https://arm.sputniknews.ru/20261024/hajastanum-amen-inchi-qartez-kkazmen-vovqer-hasaneliutjun-kunenan-108472416.html
Հայաստանում «ամեն ինչի քարտեզ» կկազմեն. ովքե՞ր հասանելիություն կունենան
Հայաստանում «ամեն ինչի քարտեզ» կկազմեն. ովքե՞ր հասանելիություն կունենան
Sputnik Արմենիա
Հայաստանում արդեն կազմվել է քարտեզ՝ կոորդինատների և հասցեների միասնական ստանդարտով, ինչը բացառում է տարընթերցումները: Հաջորդիվ կկազմվեն թեմատիկ շերտերը՝... 24.10.2026, Sputnik Արմենիա
2026-10-24T09:56+0400
2026-10-24T09:56+0400
2026-10-24T09:56+0400
հայաստան
քարտեզ
կադաստրի կոմիտե
սուրեն թովմասյան
https://cdn.am.imgsputniknews.ru/img/922/76/9227662_0:0:1920:1080_1920x0_80_0_0_c6bc6d99eadb76c583b1bd6b4fac5081.jpg
ԵՐԵՎԱՆ, 24 հոկտեմբերի – Sputnik. Հայաստանում կշարունակվեն ազգային գեոպորտալի ստեղծման աշխատանքները՝ վերգետնյա և ստորգետնյա շերտերի քարտեզներով, ինչպես նաև հանքավայրերի, ջրային պաշարների, գյուղատնտեսության և այլ ոլորտների վերաբերյալ թեմատիկ բաժիններով: Sputnik Արմենիայի հետ զրույցում այս մասին հայտնեց ՀՀ կառավարությանն առընթեր Կադաստրի կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանը:Ավելի վաղ կոմիտեն Ասիական զարգացման բանկի դրամաշնորհային աջակցությամբ մշակել էր տեղանքի քարտեզագրական հանույթի ազգային ստանդարտներ: Առանց նման ստանդարտի տարբեր գերատեսչություններում առաջանում էին տեղանքի կոորդինատների և հասցեների անհամապատասխանություններ: Այժմ նոր ստանդարտով արդեն իսկ իրականացվել է տեղագրական հանույթ հանրապետության ամբողջ տարածքում, դրա հիման վրա կազմվել է ազգային գեոպորտալ, որից կարող են օգտվել պետական գերատեսչությունները, տեղական ինքնակառավարման մարմիններն ու մասնավոր ընկերությունները՝ ներառյալ «Հայաստանի էլեկտրական ցանցեր», «Գազպրոմ Արմենիա» ընկերությունները և ենթակառուցվածքային այլ օպերատորներ: Այժմ նրանց հետ բանակցություններ են ընթանում տվյալներին ընդլայնված հասանելիություն ապահովելու շուրջ:Այնուհետև քարտեզում կտեղադրվեն ստորգետնյա և թեմատիկ շերտերը՝ հանքավայրերը, գետերն ու ստորգետնյա ջրերը, անտառներն ու գյուղատնտեսական նշանակության հողերը:Այս ծրագրերը քննարկման կներկայացվեն կառավարություն: Հավանություն ստանալու դեպքում կսկսվի ծրագրերի իրականացումը կա՛մ արտաքին ֆինանսավորմամբ, կա՛մ պետբյուջեի հաշվին, հնարավոր է նաև՝ Կադաստրի կոմիտեի սեփական եկամուտների հաշվին (կոմիտեն մասնավոր հատվածին վճարովի ծառայություններ է մատուցում անշարժ գույքի գրանցման, գործարքների ձևակերպման և այլ ուղղություններով):Թովմասյանն ընդգծեց, որ անհրաժեշտության դեպքում Կադաստրի կոմիտեն կկարգավորի տվյալների հասանելիությունը, որոնք պետք է պաշտպանվածության որոշակի աստիճան ունենան:Ծրագրի նոր փուլի աշխատանքները մեկնարկել են այս տարի, և կոմիտեի նպատակն է մինչև 2031 թվականը քարտեզագրել բոլոր նշված շերտերն ու գեոպորտալը դարձնել լիարժեք աշխատող հարթակ:
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.imgsputniknews.ru/img/922/76/9227662_422:0:1862:1080_1920x0_80_0_0_4d0dd055fa84e64ddac444b08637c1e1.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, քարտեզ, կադաստրի կոմիտե, սուրեն թովմասյան
հայաստան, քարտեզ, կադաստրի կոմիտե, սուրեն թովմասյան
Հայաստանում «ամեն ինչի քարտեզ» կկազմեն. ովքե՞ր հասանելիություն կունենան
Հայաստանում արդեն կազմվել է քարտեզ՝ կոորդինատների և հասցեների միասնական ստանդարտով, ինչը բացառում է տարընթերցումները: Հաջորդիվ կկազմվեն թեմատիկ շերտերը՝ ստորգետնյա ենթակառուցվածքների, հանքավայրերի, անտառների, գյուղատնտեսական հողատարածքների վերաբերյալ:
ԵՐԵՎԱՆ, 24 հոկտեմբերի – Sputnik. Հայաստանում կշարունակվեն ազգային գեոպորտալի ստեղծման աշխատանքները՝ վերգետնյա և ստորգետնյա շերտերի քարտեզներով, ինչպես նաև հանքավայրերի, ջրային պաշարների, գյուղատնտեսության և այլ ոլորտների վերաբերյալ թեմատիկ բաժիններով:
Sputnik Արմենիայի հետ զրույցում այս մասին հայտնեց ՀՀ կառավարությանն առընթեր Կադաստրի կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանը:
Ավելի վաղ կոմիտեն Ասիական զարգացման բանկի դրամաշնորհային աջակցությամբ մշակել էր տեղանքի քարտեզագրական հանույթի ազգային ստանդարտներ: Առանց նման ստանդարտի տարբեր գերատեսչություններում առաջանում էին տեղանքի կոորդինատների և հասցեների անհամապատասխանություններ: Այժմ նոր ստանդարտով արդեն իսկ իրականացվել է տեղագրական հանույթ հանրապետության ամբողջ տարածքում, դրա հիման վրա կազմվել է ազգային գեոպորտալ, որից կարող են օգտվել պետական գերատեսչությունները, տեղական ինքնակառավարման մարմիններն ու մասնավոր ընկերությունները՝ ներառյալ «Հայաստանի էլեկտրական ցանցեր», «Գազպրոմ Արմենիա» ընկերությունները և ենթակառուցվածքային այլ օպերատորներ: Այժմ նրանց հետ բանակցություններ են ընթանում տվյալներին ընդլայնված հասանելիություն ապահովելու շուրջ:
Այնուհետև քարտեզում կտեղադրվեն ստորգետնյա և թեմատիկ շերտերը՝ հանքավայրերը, գետերն ու ստորգետնյա ջրերը, անտառներն ու գյուղատնտեսական նշանակության հողերը:
«Ապագայում հնարավոր կլինի քարտեզի վրա ընտրել ցանկացած տեղանք և ընդամենը մեկ սեղմումով տեսնել վերգետնյա ու ստորգետնյա ենթակառուցվածքների ու ռեսուրսների քարտեզը: Սա շատ հարմար գործիք կլինի ինչպես պետության, այնպես էլ ներդրողների համար»,- ասաց Կադաստրի կոմիտեի ղեկավարը:
Այս ծրագրերը քննարկման կներկայացվեն կառավարություն: Հավանություն ստանալու դեպքում կսկսվի ծրագրերի իրականացումը կա՛մ արտաքին ֆինանսավորմամբ, կա՛մ պետբյուջեի հաշվին, հնարավոր է նաև՝ Կադաստրի կոմիտեի սեփական եկամուտների հաշվին (կոմիտեն մասնավոր հատվածին վճարովի ծառայություններ է մատուցում անշարժ գույքի գրանցման, գործարքների ձևակերպման և այլ ուղղություններով):
Թովմասյանն ընդգծեց, որ անհրաժեշտության դեպքում Կադաստրի կոմիտեն կկարգավորի տվյալների հասանելիությունը, որոնք պետք է պաշտպանվածության որոշակի աստիճան ունենան:
Ծրագրի նոր փուլի աշխատանքները մեկնարկել են այս տարի, և կոմիտեի նպատակն է մինչև 2031 թվականը քարտեզագրել բոլոր նշված շերտերն ու գեոպորտալը դարձնել լիարժեք աշխատող հարթակ: