00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:49
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի

Ինչո՞ւ է ավտոբուսը կողաշրջվել Երևանում. վարորդը մանրամասներ է պատմում

© SputnikԵրևանի Աճառյան փողոցում կողաշրջված ավտոբուսը
Երևանի Աճառյան փողոցում կողաշրջված ավտոբուսը - Sputnik Արմենիա, 1920, 23.10.2026
Բաժանորդագրվել
Ավտոբուսում գտնվող հնդիկները պետք է Անտառային փողոց գնային շինաշխատանքներ կատարելու համար։
ԵՐԵՎԱՆ, 23 հոկտեմբերի – Sputnik. Երևանում ավտոբուսի կողաշրջվելու պատճառը նեղ ճանապարհն է եղել ու դիմացից եկող մարդատար մեքենան։ News.am–ին այս մասին ասել է ավտոբուսի վարորդը։
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ առավոտյան 09։00–ի սահմաններում Աճառյան փողոցում «Hyundai» ավտոբուսը դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջվել, 11 օտարերկրացի է տուժել, մի մասին տեղափոխել են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ», մյուսներին` «Քանաքեռ-Զեյթուն» («Երևան») բժշկական կենտրոն։
«Չհասկացա` ինչպես ստացվեց։ Մի քիչ աջ գնացի, մեքենան պտտվեց, ընկավ ներքև (նկատի ունի ավտոբուսի կողաշրջվելը. խմբ.)։ Մի տղա էր, դիմացից էր գալիս, ինձ ասաց, որ լավ է` ինքը «տոռմուզ» է տվել, որովհետև ճանապարհը նեղ է»,– ասել է վարորդը։
Նա նշել է, որ ավտոբուսում գտնվող հնդիկներին պետք է տաներ Անտառային փողոց` շինարարական աշխատանքներ կատարելու։ Վարորդը չի տուժել, բայց մեջքի հատվածում ցավեր ունի։
Երևանում ավտոբուսի վթարից տուժած 7 օտարերկրացիներն արդեն դուրս են գրվել. մանրամասներ
Լրահոս
0