https://arm.sputniknews.ru/20261022/qpn-eghegisi-hamajnqapetin-patzhel-e-ynddimadir-uzhi-het-khagher-talu-hamar-zhvoghvovurd-108416535.html
ՔՊ–ն Եղեգիսի համայնքապետին պատժել է ընդդիմադիր ուժի հետ «խաղեր տալու» համար. «Ժողովուրդ»
ՔՊ–ն Եղեգիսի համայնքապետին պատժել է ընդդիմադիր ուժի հետ «խաղեր տալու» համար. «Ժողովուրդ»
Sputnik Արմենիա
Թերթը գրում է` Ստեփանյանը պնդել է, որ կատարվածը թյուրիմացություն է, բայց կուսակցության կասկածները չեն փարատվել։ 22.10.2026, Sputnik Արմենիա
2026-10-22T11:14+0400
2026-10-22T11:14+0400
2026-10-22T11:15+0400
հայաստան
«քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն (քպ)
համայնքապետ
արթուր ստեփանյան
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/0a/16/108414387_0:0:1255:705_1920x0_80_0_0_e66d7b7d6b8e1b9462828f9440eb7842.jpg
ԵՐԵՎԱՆ, 22 հոկտեմբերի – Sputnik․ Վայոց Ձորի Եղեգիս համայնքի ղեկավար Արթուր Ստեփանյանին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից հեռացնելու պատճառը ոչ միայն կուսակցական կարգապահությունն է, այլև քաղաքական հավատարմության հետ կապված խնդիրները։ Այս մասին գրում է «Ժողովուրդ» օրաթերթը։ԶԼՄ–ի տեղեկություններով՝ այս հանգամանքները քննարկվել են կուսակցության վերահսկող հանձնաժողովում, որտեղ համայնքապետին նկատողություն է արվել նման վարքագիծ դրսևորելու անթույլատրելիության վերաբերյալ։ՔՊ-ից թերթին փոխանցել են, որ Ստեփանյանը պնդել է, թե տեղի ունեցածը թյուրիմացություն է, իրեն սխալ տեղեկություններ են փոխանցել, և ինքը որևէ կերպ չի աջակցել ընդդիմադիր ուժին։ Սակայն կուսակցության ներսում եղած կասկածները չեն փարատվել։Հիշեցնենք՝ հոկտեմբերի 20-ին հայտնի դարձավ, որ Վայոց Ձորի Եղեգիս համայնքի ղեկավար Արթուր Ստեփանյանը հեռացվել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից։Հակակոռուպցիոն դատարանը 2024թ․-ից քննում է Արթուր Ստեփանյանին վերաբերող քրեական գործը։ Նա մեղադրվում է առանձնապես խոշոր չափերով վստահված գույքի հափշտակության, պաշտոնեական կեղծիքի մեջ։Դատարանը Ստեփանյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված կալանավորումը փոխել էր համակցված այլընտրանքային խափանման միջոցներով` վարչական հսկողություն և 3 մլն դրամ գրավ` միաժամանակ կասեցնելով նրա պաշտոնավարումը։ Նաև արգելել էր Արթուր Ստեփանյանին հաղորդակցվել վարույթին օժանդակող անձանց` վկաների և մյուս մեղադրյալների հետ:Ստեփանյանը համայնքի ղեկավարի պաշտոնը զբաղեցնում է 2017թ․-ից։ Թեպետ բնակիչները դժգոհ էին նրա աշխատանքից, անգամ բողոքի ակցիաներ էին կազմակերպել, բայց 2022թ․ նա ՔՊ–ի ցուցակով վերընտրվեց իր պաշտոնում։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/0a/16/108414387_0:0:1255:941_1920x0_80_0_0_9cadd083438c17ff36fe845266f8db59.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, «քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն (քպ), համայնքապետ, արթուր ստեփանյան
հայաստան, «քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն (քպ), համայնքապետ, արթուր ստեփանյան
ՔՊ–ն Եղեգիսի համայնքապետին պատժել է ընդդիմադիր ուժի հետ «խաղեր տալու» համար. «Ժողովուրդ»
11:14 22.10.2026 (Թարմացված է: 11:15 22.10.2026) Թերթը գրում է` Ստեփանյանը պնդել է, որ կատարվածը թյուրիմացություն է, բայց կուսակցության կասկածները չեն փարատվել։
ԵՐԵՎԱՆ, 22 հոկտեմբերի – Sputnik․ Վայոց Ձորի Եղեգիս համայնքի ղեկավար Արթուր Ստեփանյանին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից հեռացնելու պատճառը ոչ միայն կուսակցական կարգապահությունն է, այլև քաղաքական հավատարմության հետ կապված խնդիրները։ Այս մասին գրում է «Ժողովուրդ» օրաթերթը։
«Նախընտրական շրջանում Ստեփանյանը աջակցություն է ցուցաբերել «Ուժեղ Հայաստան» քաղաքական ուժին, որ խորհրդարանական ընտրություններում հաջողություն գրանցի ընդդիմությունը․․․ Համայնքապետը թերևս կարծել է, որ խորհրդարանական ընտրություններից հետո իշխանության կգա «Ուժեղ Հայաստանը», և փորձել է այդ ուղղությամբ աշխատանքներ իրականացնել՝ միաժամանակ մնալով ՔՊ-ի կազմում»,- գրում է թերթը։
ԶԼՄ–ի տեղեկություններով՝ այս հանգամանքները քննարկվել են կուսակցության վերահսկող հանձնաժողովում, որտեղ համայնքապետին նկատողություն է արվել նման վարքագիծ դրսևորելու անթույլատրելիության վերաբերյալ։
ՔՊ-ից թերթին փոխանցել են, որ Ստեփանյանը պնդել է, թե տեղի ունեցածը թյուրիմացություն է, իրեն սխալ տեղեկություններ են փոխանցել, և ինքը որևէ կերպ չի աջակցել ընդդիմադիր ուժին։ Սակայն կուսակցության ներսում եղած կասկածները չեն փարատվել։
Հիշեցնենք՝ հոկտեմբերի 20-ին
հայտնի դարձավ, որ Վայոց Ձորի Եղեգիս համայնքի ղեկավար Արթուր Ստեփանյանը հեռացվել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից։
Հակակոռուպցիոն դատարանը 2024թ․-ից քննում է Արթուր Ստեփանյանին վերաբերող քրեական գործը։ Նա մեղադրվում է առանձնապես խոշոր չափերով վստահված գույքի հափշտակության, պաշտոնեական կեղծիքի մեջ։
Դատարանը Ստեփանյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված կալանավորումը փոխել էր համակցված այլընտրանքային խափանման միջոցներով` վարչական հսկողություն և 3 մլն դրամ գրավ` միաժամանակ կասեցնելով նրա պաշտոնավարումը։ Նաև արգելել էր Արթուր Ստեփանյանին հաղորդակցվել վարույթին օժանդակող անձանց` վկաների և մյուս մեղադրյալների հետ:
Ստեփանյանը համայնքի ղեկավարի պաշտոնը զբաղեցնում է 2017թ․-ից։ Թեպետ բնակիչները դժգոհ էին նրա աշխատանքից, անգամ բողոքի ակցիաներ էին կազմակերպել, բայց 2022թ․ նա ՔՊ–ի ցուցակով վերընտրվեց իր պաշտոնում։