00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
8 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
09:35
25 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:09
51 ր
Ուղիղ եթեր
11:00
9 ր
Ուղիղ եթեր
13:00
8 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Ուղիղ եթեր
19:00
8 ր
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:37
1 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
52 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
10 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
11 ր
Ուղիղ եթեր
18:00
10 ր
Ուղիղ եթեր
19:00
17 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի

Քաղաքական պայքար չպետք է լինի բանտախցում. մտավորականները մտահոգված են Թևանյանի կալանքով

© SputnikԱնդրանիկ Թևանյանի համար ակցիա
Անդրանիկ Թևանյանի համար ակցիա - Sputnik Արմենիա, 1920, 22.10.2026
Անդրանիկ Թևանյանի համար ակցիա. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
60 հայտնի գործիչներ պահանջում են ազատ արձակել քաղբանտարկյալներին։ Նրանց նամակը բաց է, ցանկացողները կարող են միանալ և ստորագրել։
ԵՐԵՎԱՆ, 22 հոկտեմբերի – Sputnik. Մշակույթի, արվեստի և հասարակական հայտնի 60 հայ գործիչներ կոչ են արել իշխանություններին դադարեցնել «Մայր Հայաստան» կուսակցության առաջնորդ Անդրանիկ Թևանյանի և մյուս քաղբանտարկյալների նկատմամբ քրեական հետապնդումը։

Նշենք, որ խորհրդարանական ընտրություններից առաջ` նախընտրական շրջանում, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հրապարակայնորեն հայտարարեց «Մայր Հայաստան» կուսակցության նախագահ, ԲՀԿ նախընտրական ցուցակի երկրորդ համար Անդրանիկ Թևանյանի նկատմամբ քրեական գործ հարուցելու մասին, որից հետո խուզարկություններ իրականացվեցին, ապա Թևանյանը կալանավորվեց։
«Մեր խոր մտահոգությունն ենք հայտնում քաղաքական դրդապատճառներով Անդրանիկ Թևանյանի նկատմամբ իրականացվող քրեական հետապնդման կապակցությամբ: ՀՀ–ն չի կարող ժողովրդավարական պետություն լինել, եթե իշխանության քաղաքական հակառակորդին զրկում են ազատությունից, հանրային դաշտում ներկայացնում որպես հայրենիքի դավաճան: Մեր կարծիքով պետական գաղտնիք հրապարակելու մեղադրանքը շինծու է։ Մենք պահանջում ենք ապահովել Անդրանիկ Թևանյանի պաշտպանության բոլոր իրավունքները, դատարանի իրական անկախությունը: Քաղաքական պայքարը պետք է ավարտվի ընտրատեղամասում, ոչ թե բանտախցում»,– նշված է հայտարարությունում։
Նշել են` իշխանությունների նման գործելաոճը հասարակության մոտ առաջացնում է անվստահություն պետական ինստիտուտների նկատմամբ, ինչն ավելի է խտացնում պետականության հանդեպ անտարբերության և հիասթափության մթնոլորտը:
Մտավորականները պահանջում են նաև հրապարակային արդարադատություն (նիստերը դռնփակ են իրականացվում – խմբ.), քանի որ իրենց կարծիքով տեղի ունեցողը քաղաքական հաշվեհարդար է։
Հայտարարության տակ ստորագրել է 60 մշակույթի և արվեստի գործիչ, որոնցից են` դերասաններ Հրանտ Թոխատյանը, Լևոն Հարությունյանը, երգիչներ Արամոն, Էմմա Պետրոսյանը, Ներսիկ Իսպիրյանը, Աննա Մաիլյանը, Դավիթ Ամալյանը, կոմպոզիտոր Մարտին Վարդազարյանը, բեմադրիչ Ժիրայր Դադասյանը, գրողներ Լևոն Ջավախյանը, Հուսիկ Արան, Մերուժան Տեր-Գուլանյանը և այլք։
Լրահոս
0