https://arm.sputniknews.ru/20261023/lvvova-belvovan-kogni-aljvoshkii-erekhanerin-stanal-bzhshkakan-ognutjun-ev-kacaran-108488936.html
Լվովա-Բելովան կօգնի Ալյոշկիի երեխաներին ստանալ բժշկական օգնություն և կացարան
Լվովա-Բելովան կօգնի Ալյոշկիի երեխաներին ստանալ բժշկական օգնություն և կացարան
Sputnik Արմենիա
Դաշնային օմբուդսմենը Խերսոնի մարզի գործընկերոջ հետ պայմանավորվածություն է ձեռք բերել Ալյոշկիի երեխաներին օգնություն ցուցաբերելու հարցում: 23.10.2026, Sputnik Արմենիա
2026-10-23T22:17+0400
2026-10-23T22:17+0400
2026-10-23T22:18+0400
մարդու իրավունքների պաշտպան (միպ)
հրադադար
խերսոն
ռուսաստան
ուկրաինա
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07e8/04/03/74119421_0:1:3072:1729_1920x0_80_0_0_20f6556e733f4b8c3e9e1c1cba328570.jpg
ԵՐԵՎԱՆ, 23 հոկտեմբերի – Sputnik. Ռուսաստանի Դաշնության նախագահին առընթեր Երեխայի իրավունքների հանձնակատար Մարիա Լվովա-Բելովան հայտնել է, որ Խերսոնի մարզի օմբուդսմեն Իրինա Կրավչենկոյի հետ կօգնի Ալյոշկիի երեխաներին՝ ստանալու բժշկական օգնություն, կապահովվի ավելի հարմարավետ ժամանակավոր կացարանով և անհրաժեշտ ամեն ինչով:Ավելի վաղ ՌԴ ԶՈւ գլխավոր շտաբի պետ, բանակի գեներալ Վալերի Գերասիմովը հայտարարել էր, որ Ռուսաստանի Դաշնության զինված ուժերը Խերսոնի ուղղությամբ դադարեցնում են կրակը և 2026 թվականի հոկտեմբերի 27-ին, Մոսկվայի ժամանակով ժամը 4-ից մտցնում են «հրադադարի ռեժիմ»՝ Ալյոշկի բնակավայրում մարդասիրական գործողություն անցկացնելու նպատակով։Մարիա Լվովա-Բելովան հայտնել է, որ Խերսոնի մարզի իր գործընկերոջ հետ պայմանավորվել է անհրաժեշտ աջակցություն տրամադրել երեխաներ ունեցող այն ընտանիքներին, որոնք կորոշեն տարհանվել Ալյոշկիից:Ալյոշկին գտնվում է Դնեպրի ձախ ափին՝ Ուկրաինայի զինված ուժերի վերահսկողության տակ գտնվող Խերսոն քաղաքի դիմաց։ Ուկրաինայի զինված ուժերի գործողությունների պատճառով քաղաքում ծանր մարդասիրական իրավիճակէստեղծվել։Հիշեցնենք՝ Սպիտակ տանը հայտարարել էին, որ հրադադարի համար պայմանավորվածության ձեռքբերման գործում առանցքային դեր է խաղացել ԱՄՆ առաջին տիկին Մելանյա Թրամփը: Առաջին տիկնոջ գրասենյակի հայտարարության մեջ ասվում է, որ նա անձամբէմասնակցել Ռուսաստանի և Ուկրաինայի ղեկավարության հետ բանակցություններին։
խերսոն
ուկրաինա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07e8/04/03/74119421_341:0:3072:2048_1920x0_80_0_0_4c11feb8ccc037099857053121c114cd.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
մարդու իրավունքների պաշտպան (միպ), հրադադար, խերսոն, ռուսաստան, ուկրաինա
մարդու իրավունքների պաշտպան (միպ), հրադադար, խերսոն, ռուսաստան, ուկրաինա
Լվովա-Բելովան կօգնի Ալյոշկիի երեխաներին ստանալ բժշկական օգնություն և կացարան
22:17 23.10.2026 (Թարմացված է: 22:18 23.10.2026) Դաշնային օմբուդսմենը Խերսոնի մարզի գործընկերոջ հետ պայմանավորվածություն է ձեռք բերել Ալյոշկիի երեխաներին օգնություն ցուցաբերելու հարցում:
ԵՐԵՎԱՆ, 23 հոկտեմբերի – Sputnik. Ռուսաստանի Դաշնության նախագահին առընթեր Երեխայի իրավունքների հանձնակատար Մարիա Լվովա-Բելովան հայտնել է, որ Խերսոնի մարզի օմբուդսմեն Իրինա Կրավչենկոյի հետ կօգնի Ալյոշկիի երեխաներին՝ ստանալու բժշկական օգնություն, կապահովվի ավելի հարմարավետ ժամանակավոր կացարանով և անհրաժեշտ ամեն ինչով:
Ավելի վաղ ՌԴ ԶՈւ գլխավոր շտաբի պետ, բանակի գեներալ Վալերի Գերասիմովը հայտարարել էր, որ Ռուսաստանի Դաշնության զինված ուժերը Խերսոնի ուղղությամբ դադարեցնում են կրակը և 2026 թվականի հոկտեմբերի 27-ին, Մոսկվայի ժամանակով ժամը 4-ից մտցնում են «հրադադարի ռեժիմ»՝ Ալյոշկի բնակավայրում մարդասիրական գործողություն անցկացնելու նպատակով։
Մարիա Լվովա-Բելովան հայտնել է, որ Խերսոնի մարզի իր գործընկերոջ հետ պայմանավորվել է անհրաժեշտ աջակցություն տրամադրել երեխաներ ունեցող այն ընտանիքներին, որոնք կորոշեն տարհանվել Ալյոշկիից:
«Կօգնենք ստանալ բժշկական օգնություն, ապահովել ավելի հարմարավետ ժամանակավոր կացարանով և անհրաժեշտ ամեն ինչով», – սոցկայքում գրել է Լվովա-Բելովան:
Ալյոշկին գտնվում է Դնեպրի ձախ ափին՝ Ուկրաինայի զինված ուժերի վերահսկողության տակ գտնվող Խերսոն քաղաքի դիմաց։ Ուկրաինայի զինված ուժերի գործողությունների պատճառով քաղաքում ծանր մարդասիրական իրավիճակէստեղծվել։
Հիշեցնենք՝ Սպիտակ տանը հայտարարել էին, որ հրադադարի համար պայմանավորվածության ձեռքբերման գործում առանցքային դեր է խաղացել ԱՄՆ առաջին տիկին Մելանյա Թրամփը: Առաջին տիկնոջ գրասենյակի հայտարարության մեջ ասվում է, որ նա անձամբէմասնակցել Ռուսաստանի և Ուկրաինայի ղեկավարության հետ բանակցություններին։