https://arm.sputniknews.ru/20261024/aljvoshkium-iravitshaky-der-chi-pvokhvel-mirvoshnik-108510586.html
Ալյոշկիում իրավիճակը դեռ չի փոխվել․ Միրոշնիկ
Ալյոշկիում իրավիճակը դեռ չի փոխվել․ Միրոշնիկ
Sputnik Արմենիա
Այսօր առավոտյան Ալյոշկին ականանետային հարվածների է ենթարկվել։ 24.10.2026, Sputnik Արմենիա
2026-10-24T19:47+0400
2026-10-24T19:47+0400
2026-10-24T19:47+0400
ռուսաստան
ռոդիոն միրոշնիկ
ալյոշկի
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/08/0e/105781365_0:0:3140:1767_1920x0_80_0_0_3d0fe35c144915a0b1e84ec11cfa43bb.jpg
ԵՐԵՎԱՆ, 24 հոկտեմբերի – Sputnik. Ալյոշկիում իրավիճակը դեռևս չի փոխվել: Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության հատուկ հանձնարարություններով դեսպան Ռոդիոն Միրոշնիկի խոսքով՝ քաղաքն այսօր առավոտյան ենթարկվել է Ուկրաինայի զինված ուժերի ականանետային հարվածների:Ավելի վաղ Ռուսաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, բանակի գեներալ Վալերի Գերասիմովը հայտարարել էր, որ Ռուսաստանի զինուժը կդադարեցնի կրակը Խերսոնի ուղղությամբ և հրադադար կհաստատի 2026 թվականի հոկտեմբերի 27-ին՝ Մոսկվայի ժամանակով 4:00-ից՝ Ալյոշկի բնակավայրի մոտ անցկացվող մարդասիրական գործողության համար։Ալյոշկին գտնվում է Դնեպր գետի ձախ ափին՝ Ուկրաինայի զինված ուժերի կողմից վերահսկվող Խերսոն քաղաքի դիմաց։ Ուկրաինայի զինված ուժերի գործողությունների պատճառով քաղաքում ստեղծվել է ծանր մարդասիրական իրավիճակ։Հիշեցնենք` Սպիտակ տունը հայտարարել էր, որ ԱՄՆ առաջին տիկին Մելանյա Թրամփը կարևոր դեր է խաղացել Ալյոշկիում մարդասիրական գործողություն անցկացնելու համաձայնության հասնելու գործում։ Նա անձամբ մասնակցել է Ռուսաստանի և Ուկրաինայի ղեկավարության հետ բանակցություններին։
ալյոշկի
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/08/0e/105781365_409:0:3140:2048_1920x0_80_0_0_3171b03eafd1138fc34e3d021532bde7.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ռուսաստան, ռոդիոն միրոշնիկ, ալյոշկի
ռուսաստան, ռոդիոն միրոշնիկ, ալյոշկի
Ալյոշկիում իրավիճակը դեռ չի փոխվել․ Միրոշնիկ
Այսօր առավոտյան Ալյոշկին ականանետային հարվածների է ենթարկվել։
ԵՐԵՎԱՆ, 24 հոկտեմբերի – Sputnik. Ալյոշկիում իրավիճակը դեռևս չի փոխվել: Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության հատուկ հանձնարարություններով դեսպան Ռոդիոն Միրոշնիկի խոսքով՝ քաղաքն այսօր առավոտյան ենթարկվել է Ուկրաինայի զինված ուժերի ականանետային հարվածների:
Ավելի վաղ Ռուսաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, բանակի գեներալ Վալերի Գերասիմովը
հայտարարել էր, որ Ռուսաստանի զինուժը կդադարեցնի կրակը Խերսոնի ուղղությամբ և հրադադար կհաստատի 2026 թվականի հոկտեմբերի 27-ին՝ Մոսկվայի ժամանակով 4:00-ից՝ Ալյոշկի բնակավայրի մոտ անցկացվող մարդասիրական գործողության համար։
«Ես կարող եմ միայն մեջբերել այն տեղեկատվությունը, որը մենք ստանում ենք տեղի բնակիչներից և շրջանի վարչակազմից։ Այսօր՝ ժամը 7:15-ից մինչև 8:30-ը, Ալյոշկի քաղաքին ականանետային հարվածներ են հասցվել։ Սա ենթադրում է, որ իրավիճակը տեղում առայժմ չի փոխվել։ Ճանապարհները նույնպես ականապատվել են երեկ երեկոյան։ Այնտեղ նոր ականներ են հայտնաբերվել, և դրանք շարունակում են փակել քաղաքից դուրս գալու երկու ելքերը», - ասել է նա «Զվեզդա» հեռուստաալիքին։
Ալյոշկին գտնվում է Դնեպր գետի ձախ ափին՝ Ուկրաինայի զինված ուժերի կողմից վերահսկվող Խերսոն քաղաքի դիմաց։ Ուկրաինայի զինված ուժերի գործողությունների պատճառով քաղաքում ստեղծվել է ծանր մարդասիրական իրավիճակ։
Հիշեցնենք` Սպիտակ տունը հայտարարել էր, որ ԱՄՆ առաջին տիկին Մելանյա Թրամփը
կարևոր դեր է խաղացել Ալյոշկիում մարդասիրական գործողություն անցկացնելու համաձայնության հասնելու գործում։ Նա անձամբ մասնակցել է Ռուսաստանի և Ուկրաինայի ղեկավարության հետ բանակցություններին։