00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:37
1 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
52 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
10 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
11 ր
Ուղիղ եթեր
18:00
10 ր
Ուղիղ եթեր
19:00
17 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:38
6 ր
Ուղիղ եթեր
09:45
15 ր
Ուղիղ եթեր
10:00
7 ր
Ուղիղ եթեր
10:07
53 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
9 ր
Ուղիղ եթեր
14:00
10 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի

Հակաժողովրդավարական է. «Ուժեղ Հայաստանը»` համայնքապետի թեկնածուի կալանավորման մասին

© Photo : Strong ArmeniaՍամվել Կարապետյան
Սամվել Կարապետյան - Sputnik Արմենիա, 1920, 23.10.2026
Բաժանորդագրվել
Ըստ քաղաքական ուժի` խաթարվել է նախընտրական քարոզարշավի ամբողջ էությունը։
ԵՐԵՎԱՆ, 23 հոկտեմբերի – Sputnik. ՏԻՄ ընտրություններից օրեր առաջ Ստեփանավանում «Ուժեղ Հայաստան» կուսակցության համայնքապետի թեկնածու Արսեն Գևորգյանին կալանավորելը հերթական հակաժողովրդավարական միջամտությունն է։ Այս մասին ասված է կուսակցության հայտարարությունում։
Հոկտեմբերի 21-ին հայտնի դարձավ, որ «Ուժեղ Հայաստան» կուսակցության` Ստեփանավանի գրասենյակում անցկացված խուզարկությունների արդյունքում 14 անձ է ձերբակալվել։ Հաջորդ օրը ՀՀ հակակոռոպցիոն կոմիտեն հայտնեց, որ նրանցից 10-ի նկատմամբ խափանման միջոցներ են կիրառվել կալանքն ու տնային կալանքը։ Կալանավորվածների թվում է Ստեփանավանի համայնքապետի թեկնածու Արսեն Գևորգյանը։
«Այս իրավիճակը մատնացույց է անում ՔՊ–ական իշխանության վախերը։ Ուշագրավ է, որ նման գործողություններով հերթական անգամ խախտվել են խորհրդարանական ընտրությունների հետ կապված Սահմանադրական դատարանի` 2026 թվականի հուլիսի 4-ի որոշման պահանջները, ըստ որոնց` հանրային իշխանության ներկայացուցիչների կողմից անմեղության կանխավարկածի անտեսմամբ իրականացված գործողություններն ու հայտարարություններն անթույլատրելի են հատկապես ընտրությունների և դրան նախորդող ժամանակահատվածում»,– ասված է հայտարարությունում:
Ըստ կուսակցության` նման գործողությունները և հայտարարությունները խաթարում են ազատ և արդար ընտրությունների սահմանադրական երաշխիքները, իսկ լուսաբանման եղանակներն ազդում են ընտրողի կամքի վրա։
Քաղաքական ուժը խիստ մտահոգիչ և հակաժողովրդավարական է համարում նաև Ստեփանավանի գրասենյակում իրականացված խուզարկությունը, որտեղ քննարկվել են քարոզարշավի ռազմավարական և մարտավարական բնույթի բազմաթիվ հարցեր:
«Նման օպերատիվ հետախուզական ﬕջոցառման իրականացումը պետք է ունենար անհրաժեշտության շատ բարձր մակարդակ, ինչը տվյալ դեպքում բացակայում է: Հիշեցնենք, որ արձանագրվել են դեպքեր, երբ իրավապահների գաղտնի տեսանյութը կամ դրա բովանդակությունն իշխանաﬔրձ լրատվական կայքերում հայտնվել է ավելի վաղ, քան համապատասխան քննչական մարﬓի կայքում կամ սոցիալական ցանցի էջում: Դրանից ողջամտորեն կարելի է ենթադրել, որ հիշատակված օպերատիվ–հետախուզական ﬕջոցառման արդյունքները նախքան 2026 թվականի հոկտեմբերի 21-ի հանրայնացումը հասանելի են եղել իշխանական ուժի ներկայացուցիչներին, ինչով խաթարվել է նախընտրական քարոզարշավի ամբողջ էությունը»,– ասված է հայտարարությունում։
Կուսակցությունը միաժամանակ անընդունելի է համարել ցանկացած միջամտություն ընտրություններին` վարչական ռեսուրսի չարաշահում, սելեկտիվ հետապնդում, երկակի ստանդարտներ, հովանավորչություն, անմեղության կանխավարկածի նսեմացում, ընտրակաշառք
Հիշեցնենք` Լոռու մարզի Ստեփանավան խոշորացված համայնքի ավագանու ընտրությունները նշանակված են հոկտեմբերի 25-ին: Ընտրություններն անցկացվելու են համամասնական ընտրակարգով, մասնակցում են չորս քաղաքական ուժեր՝ «Գործարար» կուսակցություն (ցուցակը գլխավորում է Ստեփանավանի գործող համայնքապետ Արմեն Գրիգորյանը), «Քաղաքացիական պայմանագիր» (ցուցակը գլխավորում է Լոռի Բերդ խոշորացված համայնքի նախկին ղեկավար Արայիկ Ներսիսյանը), «Ուժեղ Հայաստան» (ցուցակը գլխավորում է Արսեն Գևորգյանը) և «Հանրապետություն» կուսակցություն (ցուցակը գլխավորում է Արտակ Ալեքսանյանը)։
Լրահոս
0