https://arm.sputniknews.ru/20261023/shaqium-viravvorum-stacats-knvojy-der-chen-karvoghanum-virahatel-khndirner-en-i-hajt-ekel-zlm-108488579.html
Շաքիում վիրավորում ստացած կնոջը դեռ չեն կարողանում վիրահատել, խնդիրներ են ի հայտ եկել. ԶԼՄ
Շաքիում վիրավորում ստացած կնոջը դեռ չեն կարողանում վիրահատել, խնդիրներ են ի հայտ եկել. ԶԼՄ
Sputnik Արմենիա
Անի Ավետիսյանի քույրը պատմել է, որ Անին երեք օր առաջ անտանելի ցավերի մեջ է եղել։ 23.10.2026, Sputnik Արմենիա
2026-10-23T21:50+0400
2026-10-23T21:50+0400
2026-10-23T22:19+0400
շաքի
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/0a/05/107686633_0:25:780:464_1920x0_80_0_0_8edae6f3e64714fdcfdc17482dfe9d7f.jpg
ԵՐԵՎԱՆ, 23 հոկտեմբերի – Sputnik. Սյունիքի Շաքի համայնքում ադրբեջանցի զինծառայողից երեխաներին պաշտպանելիս վիրավորում ստացած Անի Ավետիսյանը կրկին պետք է վիրահատվի, սակայն այս պահին դեռևս հստակ օր չկա, թե երբ է նախատեսված վիրահատությունը։ Այս մասին «Փաստինֆո»–ին պատմել է Ավետիսյանի քույրը՝ Արփի Ավետիսյանը։Պատճառը, ըստ լրատվամիջոցի, այն է, որ Ավետիսյանի առողջական վիճակի հետ կապված նոր խնդիրներ են ի հայտ եկել։ Ավետիսյանը քույրը պատմել է, որ մի քանի օր է՝ Անի Ավետիսյանը կրծքավանդակի շրջանում ցավեր ունի, թոքերում և սրտի հատվածում ջուր է հավաքվել, պատճառը կարող է լինել ինչպես ստացված հարվածները, այնպես էլ՝ երկար պառկած վիճակը. նա արդեն 23–րդ օրն է, ինչ անշարժ պառկած է։ Անի Ավետիսյանի երեխաներն արդեն հարցաքննվել են, իսկ իրեն քննիչն այցելել է, երբ դեռևս վերակենդանացման բաժանմունքում էր։Ինչ վերաբերում է երեխաներին, ապա նրանց հետ հոգեբաններ են աշխատում` դեռ վախեցած են։ Նրանք ժամանակավորապես այցելում են Մասիսի դպրոց։Հիշեցնենք` հոկտեմբերի 1-ին հայտնի դարձավ, որ Սյունիքի մարզի Սիսիան համայնքի Շաքի բնակավայր ադրբեջանցի զինծառայող է ներթափանցել, գիշերել տներից մեկում, ապա կրակել տուն մտած 39-ամյա Անի Ավետիսյանի ոտքին։ Վիրավոր կինը հասցրել է դանակով հարվածել ադրբեջանցուն՝ Նասիմի Մուսաևին։ Անի Ավետիսյանն այժմ Երևանի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ–ում է։ Բուժօգնության են դիմել նաև վնասվածք ստացած կնոջ 2 երեխաները։Մուսաևի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել 5 հոդվածի հատկանիշներով, և երկամսյա կալանք է կիրառվել։
շաքի
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/0a/05/107686633_65:0:716:488_1920x0_80_0_0_692af8c71d304acbfaff0742a1ba4f0e.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
շաքի
Շաքիում վիրավորում ստացած կնոջը դեռ չեն կարողանում վիրահատել, խնդիրներ են ի հայտ եկել. ԶԼՄ
21:50 23.10.2026 (Թարմացված է: 22:19 23.10.2026) Անի Ավետիսյանի քույրը պատմել է, որ Անին երեք օր առաջ անտանելի ցավերի մեջ է եղել։
ԵՐԵՎԱՆ, 23 հոկտեմբերի – Sputnik. Սյունիքի Շաքի համայնքում ադրբեջանցի զինծառայողից երեխաներին պաշտպանելիս վիրավորում ստացած Անի Ավետիսյանը կրկին պետք է վիրահատվի, սակայն այս պահին դեռևս հստակ օր չկա, թե երբ է նախատեսված վիրահատությունը։ Այս մասին
«Փաստինֆո»–ին պատմել է Ավետիսյանի քույրը՝ Արփի Ավետիսյանը։
Պատճառը, ըստ լրատվամիջոցի, այն է, որ Ավետիսյանի առողջական վիճակի հետ կապված նոր խնդիրներ են ի հայտ եկել։
Ավետիսյանը քույրը պատմել է, որ մի քանի օր է՝ Անի Ավետիսյանը կրծքավանդակի շրջանում ցավեր ունի, թոքերում և սրտի հատվածում ջուր է հավաքվել, պատճառը կարող է լինել ինչպես ստացված հարվածները, այնպես էլ՝ երկար պառկած վիճակը. նա արդեն 23–րդ օրն է, ինչ անշարժ պառկած է։
«Այժմ սպասում են վիճակը կայունանա, որ կարողանան վիրահատել Անիին․ ցավազրկում են, կարերը նոր են հեռացրել՝ երեք օր առաջ, անտանելի ցավեր ունի»,– ասել է քույրը։
Անի Ավետիսյանի երեխաներն արդեն հարցաքննվել են, իսկ իրեն քննիչն այցելել է, երբ դեռևս վերակենդանացման բաժանմունքում էր։
Ինչ վերաբերում է երեխաներին, ապա նրանց հետ հոգեբաններ են աշխատում` դեռ վախեցած են։ Նրանք ժամանակավորապես այցելում են Մասիսի դպրոց։
Հիշեցնենք` հոկտեմբերի 1-ին
հայտնի դարձավ, որ Սյունիքի մարզի Սիսիան համայնքի Շաքի բնակավայր ադրբեջանցի զինծառայող է ներթափանցել, գիշերել տներից մեկում, ապա կրակել տուն մտած 39-ամյա Անի Ավետիսյանի ոտքին։ Վիրավոր կինը հասցրել է դանակով հարվածել ադրբեջանցուն՝ Նասիմի Մուսաևին։ Անի Ավետիսյանն այժմ
Երևանի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ–ում է։ Բուժօգնության են դիմել նաև վնասվածք ստացած կնոջ 2 երեխաները։
Մուսաևի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել 5 հոդվածի հատկանիշներով, և
երկամսյա կալանք է կիրառվել։