https://arm.sputniknews.ru/20261023/irany-verjnagir-e-nerkajacrel-merdzavvor-arevelqi-erkrnerin-108456645.html
Իրանը վերջնագիր է ներկայացրել Մերձավոր Արևելքի երկրներին
Իրանը վերջնագիր է ներկայացրել Մերձավոր Արևելքի երկրներին
Sputnik Արմենիա
Հակամարտության վերսկսման դեպքում Իրանը կկարողանա որոշել, թե որ տերություններն են շարունակում աջակցել ԱՄՆ–ին: 23.10.2026, Sputnik Արմենիա
2026-10-23T11:23+0400
2026-10-23T11:23+0400
2026-10-23T11:23+0400
ամն
իրանի իսլամական հանրապետություն
մերձավոր արևելք
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07e6/08/1d/47412991_0:38:1600:938_1920x0_80_0_0_785771bc370147c22815492cc254b2ba.jpg
ԵՐԵՎԱՆ, 23 հոկտեմբերի – Sputnik. Իրանը Մերձավոր Արևելքի երկրներից պահանջել է հրաժարվել Վաշինգտոնին աջակցելուց, եթե Թեհրանի դեմ ռազմական գործողությունները վերսկսվեն: Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին:Ինչպես հայտարարել է Իրանի խորհրդարանի ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության հանձնաժողովի անդամ Ֆեդա-Հոսեյն Մալեքին, տարածաշրջանի պետություններին է փոխանցվել ԱՄՆ-ին ցանկացած աջակցությունից հրաժարվելու պահանջը:Նրա խոսքով՝ 40-օրյա պատերազմի ընթացքում Իրանը հարվածներ է հասցրել ռազմաբազաներին, որոնք ԱՄՆ-ն օգտագործում էր հարձակման համար` անկախ նրանից, թե որ երկրում էին դրանք գտնվում։Ավելի վաղ «The New York Times» թերթը գրել էր, որ Վաշինգտոնն ու Իսրայելը ԱՄՆ–ի միջանկյալ ընտրություններից հետո Իրանին հարվածներ հասցնելու ծրագիր են մշակում։Հիշեցնենք` Թեհրանն ու Վաշինգտոնը հունիսի 18-ի գիշերը հուշագիր ստորագրեցին, որը փետրվարի 28-ին սկսված հակամարտության ավարտ էր ենթադրում, սակայն ԱՄՆ զինվորականները հուլիսի 8-ի լույս 9-ի գիշերը հզոր հարվածների շարք սկսեցին Իրանի ուղղությամբ։ ԱՄՆ ԶՈւ կենտրոնական հրամանատարությունը հայտարարեց, թե դա իբր արվել է ի պատասխան Հորմուզի նեղուցով անցնող առևտրային նավերի դեմ Իրանի գործողությունների։Հուլիսի 8-ին Անկարայում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի ժամանակ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարեց, որ Իրանի հետ հրադադարն ավարտվել է: Հուլիսի 12-ի գիշերը ամերիկյան ուժերը հարձակվեցին Իրանում, Պարսից ծոցի ափերի երկայնքով և Հորմուզի նեղուցում գտնվող շուրջ 140 թիրախների վրա։ Իրանի Մեջլիսի խոսնակ Բաղեր Ղալիբաֆն իր հերթին հայտարարեց, որ միակողմանի գործարքների դարաշրջանն ավարտվել է, և զգուշացրեց` եթե ԱՄՆ–ն չպահպանի հրադադարի համաձայնագրի պայմանները, պատասխանը չի ուշանա։ Իրանցի զինվորականները սկսեցին հարվածներ հասցնել Մերձավոր Արևելքի մի շարք երկրներում գտնվող ամերիկյան ռազմակայաններին։ Հակամարտությունը մինչ այս պահը չի կարգավորվել։
ամն
իրանի իսլամական հանրապետություն
մերձավոր արևելք
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07e6/08/1d/47412991_88:0:1511:1067_1920x0_80_0_0_d2404ac28ba51d067ef37ef6e63b91da.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ամն, իրանի իսլամական հանրապետություն, մերձավոր արևելք
ամն, իրանի իսլամական հանրապետություն, մերձավոր արևելք
Իրանը վերջնագիր է ներկայացրել Մերձավոր Արևելքի երկրներին
Հակամարտության վերսկսման դեպքում Իրանը կկարողանա որոշել, թե որ տերություններն են շարունակում աջակցել ԱՄՆ–ին:
ԵՐԵՎԱՆ, 23 հոկտեմբերի – Sputnik. Իրանը Մերձավոր Արևելքի երկրներից պահանջել է հրաժարվել Վաշինգտոնին աջակցելուց, եթե Թեհրանի դեմ ռազմական գործողությունները վերսկսվեն: Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին:
Ինչպես հայտարարել է Իրանի խորհրդարանի ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության հանձնաժողովի անդամ Ֆեդա-Հոսեյն Մալեքին, տարածաշրջանի պետություններին է փոխանցվել ԱՄՆ-ին ցանկացած աջակցությունից հրաժարվելու պահանջը:
Նրա խոսքով՝ 40-օրյա պատերազմի ընթացքում Իրանը հարվածներ է հասցրել ռազմաբազաներին, որոնք ԱՄՆ-ն օգտագործում էր հարձակման համար` անկախ նրանից, թե որ երկրում էին դրանք գտնվում։
Ավելի վաղ «The New York Times» թերթը
գրել էր, որ Վաշինգտոնն ու Իսրայելը ԱՄՆ–ի միջանկյալ ընտրություններից հետո Իրանին հարվածներ հասցնելու ծրագիր են մշակում։
Հիշեցնենք` Թեհրանն ու Վաշինգտոնը հունիսի 18-ի գիշերը
հուշագիր ստորագրեցին, որը փետրվարի 28-ին սկսված հակամարտության ավարտ էր ենթադրում, սակայն ԱՄՆ զինվորականները հուլիսի 8-ի լույս 9-ի գիշերը հզոր հարվածների շարք սկսեցին Իրանի ուղղությամբ։ ԱՄՆ ԶՈւ կենտրոնական հրամանատարությունը հայտարարեց, թե դա իբր արվել է ի պատասխան Հորմուզի նեղուցով անցնող առևտրային նավերի դեմ Իրանի գործողությունների։
Հուլիսի 8-ին Անկարայում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի ժամանակ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարեց, որ Իրանի հետ հրադադարն ավարտվել է: Հուլիսի 12-ի գիշերը ամերիկյան ուժերը հարձակվեցին Իրանում, Պարսից ծոցի ափերի երկայնքով և Հորմուզի նեղուցում գտնվող շուրջ 140 թիրախների վրա։ Իրանի Մեջլիսի խոսնակ Բաղեր Ղալիբաֆն իր հերթին հայտարարեց, որ միակողմանի գործարքների դարաշրջանն ավարտվել է, և զգուշացրեց` եթե ԱՄՆ–ն չպահպանի հրադադարի համաձայնագրի պայմանները, պատասխանը չի ուշանա։ Իրանցի զինվորականները սկսեցին հարվածներ հասցնել Մերձավոր Արևելքի մի շարք երկրներում գտնվող ամերիկյան ռազմակայաններին։ Հակամարտությունը մինչ այս պահը չի կարգավորվել։