուցակը գլխավորում է Մխիթար Վարագյանը), «Ապրելու երկիր» կուսակցություն (ցուցակը գլխավորում է Արթուր Աստոյանը), 3. «Հայրենիք» կուսակցություն (ցուցակը գլխավորում է Լևոն Վահրադյանը), «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն (նախընտրական ցուցակը գլխավորում է Անանիկ Ոսկանյանը)։
Նշենք, որ հոկտեմբերի 21–ին խուզարկություններ էին անցկացվել «Ուժեղ Հայաստան» կուսակցության` Ստեփանավանի գրասենյակում։ Հոկտեմբերի 23-ին
հայտնի դարձավ, որ ընտրակաշառք տալու, դրան օժանդակելու, ինչպես նաև ընտրակաշառք ստանալու դեպքերի առթիվ Հակակոռուպցիոն կոմիտեում իրականացվող վարույթի շրջանակում մեղադրանք է ներկայացված ընդհանուր 24 անձի։ Կալանավորվածների թվում է Ստեփանավանի համայնքապետի թեկնածու
Արսեն Գևորգյանը։