https://arm.sputniknews.ru/20261023/evramiutjunum-bvoghvoqi-cujceri-aliqy-dzmran-mvotenalun-zugaher-miajn-katshi-politico-108455088.html
Եվրամիությունում բողոքի ցույցերի ալիքը ձմռան մոտենալուն զուգահեռ միայն կաճի. Politico
Եվրամիությունում բողոքի ցույցերի ալիքը ձմռան մոտենալուն զուգահեռ միայն կաճի. Politico
Sputnik Արմենիա
Պարբերականը հիշեցնում է, որ առաջիկա 9 ամիսներին ԵՄ առաջատար երկրներում խորհրդարանական և նախագահական ընտրությունների «շքերթ» է սպասվում, որը կմեկնարկի այս տարվա... 23.10.2026, Sputnik Արմենիա
2026-10-23T10:49+0400
2026-10-23T10:49+0400
2026-10-23T10:50+0400
եվրոպա
բողոքի ակցիա
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/0a/07/107824370_0:0:3072:1728_1920x0_80_0_0_468e01ff41bd529cd51ec01e4468b380.jpg
ԵՐԵՎԱՆ, 23 հոկտեմբերի - Sputnik. Եվրոպական պարբերականը նախազգուշացնում է, որ աշնանն ու ձմռանը Եվրամիությունը կբախվի զանգվածային բողոքի նոր ալիքների հետ: Պատճառը կյանքի թանկացումն է, վառելիքի և էներգակիրների գների աճը, ինչը ծանր բեռ կդառնա ընտանեկան բյուջեների համար: Անկարգություններն արդեն ընդգրկել են Ֆրանսիան, Իտալիան, Հունաստանը և Իսպանիան:Բոլոր այն երկրներում, որտեղ հիմա բողոքի ցույցեր են ընթանում, առաջիկա ամիսներին սպասվում են ընտրություններ: Պարբերականը նշում է, որ կուսակցությունները հույս ունեն օգուտ քաղել ժողովրդական զայրույթից: Իտալիայում վարչապետ Ջորջա Մելոնին խոստացել է ցրել բեռնատարների վարորդների շրջափակումները, որոնք կաթվածահար են արել երկրի հարավը, և օգնություն հատկացնել ֆերմերներին ու ձկնորսներին: Հունաստանում հազարավոր ուսանողներ և ուսուցիչներ դուրս են եկել փողոցներ՝ պահանջելով կրթության ֆինանսավորում և մատչելի բնակարաններ: Իսպանիայում բնակարանային ճգնաժամի պատճառով նոյեմբերի 11-ին նշանակված է վերջին 15 տարվա ընթացքում առաջին համընդհանուր գործադուլը:ACLED-ի տվյալներով՝ հոկտեմբերի առաջին 19 օրերի ընթացքում Եվրոպայում տեղի է ունեցել ավելի քան 3600 ցույց, կեսից ավելին՝ Ֆրանսիայում: ING-ի փորձագետները նախազգուշացնում են, որ իրավիճակը գնալով վատթարանալու է:
եվրոպա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/0a/07/107824370_67:0:2798:2048_1920x0_80_0_0_2edfd6e24e61f805c7207202a7eef8a3.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
եվրոպա, բողոքի ակցիա
Եվրամիությունում բողոքի ցույցերի ալիքը ձմռան մոտենալուն զուգահեռ միայն կաճի. Politico
10:49 23.10.2026 (Թարմացված է: 10:50 23.10.2026) Պարբերականը հիշեցնում է, որ առաջիկա 9 ամիսներին ԵՄ առաջատար երկրներում խորհրդարանական և նախագահական ընտրությունների «շքերթ» է սպասվում, որը կմեկնարկի այս տարվա նոյեմբերին՝ Իսպանիայում ընտրություններով:
ԵՐԵՎԱՆ, 23 հոկտեմբերի - Sputnik. Եվրոպական պարբերականը նախազգուշացնում է, որ աշնանն ու ձմռանը Եվրամիությունը կբախվի զանգվածային բողոքի նոր ալիքների հետ: Պատճառը կյանքի թանկացումն է, վառելիքի և էներգակիրների գների աճը, ինչը ծանր բեռ կդառնա ընտանեկան բյուջեների համար: Անկարգություններն արդեն ընդգրկել են Ֆրանսիան, Իտալիան, Հունաստանը և Իսպանիան:
«Փորձագետները նախազգուշացնում են, որ իրավիճակը միայն վատթարանալու է, քանի որ ձմռանը էլեկտրաէներգիայի գները, ամենայն հավանականությամբ, կաճեն՝ ծանր բեռ դառնալով ընտանեկան բյուջեների համար»,-գրում է Politico-ն:
Բոլոր այն երկրներում, որտեղ հիմա բողոքի ցույցեր են ընթանում, առաջիկա ամիսներին սպասվում են ընտրություններ: Պարբերականը նշում է, որ կուսակցությունները հույս ունեն օգուտ քաղել ժողովրդական զայրույթից: Իտալիայում վարչապետ Ջորջա Մելոնին խոստացել է ցրել բեռնատարների վարորդների շրջափակումները, որոնք կաթվածահար են արել երկրի հարավը, և օգնություն հատկացնել ֆերմերներին ու ձկնորսներին: Հունաստանում հազարավոր ուսանողներ և ուսուցիչներ դուրս են եկել փողոցներ՝ պահանջելով կրթության ֆինանսավորում և մատչելի բնակարաններ: Իսպանիայում բնակարանային ճգնաժամի պատճառով նոյեմբերի 11-ին նշանակված է վերջին 15 տարվա ընթացքում առաջին համընդհանուր գործադուլը:
«Բոլոր եվրոպական ժողովրդավարությունները պետք է զգոն հետևեն Ֆրանսիայում տեղի ունեցողին»,- մեջբերում է պարբերականը պատգամավոր Պուրիա Ամիրշահիի խոսքերը:
ACLED-ի տվյալներով՝ հոկտեմբերի առաջին 19 օրերի ընթացքում Եվրոպայում տեղի է ունեցել ավելի քան 3600 ցույց, կեսից ավելին՝ Ֆրանսիայում: ING-ի փորձագետները նախազգուշացնում են, որ իրավիճակը գնալով վատթարանալու է: