ՌԴ–ն զանգվածային հարված է հասցրել Ուկրաինայի ռազմարդյունաբերական համալիրի օբյեկտներին
11:28 22.10.2026 (Թարմացված է: 11:29 22.10.2026)

© Sputnik / Евгений Биятов
/ Բաժանորդագրվել
Հարձակումների ընթացքում կիրառվել են ԱԹՍ–ներ և բարձր ճշգրտության ցամաքային բազավորման զենք։
ԵՐԵՎԱՆ, 22 հոկտեմբերի – Sputnik. Ռուսական բանակը հարվածներ է հասցրել Ուկրաինայի ռազմարդյունաբերական համալիրի օբյեկտներին, ինչպես նաև այդ երկրի զինված ուժերի համար օգտագործվող ծովային նավերին և նավահանգստային ենթակառուցվածքներին։ Այս մասին հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարությունը:
«Գիշերվա ընթացքում ՌԴ զինված ուժերը ցամաքային բազավորման բարձր ճշգրտության զենքով և անօդաչու թռչող սարքերով զանգվածային հարված են հասցրել, ինչի արդյունքում խոցվել են Ուկրաինայի ռազմարդյունաբերական համալիրի ձեռնարկությունները, որոնք ներգրավված են մեծ և միջին հեռահարության թևավոր հրթիռների ու ԱԹՍ-ների արտադրության և պահպանման մեջ, Կիևում տրանսպորտային ենթակառուցվածքի օբյեկտներ, ինչպես նաև Օդեսայի մարզում նավահանգստային ենթակառուցվածքի օբյեկտներ և ծովային նավեր, որոնք օգտագործվում են Ուկրաինայի զինված ուժերի համար, - ասվում է գերատեսչության հաղորդագրության մեջ։
Նշվում է, որ խոցվել են.
Կիև քաղաքում՝
ավիացիոն արդյունաբերության հավաքման ձեռնարկություն («Անտոնով»), որն իրականացնում է մեծ և միջին հեռահարության անօդաչու թռչող սարքերի, FP-5 «Ֆլամինգո» թևավոր հրթիռների, FP-9 և FP-9 օպերատիվ-մարտավարական հրթիռների արտադրություն,
պահեստային համալիր («Սառցակոմբինատ №3»), որտեղ կազմակերպվել է մեծ և միջին հեռահարության ինքնաթիռային տիպի անօդաչու թռչող սարքերի, ինչպես նաև «Հորնետ» զինամթերքի արտադրություն,
արդյունաբերական ձեռնարկություն, որն իրականացնում է օդանավային տիպի մեծ և միջին հեռահարության անօդաչու թռչող սարքերի, ինչպես նաև ռոբոտատեխնիկական համալիրների համալրիչների արտադրություն,
անօդաչու թռչող սարքերի և դրանց ռեակտիվ արագացուցիչների պահեստ,
«Յուժնի» երկաթուղային կամուրջը, որն օգտագործվում է ավտո- և երկաթուղային տրանսպորտի միջոցով ռազմական բեռների տարանցիկ փոխադրման համար։
Օդեսայի մարզում՝
Կիլիա նավահանգստի ենթակառուցվածքները, որոնք նախատեսված են արտերկրից Ուկրաինա մատակարարվող ռազմական գույքի բեռնաթափման և պահպանման համար:
Բացի այդ, ծովով անցման պահին խոցվել է բեռնանավ, որը Չեռնոմորսկ նավահանգիստ էր փոխադրում Ուկրաինայի զինված ուժերի ապահովման համար նախատեսված բեռներ:
Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ ռազմական հատուկ գործողություն սկսելու որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։
Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։
