00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:38
6 ր
Ուղիղ եթեր
09:45
15 ր
Ուղիղ եթեր
10:00
7 ր
Ուղիղ եթեր
10:07
53 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
9 ր
Ուղիղ եթեր
14:00
10 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
8 ր
Ուղիղ եթեր
19:00
9 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:43
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
12:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի
ՌԴ զինծառայող - Sputnik Արմենիա, 1920, 19.08.2024
Դոնբասի պաշտպանություն. ՌԴ–ի ռազմական հատուկ գործողությունը Ուկրաինայում

Ռուսաստանը պատրաստ է վերսկսել եռակողմ բանակցություններն Ուկրաինայի շուրջ. Պուտին

Բաժանորդագրվել
Ռուսաստանի ղեկավարը հայտարարել է, որ Մոսկվան պատրաստ է պայմանավորվել և հանգուցալուծումներ փնտրել:
ԵՐԵՎԱՆ, 22 հոկտեմբերի - Sputnik. Ռուսաստանը պատրաստ է վերսկսել եռակողմ բանակցություններն Ուկրաինայի շուրջ՝ վերջնական խաղաղ համաձայնագրի հասնելու, այլ ոչ թե մարտական գործողությունները կանգնեցնելու նպատակով: Այս մասին լրագրող Պավել Զարուբինին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը:
«Վերջնական տարբերակով, այլ ոչ թե ինչ-որ կարճ ժամանակահատվածով մարտական գործողությունները կասեցնելու արդյունքում: Մենք պատրաստ ենք վերսկսել այդ շփումները նշված նպատակին հասնելու համար: Միևնույն ժամանակ, ԱՄՆ վարչակազմի ներկայացուցիչն ուշադրություն հրավիրեց այն բանին, որ եթե մենք քննարկենք ապագայում ինչպես Ուկրաինայի, այնպես էլ Ռուսաստանի անվտանգության ապահովման հետ կապված հարցերը, ապա, բնականաբար, պետք է խոսել նաև եվրոպական անվտանգության ճարտարապետության մասին»,-նշել է նա:
Ռուսաստանի ղեկավարի խոսքով՝ Եվրոպայի ժողովուրդները չեն ցանկանում պատերազմել Ռուսաստանի հետ, ՌԴ-ն էլ չի ցանկանում ու չի պատրաստվում պատերազմել Եվրոպայի հետ: Իսկ նրանք, ովքեր ձգտում են Ռուսաստանի ռազմավարական պարտությանը, գիտակցում են կյանքի իրողությունները և կհասկանան, որ ՌԴ-ի հետ ավելի լավ է ապրել համերաշխ:
«Դա համապատասխանում է նրանց ժողովուրդների շահերին, որովհետև, եթե նայենք նույն Եվրոպայում ընթացող քաղաքական գործընթացներին, ակնհայտ է դառնում, որ Ռուսաստանի հետ պատերազմել Եվրոպայի ժողովուրդները չեն ցանկանում: Ուզում եմ, որ մեզ լսեն՝ մենք նույնպես չենք ցանկանում, մենք չենք պատրաստվում որևէ տեսակի պատերազմի Եվրոպայի հետ»,-ասել է Պուտինը:
ՌԴ նախագահն ընդգծել է, որ Մոսկվան հիմա էլ պատրաստ է պայմանավորվել և հանգուցալուծումներ փնտրել ուկրաինական հակամարտության շուրջ:
«Մենք հիմա էլ պատրաստ ենք պայմանավորվել և հանգուցալուծումներ փնտրել այս ծանր, բարդ իրավիճակից՝ այն իմաստով, որ նրանք մեզ բարեկամ ժողովուրդ են»,-ասել է Ռուսաստանի ղեկավարը:
Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ ռազմական հատուկ գործողություն սկսելու որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։
Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։
Լրահոս
0