https://arm.sputniknews.ru/20261024/aprelu-erkir-kusakcutjan-andamnerin-mi-qani-zham-anc-azat-en-ardzakel-mesrvop-araqeljan-108509435.html
«Ապրելու երկիր» կուսակցության անդամներին մի քանի ժամ անց ազատ են արձակել. Մեսրոպ Առաքելյան
«Ապրելու երկիր» կուսակցության անդամներին մի քանի ժամ անց ազատ են արձակել. Մեսրոպ Առաքելյան
Sputnik Արմենիա
Կուսակցության համահիմնադիրը հայտնեց, թե թիմակիցներին ինչ կասկածանքով են տարել ՀՀ հակակոռուպցիոն կոմիտե։ 24.10.2026, Sputnik Արմենիա
2026-10-24T19:09+0400
2026-10-24T19:09+0400
2026-10-24T20:57+0400
հայաստան
մեսրոպ առաքելյան
«ապրելու երկիր» կուսակցություն
հակակոռուպցիոն կոմիտե
տիմ ընտրություններ
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/05/13/102343221_0:133:2560:1573_1920x0_80_0_0_1a072906cccfc7ace1ae0741d981afdc.jpg
ԵՐԵՎԱՆ, 24 հոկտեմբերի – Sputnik. Արթիկում «Ապրելու երկիր» կուսակցության` բերման ենթարկված անդամներին մի քանի ժամ անց բաց են թողել։ Sputnik Արմենիային այս մասին հայտնեց կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը։Առավոտյան հայտնի դարձավ, որ Արթիկում բերման են ենթարկել «Ապրելու երկիր» և «Հայրենիք» կուսակցությունների անդամներին, ՀՀ հակակոռուպցիոն կոմիտե է տեղափոխվել նաև «Ապրելու երկիր» կուսակցության համայնքապետի թեկնածու Արթուր Աստոյանը։ Նշենք, որ այսօր բերման են ենթարկվել նաև Եղեգնաձորի գործող համայնքապետ Դավիթ Հարությունյանը, համայնքապետի տեղակալ Վարդան Ավագյանը և ավագանու անդամի մի քանի թեկնածուներ։ Ձերբակալություններ են իրականացվել նաև Մարտունի խոշորացված համայնքում, որտեղ ևս վաղը ՏԻՄ ընտրություններ են։ Բերման ենթարկվածների թվում է «Մեր համայնքը» դաշինքի նախընտրական ցուցակը գլխավորող, ՀՀԿ խորհրդի անդամ Արամ Կարապետյանը։Հիշեցնենք` վաղը` հոկտեմբերի 25-ին, ՏԻՄ համամասնական ընտրություններ են անցկացվելու Հայաստանի 19 համայնքներում՝ Արարատի մարզ՝ Արտաշատ, Արմավիրի մարզ՝ Արմավիր, Արաքս, Գեղարքունիքի մարզ՝ Գավառ, Մարտունի, Վարդենիս, Կոտայքի մարզ՝ Հրազդան, Ծաղկաձոր, Գառնի, Շիրակի մարզ՝ Արթիկ, Ախուրյան, Սյունիքի մարզ՝ Գորիս, Մեղրի, Վայոց Ձորի մարզ՝ Եղեգնաձոր, Վայք, Ջերմուկ, Տավուշի մարզ՝ Իջևան, Դիլիջան, Լոռու մարզ՝ Ստեփանավան։ Իսկ Լոռու մարզի Ֆիոլետովո և Արագածոտնի մարզի Շամիրամ համայնքներում ընտրությունները մեծամասնական ընտրակարգով են անցկացվում։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/05/13/102343221_143:0:2418:1706_1920x0_80_0_0_80a768966758fd9eef95e517b24aa1cd.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, մեսրոպ առաքելյան, «ապրելու երկիր» կուսակցություն, հակակոռուպցիոն կոմիտե, տիմ ընտրություններ
հայաստան, մեսրոպ առաքելյան, «ապրելու երկիր» կուսակցություն, հակակոռուպցիոն կոմիտե, տիմ ընտրություններ
«Ապրելու երկիր» կուսակցության անդամներին մի քանի ժամ անց ազատ են արձակել. Մեսրոպ Առաքելյան
19:09 24.10.2026 (Թարմացված է: 20:57 24.10.2026) Կուսակցության համահիմնադիրը հայտնեց, թե թիմակիցներին ինչ կասկածանքով են տարել ՀՀ հակակոռուպցիոն կոմիտե։
ԵՐԵՎԱՆ, 24 հոկտեմբերի – Sputnik. Արթիկում «Ապրելու երկիր» կուսակցության` բերման ենթարկված անդամներին մի քանի ժամ անց բաց են թողել։
Sputnik Արմենիային այս մասին հայտնեց կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը։
Առավոտյան հայտնի դարձավ, որ Արթիկում
բերման են ենթարկել «Ապրելու երկիր» և «Հայրենիք» կուսակցությունների անդամներին, ՀՀ հակակոռուպցիոն կոմիտե է տեղափոխվել նաև «Ապրելու երկիր» կուսակցության համայնքապետի թեկնածու Արթուր Աստոյանը։
«Աստոյանին և ևս 2 թիմակցի մի քանի ժամ պահել են Հակակոռուպցիոն կոմիտեում, ապա ազատ արձակել, նրանք վերադարձել են բնականոն աշխատանքի։ Ընտրողի հետ շփման մեջ փորձել են հանցագործության տարրեր տեսնել՝ իբրև թե ընտրողին բան են խոստացել, սակայն ամեն ինչ եղել է օրենքի շրջանակում։ Պարզապես փորձում են մարդկանց աշխատանքը վերջին օրերին խաթարել»,- ասաց Առաքելյանը։
Նշենք, որ այսօր
բերման են ենթարկվել նաև Եղեգնաձորի գործող համայնքապետ Դավիթ Հարությունյանը, համայնքապետի տեղակալ Վարդան Ավագյանը և ավագանու անդամի մի քանի թեկնածուներ։
Ձերբակալություններ են իրականացվել նաև Մարտունի խոշորացված համայնքում, որտեղ ևս վաղը ՏԻՄ ընտրություններ են։ Բերման ենթարկվածների թվում է «Մեր համայնքը» դաշինքի նախընտրական ցուցակը գլխավորող, ՀՀԿ խորհրդի անդամ Արամ Կարապետյանը։
Հիշեցնենք` վաղը` հոկտեմբերի 25-ին, ՏԻՄ համամասնական ընտրություններ են անցկացվելու Հայաստանի 19 համայնքներում՝ Արարատի մարզ՝ Արտաշատ, Արմավիրի մարզ՝ Արմավիր, Արաքս, Գեղարքունիքի մարզ՝ Գավառ, Մարտունի, Վարդենիս, Կոտայքի մարզ՝ Հրազդան, Ծաղկաձոր, Գառնի, Շիրակի մարզ՝ Արթիկ, Ախուրյան, Սյունիքի մարզ՝ Գորիս, Մեղրի, Վայոց Ձորի մարզ՝ Եղեգնաձոր, Վայք, Ջերմուկ, Տավուշի մարզ՝ Իջևան, Դիլիջան, Լոռու մարզ՝ Ստեփանավան։ Իսկ Լոռու մարզի Ֆիոլետովո և Արագածոտնի մարզի Շամիրամ համայնքներում ընտրությունները մեծամասնական ընտրակարգով են անցկացվում։