00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:29
3 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
7 ր
Ուղիղ եթեր
10:07
52 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
10 ր
Ուղիղ եթեր
14:00
10 ր
Ուղիղ եթեր
17:00
9 ր
Ուղիղ եթեր
18:00
10 ր
Ուղիղ եթեր
19:00
11 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
12:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
10 ր
Ուղիղ եթեր
14:00
13 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի

«Փաշինյանը վստահ չէ, որ կկարողանա ընդդիմությունից 6 ձայն փախցնել»․ փորձագետ

Բաժանորդագրվել
Արտահերթ ընտրությունների բարենպաստ արդյունքի հարցում վստահ լինելու համար իշխանությունները պետք է թուլացնեն ընդդիմությանը, այդ թվում՝ ռեսուրսների առումով, ու հիմա հենց դրանով են զբաղվում:
ԵՐԵՎԱՆ, 23 հոկտեմբերի – Sputnik․ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը վստահ չէ, որ կկարողանա ընդդիմությունից 6 ձայն կորզել նոր Սահմանադրության հարցով հանրաքվե անցկացնելու համար։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս տեսակետը հայտնեց քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը՝ մեկնաբանելով Փաշինյանի հայտարարությունը։
ՀՀ վարչապետը հոկտեմբերի 22-ին չբացառեց արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացումը, որպեսզի փորձի ստանալ սահմանադրական մեծամասնություն և կարողանա հասնել նոր Սահմանադրության ընդունմանը: Նա հայտարարեց, թե փորձելու են համոզել ընդդիմությանը, քանի որ Սահմանադրության ընդունումը սկզբունքային հարց է։
Հակոբյանի խոսքով՝ եթե Փաշինյանը նպատակադրված է նոր Սահմանադրություն ընդունել, իսկ այդ խնդիրը, ամենայն հավանականությամբ, նաև արտաքին պատվեր է, ապա վարչապետն այս կամ այն կերպ կփորձի կատարել դա։
«Խորհրդարանի ձայների անհրաժեշտ 2/3-ը նա հիմա չունի։ Հետևաբար կա երկու ճանապարհ` առաջինը՝ փորձել ընդդիմությունից փախցնել այդ 6 պակասող ձայները, ինչում նա վստահություն չունի։ Եթե դա չհաջողվի, ապա երկրորդ ճանապարհը նոր խորհրդարանի ձևավորումն է, որտեղ իշխանությունները կկարողանան իրենց ներկայացվածությունը հասցնել 2/3-ի», - ասաց Հակոբյանը։
Անկախ նրանից, թե ինչպես են Հայաստանի իշխանությունները բացատրում Սահմանադրությունը փոխելու իրենց ձգտումը, քաղտեխնոլոգի խոսքով, բոլորն էլ հասկանում են, որ Ադրբեջանը Հայաստանի առջև նախապայման է դրել խաղաղության պայմանագրի ստորագրման համար:
«Այլ հարց է՝ Իլհամ Ալիևը կստորագրի՞ այդ փաստաթուղթը, թե ոչ, նույնիսկ եթե այդ սահմանադրական փոփոխությունները տեղի ունենան։ Ես կարծում եմ, որ ոչ, դա տեղի չի ունենա, նա նոր պայմաններ կառաջադրի կամ կհայտարարի, թե նոր հանգամանքներ են ի հայտ եկել»,- նշեց Հակոբյանը։
Մյուս կողմից, ըստ քաղտեխնոլոգի, արտահերթ ընտրությունների գնալու համար Փաշինյանը պետք է լիովին վստահ լինի, որ քվեարկության արդյունքներն իր համար ավելի բարենպաստ կլինեն: Բայց քանի որ ենթադրյալ ընտրություններին դեռ առնվազն մեկ տարի կա, այդ ընթացքում իրավիճակը կարող է արմատապես փոխվել։
Հակոբյանն ընդգծեց՝ այս մեկ տարվա ընթացքում էլ աշխարհում կարող են մեծ փոփոխություններ, վերաձևումներ լինել, արդյունքում ունենանք այլ աշխարհ, տարածաշրջան, այդ թվում՝ այլ մոտեցումներ տարածաշրջանային՝ այս պահին ակտուալ թվացող նախագծերի շուրջ։
Օրինակ՝ գործող վարչապետի հրաժարականի դեպքում կա տեսական հնարավորություն, որ ընդդիմությունը թեկնածու կառաջադրի և զուգահեռաբար կկարողանա գեներացնել փողոցային շարժում, որը կբերի նրա ընտրությանը։
«Այս պահին, երբ ընդդիմությունը չի կարող կամ, ինչպես իրենք են ասում, չի ուզում փողոցային ճնշում առաջացնել, սա տեսական խոսակցություն է, և դրա հաջողությանը դժվար է հավատալ։ Բայց մեկ տարի անց իրավիճակը կարող է փոխվել»,- ասաց Հակոբյանը։
Այդ պատճառով, ըստ նրա, կառավարության ղեկավարի հայտարարությունն ավելի շատ սպառնալիքի է նման՝ ասելու, թե իր լեգիտիմության հարցն է բարձրացվում, հղում արվում ԵԽԽՎ զեկույցին, իսկ ինքը պատրաստ է գնալ արտահերթ ընտրությունների։
Հակոբյանի խոսքով՝ ընտրությունների տարբերակն ավելի հավանական կարող է լինել այն դեպքում, եթե իշխանություններին հաջողվի զգալիորեն թուլացնել ընդդիմությանը, այդ թվում՝ տարբեր ռեսուրսներից զրկելով։ Հենց դրանով էլ իշխանությունները հիմա զբաղվում են։
Հիշեցնենք` ԱԺ «Ուժեղ Հայաստան» ընդդիմադիր խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը հոկտեմբերի 23-ին հայտարարեց, որ իրենք պատրաստ են արտահերթ ընտրությունների։
Լրահոս
0