00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:38
6 ր
Ուղիղ եթեր
09:45
15 ր
Ուղիղ եթեր
10:00
7 ր
Ուղիղ եթեր
10:07
53 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
9 ր
Ուղիղ եթեր
14:00
10 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
8 ր
Ուղիղ եթեր
19:00
9 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
12:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի

Լավ օրից չէ, որ Փաշինյանն ուզում է գնալ արտահերթ ընտրությունների. քաղաքագետի տեսակետը

© SputnikՍուրեն Սուրենյանցը
Սուրեն Սուրենյանցը - Sputnik Արմենիա, 1920, 24.10.2026
Սուրեն Սուրենյանցը. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
Քաղաքական վերլուծաբանի կարծիքով`հունիսի 7-ի ընտրական ցիկլը Հայաստանում չի ավարտվել։ Այն այսօր էլ շարունակվում է ներքաղաքական լարվածությամբ, ընդդիմության ձերբակալություններով, տնտեսական ճնշումներով։
ԵՐԵՎԱՆ, 24 հոկտեմբերի – Sputnik. Արտահերթ ընտրությունները Հայաստանում անխուսափելի են, և ամենայն հավանականությամբ, կանցկացվեն 2027թ–ի երկրորդ կեսին. «Աբովյան Time»-ի եթերում նման կարծիք է հայտնել քաղաքական վերլուծաբան Սուրեն Սուրենյանցը` անդրադառնալով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի վերջին հայտարարությանը։
Հոկտեմբերի 22-ին լրագրողների հետ ճեպազրույցում Փաշինյանը չի բացառել արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացումը` նոր Սահմանադրության ընդունման համար։
«Արտահերթ ընտրություն անպայման լինելու է։ Ի դեպ, դա օբյեկտիվ էլ է, որովհետև այս խորհրդարանը ստեղծման օրվանից փակուղային էր։ Խորհրդարանում հայտնված քաղաքական ուժերից որևէ մեկն իր օրակարգը ռեալիզացնելու անհրաժեշտ թվով մանդատներ չէր ստացել, այդ թվում` իշխանությունը»,– ասում է Սուրենյանցը` հավելելով, որ արտահերթ ընտրությունը Փաշինյանի համար վաբանկային խաղ է, որին նա գնացել է ոչ լավ օրից։
Ինչ վերաբերում է արտահերթ ընտրություններին, վերլուծաբանի դիտարկմամբ, հունիսի 7-ի ընտրական ցիկլը Հայաստանում չի ավարտվել։ Այն այսօր էլ շարունակվում է ներքաղաքական լարվածությամբ, ընդդիմության ձերբակալություններով, տնտեսական ճնշումներով։
Սուրենյանցը չի շրջանցել նաև խաղաղության պայմանագրի ստորագրման` Նիկոլ Փաշինյանի հայտարարած նոր ժամկետի հարցը` արձանագրելով, որ եթե վերջին ճեպազրույցում վարչապետը նշեց 2027-28թթ–ը, ապա մինչ այդ 2031թ–ն էր հավանական ժամկետ համարել։
Սա, ըստ Սուրենյանցի, պատահական չէ։ Եվ դա հասկանալու համար բավական էր հետևել նախորդ ժամկետի մասին հայտարարությունից հետո ադրբեջանական մամուլում ու պալատական փորձագետների շրջանակում բարձրացած աղմուկին։
«Մի վայնասուն բարձրացավ, որ Նիկոլ Փաշինյանը մեզ «գցում» է, փորձում է պայմանավորվածություններից հետ կանգնել։ Այսինքն` Բաքվից հստակ հասկացրեցին, որ «այն ջերմոցային պայմաններով, որ ստեղծել ենք, որ դու վերարտադրվես, դրա համար չէինք ստեղծել», և միանգամից Նիկոլ Փաշինյանի հռետորաբանության մեջ փոփոխություն կատարվեց»,– ասում է Սուրենյանցը։
Նկատենք, որ խաղաղության պայմանագրի ստորագրման դիմաց Ադրբեջանը ՀՀ Սահմանադրության մեջ փոփոխություններ կատարելու պահանջ է ներկայացրել։ Սահմանադրական նախագծեր կամ հանրաքվեներ նախաձեռնելու համար իշխող քաղաքական ուժին անհրաժեշտ է խորհրդարանում ունենալ սահմանադրական մեծամասնություն` ձայների 2/3–ը։ 2026թ–ի հունիսի 7-ի ընտրություններում «Քաղաքացիական պայմանագրին» չհաջողվեց հաղթահարել անհրաժեշտ այդ շեմը։
Մենք պատրաստ ենք․ Նարեկ Կարապետյանը՝ արտահերթ ընտրությունների մասին
Լրահոս
0