«Շերեմետևո» օդանավակայանում օդային տագնապի ռեժիմը հանվել է
18:53 23.10.2026 (Թարմացված է: 18:54 23.10.2026)

Ինքնաթիռը օդում. Արխիվային լուսանկար
© Sputnik / Максим Блинов
Բաժանորդագրվել
Ուղևորները դուրս են եկել ապաստարաններից։
ԵՐԵՎԱՆ, 23 հոկտեմբերի - Sputnik. «Շերեմետևո» օդանավակայանում օդային տագնապի ռեժիմը հանվել է, և ուղևորները սկսել են դուրս գալ ապաստարաններից։ Այս մասին հայտնել է օդանավակայանի մամուլի ծառայությունը։
«Օդային տագնապի ռեժիմը հանվել է, տերմինալների մուտքերը բացվել են», - նշված է հայտարարության մեջ։
Նշվում է, որ «Շերեմետևո» օդանավակայանի ծառայողները օգնում են ուղևորներին տեղաշարժվելիս և տեղեկատվություն են տրամադրում։ Օդանավակայանի և ավիաընկերության բոլոր աշխատակիցները գտնվում են իրենց տեղերում։
Ավելի վաղ օդանավակայանում չեղարկվել էր 84 չվերթ, ևս 139-ը՝ հետաձգվել էր, իսկ 23 չվերթ վերահասցեագրվել էր այլ քաղաքներ։ Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը MAX մեսենջերի միջոցով հայտարարել էր, որ Մոսկվայի երկնքում խոցվել է 21 անօդաչու թռչող սարք։