Գրիգորյանը և Խուդաթյանը Սյունիք են մեկնել TRIPP–ին վերաբերող հարցերը տեղում որոշելու համար
Բաժանորդագրվել
Երեկ TRIPP-ի պայմանագրի նախագիծը հավանության արժանացավ ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի կողմից։
ԵՐԵՎԱՆ, 22 հոկտեմբերի – Sputnik․ ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ու տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը Սյունիքի մարզ են այցելել TRIPP-ի հետ կապված հարցերը տեղում քննարկելու համար։ Այս մասին հայտնում է ՏԿԵՆ–ը։
Հոկտեմբերի 21-ին իրականացված այցին մասնակցել են նաև Քաղաքաշինության կոմիտեի ղեկավար Եղիազար Վարդանյանը և այլ պաշտոնատար անձինք։

ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ու տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը Սյունիքի մարզ են այցելել
«Պաշտոնյաները Սյունիքի մարզ են այցելել TRIPP-ի ենթակառուցվածքների նախագծման աշխատանքների մեկնարկի հետ կապված մի շարք կազմակերպչական հարցեր տեղում քննարկելու և հետագա ընթացքը որոշելու նպատակով»,– ասված է հաղորդագրությունում։
Հիշեցնենք, որ TRIPP-ի պայմանագրի նախագիծը երեկ հավանության արժանացավ ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի կողմից։ Արտգործնախարար Արարատ Միրզոյանի ներկայացրած փաստաթղթին կողմ քվեարկեցին հանձնաժողովի 4 ՔՊ-ական անդամ, «Ուժեղ Հայաստանի» ներկայացուցիչը դեմ քվերակեց, իսկ «Հայաստան» խմբակցությունը չմասնակցեց քվեարկությանը:
Փաստաթուղթը կքննարկվի խորհրդարանի առաջիկա հերթական նստաշրջանում:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը 2025 թվականի օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ստորագրեցին 7 կետից բաղկացած համատեղ հռչակագիր, որով նախատեսվում է Հայաստանի հարավային հատվածով (Սյունիքի մարզ) ռազմավարական տարանցիկ ճանապարհ ստեղծել, որը կկոչվի «Թրամփի ուղի» (TRIPP) և Ադրբեջանին առևտրային հասանելիություն կապահովի դեպի Նախիջևան:
Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Արարատ Միրզոյանն ու Ջեյհուն Բայրամովն էլ Հայաստանի, Ադրբեջանի և ԱՄՆ ղեկավարների ներկայությամբ նախաստորագրեցին «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին» համաձայնագիրը։

Փաշինյանը սեպտեմբերի 11-ին հայտարարեց, որ ՀՀ–ն ոչ թե 99 տարով հողը վարձակալության է տալիս ամերիկյան կողմին, այլ տալիս է կառուցապատման իրավունք։
2026 թվականի հունվարի 14-ին հրապարակվեց«Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» նախագծի (TRIPP) իրականացման շրջանակը։
2026 թվականի հունվարի 14-ին հրապարակվեց«Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» նախագծի (TRIPP) իրականացման շրջանակը։