00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:49
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի

Արցախի իշխանությունն ու Հայաստանի ընդդիմադիր ուժերը համատեղ աշխատանքային հարթակ կձևավորեն

© Sputnik / Aram NersesyanՆժդեհ Իսկանդարյան
Նժդեհ Իսկանդարյան - Sputnik Արմենիա, 1920, 24.10.2026
Բաժանորդագրվել
Հարթակի նպատակն է համախմբված ջանքերով նպաստել արցախահայերի իրավունքների և շահերի պաշտպանությանը։
ԵՐԵՎԱՆ, 24 հոկտեմբերի – Sputnik. Արցախի իշխանություններն ու Հայաստանի հիմնական ընդդիմադիր ուժերը պայմանավորվել են համատեղ աշխատանքային հարթակ ձևավորել։ Ֆեյսբուքյան իր էջում այս մասին հայտնում է Արցախի պետնախարար Նժդեհ Իսկանդարյանը։
Սեպտեմբերի 10-ին Իսկանդարյանը տեղեկացրել էր, որ Արցախի իշխանությունները քաղաքական խորհրդակցություններ են սկսկել ՀՀ խորհրդարանական և արտախորհրդարանական քաղաքական ուժերի հետ։

«Ամփոփվել են Հայաստանի քաղաքական ուժերի հետ նախաձեռնած խորհրդակցությունները։ Հանդիպումներ են անցկացվել բոլոր այն քաղաքական ուժերի ներկայացուցիչների հետ, որոնք արձագանքել են խորհրդակցություններին մասնակցելու՝ Արցախի իշխանությունների հրավերին»,– գրել է Իսկանդարյանը։

Նա նշել է, որ առանձին հանդիպումներ են տեղի ունեցել «Ուժեղ Հայաստան» կուսակցության, «Հայաստան» խորհրդարանական խմբակցության և Հայ Յեղափոխական Դաշնակցության, Հայաստանի Հանրապետական կուսակցության, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության, ինչպես նաև «Հայաքվե» ազգային քաղաքացիական միավորման ներկայացուցիչների հետ։
Ըստ Իսկանդարյանի` խորհրդակցությունների ընթացքում ընդգծվել է Արցախի պետական ինստիտուտների պահպանման և դրանց գործունեության շարունակականության ապահովման կարևորությունը: Անդրադարձ է կատարվել Մայր Հայաստանում արցախահայերի արժանապատիվ կյանքի ապահովման, միջազգայնորեն ճանաչված վերադարձի իրավունքի, Բաքվում ապօրինաբար պահվող ռազմագերիների, նյութական և ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանման վերաբերյալ հարցերին:
Արցախի պետնախարարի խոսքով` մասնակից քաղաքական ուժերը վերահաստատել են իրենց պատրաստակամությունը՝ աջակցելու Արցախի ժողովրդի իրավունքների և շահերի պաշտպանությանը, ինչպես նաև Արցախի պետական ինստիտուտների պահպանմանն ու արդյունավետ գործունեությանը։
«Ձեռք բերված պայմանավորվածությունների համաձայն՝ առաջիկայում կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ՝ վերոնշյալ բոլոր քաղաքական ուժերի ներկայացուցիչների մասնակցությամբ։ Հարթակի նպատակն է համախմբված ջանքերով նպաստել արցախահայերի իրավունքների և շահերի պաշտպանությանը»,– եզրափակել է Իսկանդարյանը:
Հիշեցնենք` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ելույթներում բազմիցս հայտարարել է, որ Արցախի թեման փակված է, և որ վերադարձի խոսույթը վտանգավոր է։ Նա ասել է, թե Լեռնային Ղարաբաղի մեր հայրենակիցները պետք է բնակվեն Հայաստանի Հանրապետությունում։
Հայ գերիների հարցերով միջազգային դատական գործընթացներ կարող են նախաձեռնել 3-րդ երկրները
Լրահոս
0