https://arm.sputniknews.ru/20261024/hardzakum-rdi-vra-orjvolum-zvoher-kan-tvoljatium-ardjunaberakan-objektner-en-vnasvel-108499575.html
Հարձակում ՌԴ–ի վրա. Օրյոլում զոհեր կան, Տոլյատիում արդյունաբերական օբյեկտներ են վնասվել
Հարձակում ՌԴ–ի վրա. Օրյոլում զոհեր կան, Տոլյատիում արդյունաբերական օբյեկտներ են վնասվել
Sputnik Արմենիա
Օրյոլում քաղաքացիական ձեռնարկության վրա հրթիռային հարձակման մասին ավելի վաղ հայտնել էր մարզպետը։ 24.10.2026, Sputnik Արմենիա
2026-10-24T12:59+0400
2026-10-24T12:59+0400
2026-10-24T13:00+0400
ռուսաստան
ուկրաինա
անօդաչու թռչող սարք (աթս)
օրյոլ
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07e9/08/11/92461627_0:0:1280:721_1920x0_80_0_0_31eaafc403a0fa32536250c6fef15ae7.jpg
ԵՐԵՎԱՆ, 24 հոկտեմբերի — Sputnik. Օրյոլում Ուկրաինայի զինված ուժերի հրթիռային հարձակման հետևանքով երեք մարդ է զոհվել։ Այս մասին հայտնել է մարզպետ Անդրեյ Կլիչկովը։Երեկ երեկոյան նա հայտնել էր, որ Ուկրաինայի զինված ուժերը հրթիռներով հարձակվել են Օրյոլում գտնվող քաղաքացիական ձեռնարկության վրա։«Խոր վշտով ստիպված եմ հայտնել, որ փլատակների մաքրման աշխատանքների ընթացքում հայտնաբերվել են երեք մարդու դիեր», – «Մաքս» հարթակում գրել է Կլիչկովը։Մարզպետը նշել է, որ հարձակման ժամանակ օգտագործվել են ՆԱՏՕ-ի անդամ երկրների արտադրության հրթիռներ։Այսօր Տոլյատիում անօդաչու թռչող սարքերի զանգվածային հարձակման հետևանքով վնասվել են արդյունաբերական օբյեկտներ։ Այս մասին հայտնել է քաղաքային օկրուգի ղեկավար Իլյա Սուխիխը։«Նախնական տվյալով՝ զոհեր և տուժածներ չկան։ Արձանագրվել են արդյունաբերական օբյեկտների վնասվածքներ։ Դեպքի վայրերում աշխատում են օպերատիվ արձագանքման ծառայությունները», - տելեգրամյան ալիքում գրել է Սուխիխը։Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ ռազմական հատուկ գործողություն սկսելու որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։Մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։
ուկրաինա
օրյոլ
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07e9/08/11/92461627_0:0:1280:960_1920x0_80_0_0_9b2a2c63b0f2f0e90fbe86a818861c01.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ռուսաստան, ուկրաինա, անօդաչու թռչող սարք (աթս), օրյոլ
ռուսաստան, ուկրաինա, անօդաչու թռչող սարք (աթս), օրյոլ
Հարձակում ՌԴ–ի վրա. Օրյոլում զոհեր կան, Տոլյատիում արդյունաբերական օբյեկտներ են վնասվել
12:59 24.10.2026 (Թարմացված է: 13:00 24.10.2026) Օրյոլում քաղաքացիական ձեռնարկության վրա հրթիռային հարձակման մասին ավելի վաղ հայտնել էր մարզպետը։
ԵՐԵՎԱՆ, 24 հոկտեմբերի — Sputnik. Օրյոլում Ուկրաինայի զինված ուժերի հրթիռային հարձակման հետևանքով երեք մարդ է զոհվել։ Այս մասին հայտնել է մարզպետ Անդրեյ Կլիչկովը։
Երեկ երեկոյան նա հայտնել էր, որ Ուկրաինայի զինված ուժերը հրթիռներով հարձակվել են Օրյոլում գտնվող քաղաքացիական ձեռնարկության վրա։
«Խոր վշտով ստիպված եմ հայտնել, որ փլատակների մաքրման աշխատանքների ընթացքում հայտնաբերվել են երեք մարդու դիեր», – «Մաքս» հարթակում գրել է Կլիչկովը։
Մարզպետը նշել է, որ հարձակման ժամանակ օգտագործվել են ՆԱՏՕ-ի անդամ երկրների արտադրության հրթիռներ։
Այսօր Տոլյատիում անօդաչու թռչող սարքերի զանգվածային հարձակման հետևանքով վնասվել են արդյունաբերական օբյեկտներ։ Այս մասին հայտնել է քաղաքային օկրուգի ղեկավար Իլյա Սուխիխը։
«Նախնական տվյալով՝ զոհեր և տուժածներ չկան։ Արձանագրվել են արդյունաբերական օբյեկտների վնասվածքներ։ Դեպքի վայրերում աշխատում են օպերատիվ արձագանքման ծառայությունները», - տելեգրամյան ալիքում գրել է Սուխիխը։
Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ ռազմական հատուկ գործողություն սկսելու որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։
Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։