https://arm.sputniknews.ru/20261024/hutinery-hardzakvel-en-saudjan-arabiaji-odanavakajanneri-ev-navtajin-objektneri-vra-108512810.html
Հութիները հարձակվել են Սաուդյան Արաբիայի օդանավակայանների և նավթային օբյեկտների վրա
Հութիները հարձակվել են Սաուդյան Արաբիայի օդանավակայանների և նավթային օբյեկտների վրա
Sputnik Արմենիա
Հարձակումների ժամանակ կիրառվել են բալիստիկ հրթիռներ և անօդաչու թռչող սարքեր։ 24.10.2026, Sputnik Արմենիա
2026-10-24T21:42+0400
2026-10-24T21:42+0400
2026-10-24T21:42+0400
հութի
սաուդյան արաբիա
օդանավակայան
անօդաչու թռչող սարք (աթս)
հրթիռ
տեսանյութ
տեսանյութեր
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/0a/18/108511859_0:235:721:640_1920x0_80_0_0_7a356b2b893845f77fc1107311cb7e05.jpg
ԵՐԵՎԱՆ, 24 հոկտեմբերի — Sputnik. Եմենի հյուսիսում իշխող «Անսար Ալլահ» շարժումը (հութիներ) հայտարարել է, որ բալիստիկ հրթիռների և անօդաչու թռչող սարքերի կիրառմամբ հարձակվել են Էր Ռիադի օդանավակայանի և «Saudi Aramco»–ի (Սաուդյան Արաբիայի ազգային նավթային ընկերություն) օբյեկտների վրա։«Եմենի զինված ուժերն իրականացրել են յոթ ռազմական գործողություն, որոնց թիրախում են եղել Էր Ռիադի Խալիդ թագավորի անվան միջազգային օդանավակայանը, Յանբուում «Aramco» ընկերության օբյեկտները, Ռաբիղի նավթավերամշակման գործարանը, «Արևելք-Արևմուտք» նավթամուղը, Դամմամի Ֆահդ թագավորի անվան միջազգային օդանավակայանը, Նաջրանի օդանավակայանը, ինչպես նաև Խամիս Մուշեյթի ավիաբազան», - «Al Masirah» հեռուստաալիքի եթերում հայտարարել է հութիների ռազմական ներկայացուցիչ Յահյա Սարիան։Հիշեցնենք` Եմենի «Անսար Ալլահ» շարժման (հութիներ) և Սաուդյան Արաբիայի կողմից աջակցություն ստացող կառավարամետ բանակի միջև ռազմական դիմակայությունը չորս տարվա դադարից հետո վերսկսվեց հուլիսի կեսերին։ Այս ընթացքում հութիներին հաջողվել է զբաղեցնել Կարմիր ծովի ամբողջ արևմտյան ափը և Բաբ–էլ-Մանդեբ նեղուցի մոտ գտնվող քաղաքները։1 մարդ մահացել է, 11–ը՝ վնասվածքներ ստացել. Էր Ռիադի օդանավակայանին հարվածելու կադրերը
սաուդյան արաբիա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
В Саудовской Аравии горят нефтяные объекты после атак из Йемена
Sputnik Արմենիա
В Саудовской Аравии горят нефтяные объекты после атак из Йемена
2026-10-24T21:42+0400
true
PT0M47S
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/0a/18/108511859_0:167:721:707_1920x0_80_0_0_59b0db54e8e1e925388dbdee26a990d0.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հութի, սաուդյան արաբիա, օդանավակայան, անօդաչու թռչող սարք (աթս), հրթիռ, տեսանյութ, տեսանյութեր, видео
հութի, սաուդյան արաբիա, օդանավակայան, անօդաչու թռչող սարք (աթս), հրթիռ, տեսանյութ, տեսանյութեր, видео
Հութիները հարձակվել են Սաուդյան Արաբիայի օդանավակայանների և նավթային օբյեկտների վրա
Հարձակումների ժամանակ կիրառվել են բալիստիկ հրթիռներ և անօդաչու թռչող սարքեր։
ԵՐԵՎԱՆ, 24 հոկտեմբերի — Sputnik. Եմենի հյուսիսում իշխող «Անսար Ալլահ» շարժումը (հութիներ) հայտարարել է, որ բալիստիկ հրթիռների և անօդաչու թռչող սարքերի կիրառմամբ հարձակվել են Էր Ռիադի օդանավակայանի և «Saudi Aramco»–ի (Սաուդյան Արաբիայի ազգային նավթային ընկերություն) օբյեկտների վրա։
«Եմենի զինված ուժերն իրականացրել են յոթ ռազմական գործողություն, որոնց թիրախում են եղել Էր Ռիադի Խալիդ թագավորի անվան միջազգային օդանավակայանը, Յանբուում «Aramco» ընկերության օբյեկտները, Ռաբիղի նավթավերամշակման գործարանը, «Արևելք-Արևմուտք» նավթամուղը, Դամմամի Ֆահդ թագավորի անվան միջազգային օդանավակայանը, Նաջրանի օդանավակայանը, ինչպես նաև Խամիս Մուշեյթի ավիաբազան», - «Al Masirah» հեռուստաալիքի եթերում հայտարարել է հութիների ռազմական ներկայացուցիչ Յահյա Սարիան։
Հիշեցնենք` Եմենի «Անսար Ալլահ» շարժման (հութիներ) և Սաուդյան Արաբիայի կողմից աջակցություն ստացող կառավարամետ բանակի միջև ռազմական դիմակայությունը չորս տարվա դադարից հետո վերսկսվեց հուլիսի կեսերին։ Այս ընթացքում հութիներին հաջողվել է զբաղեցնել Կարմիր ծովի ամբողջ արևմտյան ափը և Բաբ–էլ-Մանդեբ նեղուցի մոտ գտնվող քաղաքները։