https://arm.sputniknews.ru/20261024/dasakan-qaghaqakan-hetapndum-e-hhk-n-martunium-irakanacvats-dzerbakalutjunneri-masin-108500825.html
Դասական քաղաքական հետապնդում է․ ՀՀԿ-ն` Մարտունիում իրականացված ձերբակալությունների մասին
Դասական քաղաքական հետապնդում է․ ՀՀԿ-ն` Մարտունիում իրականացված ձերբակալությունների մասին
Sputnik Արմենիա
Այսօր վաղ առավոտից ձերբակալություններ են Հայաստանի մի քանի համայնքներում, որտեղ հոկտեմբերի 25-ին ՏԻՄ ընտրություններ են նախանշված։ 24.10.2026, Sputnik Արմենիա
2026-10-24T13:41+0400
2026-10-24T13:41+0400
2026-10-24T13:45+0400
հայաստան
մարտունի
ձերբակալություն
տիմ ընտրություններ
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07e8/07/1f/78953552_0:83:1601:983_1920x0_80_0_0_1a509617a055bd29d72658ce6fedbf07.jpg
ԵՐԵՎԱՆ, 24 հոկտեմբերի – Sputnik․ Վաղ առավոտից ձերբակալություններ են իրականացվել նաև Մարտունի խոշորացված համայնքում, որտեղ ևս վաղը ՏԻՄ ընտրություններ են։ Բերման ենթարկվածների թվում է «Մեր համայնքը» դաշինքի նախընտրական ցուցակը գլխավորող, ՀՀԿ խորհրդի անդամ Արամ Կարապետյանը։ՀՀԿ ԵԿ ղեկավար Հենրիխ Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում արձագանքել Մարտունիում տեղի ունեցող գործընթացներին՝ դա անվանելով դասական քաղաքական հետապնդում, քաղաքական ռեպրեսիա և ընդդիմության նկատմամբ ահաբեկման դրսևորում։Նրա խոսքով՝ ընտրական կեղծիքները, քաղաքական անհավասարությունն ու վարչական ռեսուրսի չարաշահումը դարձել են գործող իշխանության քաղաքական գործելակերպի հիմնական գործիքները։Այսօր Արթիկում բերման են ենթարկել «Ապրելու երկիր» և «Հայրենիք» կուսակցությունների անդամներին, ՀՀ հակոռուպցիոն կոմիտե է տեղափոխվել նաև «Ապրելու երկիր» կուսակցության համայնքապետի թեկնածու Արթուր Աստոյանը։ Բերման են ենթարկվել նաևԵղեգնաձորի գործող համայնքապետ Դավիթ Հարությունյանը, համայնքապետի տեղակալ Վարդան Ավագյանը և ավագանու անդամի մի քանի թեկնածուներ։Հիշեցնենք` վաղը` հոկտեմբերի 25-ին, ՏԻՄ համամասնական ընտրություններ են անցկացվելու Հայաստանի 19 համայնքներում՝ Արարատի մարզ՝ Արտաշատ, Արմավիրի մարզ՝ Արմավիր, Արաքս, Գեղարքունիքի մարզ՝ Գավառ, Մարտունի, Վարդենիս, Կոտայքի մարզ՝ Հրազդան, Ծաղկաձոր, Գառնի, Շիրակի մարզ՝ Արթիկ, Ախուրյան, Սյունիքի մարզ՝ Գորիս, Մեղրի, Վայոց Ձորի մարզ՝ Եղեգնաձոր, Վայք, Ջերմուկ, Տավուշի մարզ՝ Իջևան, Դիլիջան, Լոռու մարզ՝ Ստեփանավան։ Իսկ Լոռու մարզի Ֆիոլետովո և Արագածոտնի մարզի Շամիրամ համայնքներում ընտրությունները մեծամասնական ընտրակարգով են անցկացվում։
մարտունի
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07e8/07/1f/78953552_90:0:1510:1065_1920x0_80_0_0_09677738bc975666df3add93dd4fadca.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, մարտունի, ձերբակալություն, տիմ ընտրություններ
հայաստան, մարտունի, ձերբակալություն, տիմ ընտրություններ
Դասական քաղաքական հետապնդում է․ ՀՀԿ-ն` Մարտունիում իրականացված ձերբակալությունների մասին
13:41 24.10.2026 (Թարմացված է: 13:45 24.10.2026) Այսօր վաղ առավոտից ձերբակալություններ են Հայաստանի մի քանի համայնքներում, որտեղ հոկտեմբերի 25-ին ՏԻՄ ընտրություններ են նախանշված։
ԵՐԵՎԱՆ, 24 հոկտեմբերի – Sputnik․ Վաղ առավոտից ձերբակալություններ են իրականացվել նաև Մարտունի խոշորացված համայնքում, որտեղ ևս վաղը ՏԻՄ ընտրություններ են։ Բերման ենթարկվածների թվում է «Մեր համայնքը» դաշինքի նախընտրական ցուցակը գլխավորող, ՀՀԿ խորհրդի անդամ Արամ Կարապետյանը։
ՀՀԿ ԵԿ ղեկավար Հենրիխ Դանիելյանը
ֆեյսբուքյան իր էջում արձագանքել Մարտունիում տեղի ունեցող գործընթացներին՝ դա անվանելով դասական քաղաքական հետապնդում, քաղաքական ռեպրեսիա և ընդդիմության նկատմամբ ահաբեկման դրսևորում։
«Իշխանությունը, չունենալով ժողովրդի վստահության ամուր հենարան, փորձում է իր քաղաքական խնդիրները լուծել ուժային կառույցների միջոցով՝ պետական համակարգը ծառայեցնելով սեփական իշխանության պահպանմանը։ Քաղաքական մրցակցությունը պետք է որոշվի ժողովրդի քվեով, ոչ թե ուժային կառույցների միջամտությամբ»,- գրել է Դանիելյանը։
Նրա խոսքով՝ ընտրական կեղծիքները, քաղաքական անհավասարությունն ու վարչական ռեսուրսի չարաշահումը դարձել են գործող իշխանության քաղաքական գործելակերպի հիմնական գործիքները։
Այսօր Արթիկում
բերման են ենթարկել «Ապրելու երկիր» և «Հայրենիք» կուսակցությունների անդամներին, ՀՀ հակոռուպցիոն կոմիտե է տեղափոխվել նաև «Ապրելու երկիր» կուսակցության համայնքապետի թեկնածու Արթուր Աստոյանը։
Բերման են ենթարկվել նաևԵղեգնաձորի գործող համայնքապետ Դավիթ Հարությունյանը, համայնքապետի տեղակալ Վարդան Ավագյանը և ավագանու անդամի մի քանի թեկնածուներ։
Հիշեցնենք` վաղը` հոկտեմբերի 25-ին, ՏԻՄ համամասնական ընտրություններ են անցկացվելու Հայաստանի 19 համայնքներում՝ Արարատի մարզ՝ Արտաշատ, Արմավիրի մարզ՝ Արմավիր, Արաքս, Գեղարքունիքի մարզ՝ Գավառ, Մարտունի, Վարդենիս, Կոտայքի մարզ՝ Հրազդան, Ծաղկաձոր, Գառնի, Շիրակի մարզ՝ Արթիկ, Ախուրյան, Սյունիքի մարզ՝ Գորիս, Մեղրի, Վայոց Ձորի մարզ՝ Եղեգնաձոր, Վայք, Ջերմուկ, Տավուշի մարզ՝ Իջևան, Դիլիջան, Լոռու մարզ՝ Ստեփանավան։ Իսկ Լոռու մարզի Ֆիոլետովո և Արագածոտնի մարզի Շամիրամ համայնքներում ընտրությունները մեծամասնական ընտրակարգով են անցկացվում։