00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
8 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
09:35
25 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:09
51 ր
Ուղիղ եթեր
11:00
9 ր
Ուղիղ եթեր
13:00
8 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Ուղիղ եթեր
19:00
8 ր
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:37
1 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
52 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի

Սևանի բնապահպանական համակարգը պաշտպանելու համար ՌԴ–ն պատրաստ է փոխանցել Բայկալի փորձը

© Sputnik / Andranik GhazaryanՍևանա լիճ
Սևանա լիճ - Sputnik Արմենիա, 1920, 22.10.2026
Բաժանորդագրվել
Փորձագետը նշել է, որ Սևանի բնապահպանական խնդիրները լուծելիս կարևոր է հիմնվել առաջին հերթին գիտական հետազոտությունների վրա և ներգրավել միջազգային կազմակերպությունների, որոնք կարող են հետազոտել տարածքը և առաջարկություններ անել:
ԵՐԵՎԱՆ, 22 հոկտեմբերի — Sputnik. Ռուսաստանը պատրաստ է Հայաստանին փոխանցել Բայկալի բնական լանդշաֆտի պահպանման փորձը, այդ թվում՝ ՅՈւՆԵՍԿՕ-ի Համաշխարհային բնական ժառանգության օբյեկտների պահպանության, գիտական հետազոտությունների և բնապահպանական կրթության հարցերում: Այս փորձը կարող է օգտակար լինել Սևանա լճի էկոհամակարգի վերականգնման և պահպանման համար։ Այս մասին Sputnik Արմենիային ասաց «Արգելոցային Մերձբայկալ» դաշնային պետական բյուջետային հաստատության տնօրեն Ումար Ռամազանովը:
Նրա խոսքով՝ Ռուսաստանը ջրային ռեսուրսների պահպանության ոլորտում ունի նաև անդրսահմանային համագործակցության փորձ: Մասնավորապես Բայկալի ամենամեծ վտակներից մեկը՝ Սելենգա գետը, սկիզբ է առնում Մոնղոլիայից։

«Ռուսաստանի տարածքում այս գետն անցնում է պահպանվող գոտիներով։ Մոնղոլիայով անցնող գետի հատվածում բնական պաշարների նախարարությունը իրականացնում է տարբեր միջոցառումներ և բանակցություններ՝ նվազեցնելու կամ սահմանափակելու բացասական ազդեցությունը, ինչպես նաև համատեղ քննարկելու գետի վրա շինարարության հետ կապված նախագծերը: Դա անհրաժեշտ է խուսափելու այնպիսի իրավիճակներից, որոնց դեմ հետագայում հարկ կլինի պայքարել հոսանքն ի վար», - պարզաբանեց Ռամազանովը։

Բացի այդ, ձեռնարկվում են գիտական հետազոտությունների վրա հիմնված միջոցներ բնական տարածքներում մարդածին ծանրաբեռնվածությունը կարգավորելու համար՝ ուսումնասիրվում է հողի, օդի և ջրի վիճակը: Նա նաև որպես օրինակ նշել է ազգային պարկի այցելությունների վերահսկման համակարգը։ Առանց թույլտվության դրա տարածքում գտնվելն առաջացնում է վարչական պատասխանատվություն, այդ թվում՝ տուգանք: Ռամազանովի ղեկավարած հաստատությունում գործում է նաև պետական տեսչություն, որի աշխատակիցներն ունեն ոստիկանի հետ համադրելի լիազորություններ:
© SputnikՈւմար Ռամազանով
Директор Заповедного Прибайкалья Умар Рамазанов в павильоне России в Зеленой зоне COP17 (20 октября 2026). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 21.10.2026
Ումար Ռամազանով

«Այս մեծ փորձը մենք պատրաստ ենք փոխանցել գործընկերներին, օգնել նրանց, հրավիրել մեզ մոտ՝ ցույց տալու, թե ինչպես է ամեն ինչ գործում, ինչպես է աշխատում այցելուների հաշվառման համակարգը, որը թույլ է տալիս կարգավորել բնական տարածքների զբոսաշրջային բեռը գիտական հաշվարկների հիման վրա», - նշեց մեր զրուցակիցը:

Ռամազանովն օրինակ բերեց Բայկալ լճի Օլխոն կղզին։ Այն լճում միակ մարդաբնակ կղզին է, ունի 5 բնակավայր։ Օլխոնը ամենահայտնի զբոսաշրջային ուղղություններից է, սակայն այցելուների թիվը սահմանափաված է՝ հաշվի առնելով տարածքի ծանրաբեռնվածության թույլատրելի ծավալը։

«Գիտությունը հաշվարկել է թույլատրելի բեռը, այդ տվյալները մուտքագրվել են համակարգ, որը վերահսկում է գործընթացը։ Օլխոն այցելելու ցանկության դեպքում պետք է այցելել կայք, ընտրել երթուղին և ստուգել հասանելիությունը: Եթե ծանրաբեռնվածությունն արդեն գերազանցված է՝ համակարգը մերժում է»,- պարզաբանեց Ռամազանովը։

Քաղցրահամ ջրերով այնպիսի խոշոր լճեր, ինչպիսիք են Բայկալը և Սևանը, ռազմավարական նշանակություն ունեն այն երկրների համար, որոնց տարածքում են գտնվում: Գետերը չեն կարող ծառայել որպես քաղցրահամ ջրի կուտակիչ այն չափերով, որ ունեն Բայկալը և Սևանը։ Հենց դրանք են հանդես են գալիս որպես քաղցրահամ ջրի ամբարներ:
«Այդ լճերը կարելի է համեմատել նավթի և գազի հանքավայրերի հետ. դա վերջնական ռեսուրս է, որը պետք է պահպանել։ Ռազմավարություններ պետք է մշակվեն ոչ թե 5-10 տարվա, այլ տասնամյակների և նույնիսկ դարերի համար, որպեսզի անհրաժեշտության դեպքում երկիրը քաղցրահամ ջրի պաշարներ ունենա»,- նշեց նա։
Ռամազանովի խոսքով՝ Սևանի բնապահպանական խնդիրները լուծելիս կարևոր է հիմնվել առաջին հերթին գիտական հետազոտությունների վրա և ներգրավել միջազգային կազմակերպությունների, որոնք կարող են հետազոտել տարածքը և առաջարկություններ անել:
Լրահոս
0