https://arm.sputniknews.ru/20261023/inchpes-karvogh-e-arktikaji-bnikneri-pvordzn-ognel-hhin-klimaji-pvopvokhutjan-dem-pajqarum-108470125.html
Ինչպես կարող է Արկտիկայի բնիկների փորձն օգնել ՀՀ–ին կլիմայի փոփոխության դեմ պայքարում
Ինչպես կարող է Արկտիկայի բնիկների փորձն օգնել ՀՀ–ին կլիմայի փոփոխության դեմ պայքարում
Sputnik Արմենիա
Ռուս սենատորի խոսքով՝ կլիմայի ոլորտում միջազգային համագործակցությունն առանձնահատուկ նշանակություն ունի։ 23.10.2026, Sputnik Արմենիա
2026-10-23T15:00+0400
2026-10-23T15:00+0400
2026-10-23T15:05+0400
հայաստան
ալեքսանդր նովյուխով
խանտի-մանսիյսկ
ռուսաստան
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/0a/17/108462852_0:0:1921:1080_1920x0_80_0_0_465adf618b28777a28688991d3d63e38.jpg
ԵՐԵՎԱՆ, 23 հոկտեմբերի – Sputnik. Արկտիկայի տարածաշրջանում ապրող ժողովուրդներն առաջինն են զգում կլիմայական փոփոխություններն ու արձագանքում դրանց, և նրանց փորձը կարող է օգտակար լինել նաև Հայաստանի համար, քանի որ արկտիկական գոտում ընթացող գործընթացներն ազդում են ամբողջ աշխարհի վրա: Sputnik Արմենիա մուլտիմեդիոն կենտրոնում կայացած ասուլիսի ժամանակ այս մասին ասաց Խանտի-Մանսիյսկի ինքնավար շրջան Յուգրայից ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի անդամ Ալեքսանդր Նովյուխովը՝ պատասխանելով այն հարցին, թե բնիկ ժողովուրդների փորձն ինչպես կարող է օգնել Հայաստանին կլիմայական փոփոխությունների խնդիրների լուծման գործում:Նովյուխովն իր գործընկերների հետ Հայաստան է եկել` COP17 կլիմայական համաժողովին մասնակցելու: Սենատորն ընդգծեց համաժողովի կարևորությունը կենսաբազմազանության պահպանման ոլորտում միջազգային համագործակցության համար:Նրա խոսքով՝ Յուգրայում ստեղծվել է տարածաշրջանային նշանակության ավանդական բնօգտագործման 475 տարածք՝ ավելի քան 13 միլիոն հեկտար ընդհանուր մակերեսով: Այս մեխանիզմը թույլ է տալիս համատեղել կենսաբազմազանության պահպանումը, բնիկ սակավամարդ ժողովուրդների կենսակերպը և արդյունաբերության զարգացումը: Բացի այդ, տարածաշրջանը բիզնեսի և բնիկ ժողովուրդների փոխգործակցության շուրջ 30 տարվա փորձ է կուտակել, նաև մշակել է այնպիսի մոդելներ, որոնց դեպքում համագործակցությունն օգուտ է բերում երկու կողմերին:Այս կուտակված փորձը, ինչպես նաև կլիմայական փոփոխությունների հետևանքներից քաղված գիտելիքները կարող են օգտակար լինել նաև Հայաստանին: Սենատորը պարզաբանեց, որ կլիմայական փոփոխությունների մասշտաբները կարելի է գնահատել համաշխարհային օվկիանոսի, տաք և սառը հոսանքների, ինչպես նաև կենդանիների ու չվող թռչունների միգրացիայի վերլուծության միջոցով:Խանտի-Մանսիյսկի շրջանում արդեն 4 այդպիսի տարածք կա։ Առանձին ձևավորվել է վերլուծական բազա՝ կլիմայական օրակարգի ուսումնասիրության համար:Նովյուխովն ընդգծեց, որ կլիմայի ոլորտում միջազգային համագործակցությունն առանձնահատուկ նշանակություն ունի, քանի որ Արկտիկայում տեղի ունեցող գործընթացներից կախված են նաև այն պետությունները, որոնք անմիջականորեն կապված չեն այդ տարածաշրջանի հետ:Խանտի-Մանսիյսկի քաղաքային դումայի պատգամավոր Անդրեյ Կորեպանովը, որը երրորդ անգամ է Հայաստանում, անդրադարձավ մեր երկրի երկրի հյուրընկալությանն ու զբոսաշրջային ներուժին, որը լիարժեք բացահայտված չէ:«Հայաստանը զբոսաշրջիկների, հատկապես ավտոզբոսաշրջիկների համար ամենահարմարավետ և բարյացակամ երկրներից մեկն է․․․ Ամենակարևորը մարդկանց վերաբերմունքն է: Սկսած երկիր մուտք գործելուց, ամեն անգամ, երբ ես կանգ էի առնում, կողքիս մեքենաներ էին կանգնում՝ հարցնելու, թե արդյոք ամեն ինչ կարգին է, արդյոք ինչ-որ օգնության կարիք կա»,– ասաց նա Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում:Խոսելով Խանտի-Մանսիյսկի և Հայաստանի միջև համագործակցության հեռանկարների մասին՝ պատգամավորը տեղեկացրեց, որ տարածաշրջանի ընկերություններից մեկն արդեն սկսել է շինարարական նախագիծ իրականացնել Երևանում: Նախագիծը նախատեսում է համալիր կառուցապատում՝ տեղական առանձնահատկություններն ու պայմանները հաշվի առնելով։
խանտի-մանսիյսկ
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/0a/17/108462852_126:0:1566:1080_1920x0_80_0_0_37b243b40c8bb0b42beedecd468058a7.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, ալեքսանդր նովյուխով, խանտի-մանսիյսկ, ռուսաստան
հայաստան, ալեքսանդր նովյուխով, խանտի-մանսիյսկ, ռուսաստան
Ինչպես կարող է Արկտիկայի բնիկների փորձն օգնել ՀՀ–ին կլիմայի փոփոխության դեմ պայքարում
15:00 23.10.2026 (Թարմացված է: 15:05 23.10.2026) Ռուս սենատորի խոսքով՝ կլիմայի ոլորտում միջազգային համագործակցությունն առանձնահատուկ նշանակություն ունի։
ԵՐԵՎԱՆ, 23 հոկտեմբերի – Sputnik. Արկտիկայի տարածաշրջանում ապրող ժողովուրդներն առաջինն են զգում կլիմայական փոփոխություններն ու արձագանքում դրանց, և նրանց փորձը կարող է օգտակար լինել նաև Հայաստանի համար, քանի որ արկտիկական գոտում ընթացող գործընթացներն ազդում են ամբողջ աշխարհի վրա:
Sputnik Արմենիա մուլտիմեդիոն կենտրոնում կայացած ասուլիսի ժամանակ այս մասին ասաց Խանտի-Մանսիյսկի ինքնավար շրջան Յուգրայից ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի անդամ Ալեքսանդր Նովյուխովը՝ պատասխանելով այն հարցին, թե բնիկ ժողովուրդների փորձն ինչպես կարող է օգնել Հայաստանին կլիմայական փոփոխությունների խնդիրների լուծման գործում:
Նովյուխովն իր գործընկերների հետ Հայաստան է եկել` COP17 կլիմայական համաժողովին մասնակցելու: Սենատորն ընդգծեց համաժողովի կարևորությունը կենսաբազմազանության պահպանման ոլորտում միջազգային համագործակցության համար:
Նրա խոսքով՝ Յուգրայում ստեղծվել է տարածաշրջանային նշանակության ավանդական բնօգտագործման 475 տարածք՝ ավելի քան 13 միլիոն հեկտար ընդհանուր մակերեսով: Այս մեխանիզմը թույլ է տալիս համատեղել կենսաբազմազանության պահպանումը, բնիկ սակավամարդ ժողովուրդների կենսակերպը և արդյունաբերության զարգացումը: Բացի այդ, տարածաշրջանը բիզնեսի և բնիկ ժողովուրդների փոխգործակցության շուրջ 30 տարվա փորձ է կուտակել, նաև մշակել է այնպիսի մոդելներ, որոնց դեպքում համագործակցությունն օգուտ է բերում երկու կողմերին:
Այս կուտակված փորձը, ինչպես նաև կլիմայական փոփոխությունների հետևանքներից քաղված գիտելիքները կարող են օգտակար լինել նաև Հայաստանին: Սենատորը պարզաբանեց, որ կլիմայական փոփոխությունների մասշտաբները կարելի է գնահատել համաշխարհային օվկիանոսի, տաք և սառը հոսանքների, ինչպես նաև կենդանիների ու չվող թռչունների միգրացիայի վերլուծության միջոցով:
«Մենք մեր մի շարք տարածաշրջանների տարածքում, այդ թվում՝ Խանտի-Մանսիյսկի ինքնավար շրջանում, ստեղծել ենք այսպես կոչված հատուկ գիտական կենտրոններ, որոնք կարբոնային հետազոտական տարածքներում երկարաժամկետ կլիմայական փոփոխությունների, հավերժական սառույցի և բուսական աշխարհի փոփոխությունների հաշվին թույլ են տալիս ձևավորել այսօրվա գործընթացների ամբողջական պատկերը»,- ասաց նա:
Խանտի-Մանսիյսկի շրջանում արդեն 4 այդպիսի տարածք կա։ Առանձին ձևավորվել է վերլուծական բազա՝ կլիմայական օրակարգի ուսումնասիրության համար:
Նովյուխովն ընդգծեց, որ կլիմայի ոլորտում միջազգային համագործակցությունն առանձնահատուկ նշանակություն ունի, քանի որ Արկտիկայում տեղի ունեցող գործընթացներից կախված են նաև այն պետությունները, որոնք անմիջականորեն կապված չեն այդ տարածաշրջանի հետ:
Խանտի-Մանսիյսկի քաղաքային դումայի պատգամավոր Անդրեյ Կորեպանովը, որը երրորդ անգամ է Հայաստանում, անդրադարձավ մեր երկրի երկրի հյուրընկալությանն ու զբոսաշրջային ներուժին, որը լիարժեք բացահայտված չէ:
«Հայաստանը զբոսաշրջիկների, հատկապես ավտոզբոսաշրջիկների համար ամենահարմարավետ և բարյացակամ երկրներից մեկն է․․․ Ամենակարևորը մարդկանց վերաբերմունքն է: Սկսած երկիր մուտք գործելուց, ամեն անգամ, երբ ես կանգ էի առնում, կողքիս մեքենաներ էին կանգնում՝ հարցնելու, թե արդյոք ամեն ինչ կարգին է, արդյոք ինչ-որ օգնության կարիք կա»,– ասաց նա
Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում:
Խոսելով Խանտի-Մանսիյսկի և Հայաստանի միջև համագործակցության հեռանկարների մասին՝ պատգամավորը տեղեկացրեց, որ տարածաշրջանի ընկերություններից մեկն արդեն սկսել է շինարարական նախագիծ իրականացնել Երևանում: Նախագիծը նախատեսում է համալիր կառուցապատում՝ տեղական առանձնահատկություններն ու պայմանները հաշվի առնելով։