00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
8 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
09:35
25 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:09
51 ր
Ուղիղ եթեր
11:00
9 ր
Ուղիղ եթեր
13:00
8 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Ուղիղ եթեր
19:00
8 ր
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:37
1 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
52 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
10 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
11 ր
Ուղիղ եթեր
18:00
10 ր
Ուղիղ եթեր
19:00
17 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի

Դատարանը հերքեց Սեդրակ Քոչարյանի առնչությունը մեղսագրվող դրվագներից 7-ից 5-ով. Կոչուբաև

© SputnikՓաստաբան Ալեքսանդր Կոչուբաևը
Փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևը - Sputnik Արմենիա, 1920, 22.10.2026
Փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևը. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
Ինչ վերաբերում է փողերի լվացման դրվագին` փաստաբանը շեշտեց, իրավական և համակարգային խնդիր ունի միջազգային տնտեսական իրավունքի, ներպետական իրավունքի տեսանկյուններից։
ԵՐԵՎԱՆ, 22 հոկտեմբերի – Sputnik. ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ավագ որդու, գործարար Սեդրակ Քոչարյանի առնչությունը մեղսագրվող դրվագներից 7-ից 5-ով դատարանը հերքել է։ Այս մասին Հակակոռուպցիոն դատարանի մոտ նիստից հետո հայտնեց փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևը։
Նշենք, որ հոկտեմբերի 22-ին քննվում էր Սեդրակ Քոչարյանի խափանման միջոցի վերաբերյալ միջնորդության քննությունը, որն արդեն ավարտվել է։ Որոշումը կհրապարակվի հոկտեմբերի 23-ին, ժամը 10։00-ին։
«Նախորդիվ դատարանը չէր արձանագրել հիմնավոր կասկածի առկայություն։ Ներկայում հավելյալ տեղեկություններ չեն ներկայացվել, որ դատարանի որոշումը հաղթահարված է։ Այսինքն` Սեդրակ Քոչարյանի առնչությունն իրեն մեղսագրվող դրվագներից 7-ից 5-ով դատարանը հերքել էր։ Սա նշանակում է, որ դրանցով պետք է բերվեին ամրապնդվող տվյալներ, բայց չեն բերվել։ Այդ 5-ի մասով վերաքննության կարգով ստուգում է արվել»,– նշեց Կոչուբաևը։
Ինչ վերաբերում է փողերի լվացման դրվագին` փաստաբանը շեշտեց, իրավական և համակարգային խնդիր ունի միջազգային տնտեսական իրավունքի, ներպետական իրավունքի տեսանկյուններից։ Պնդեց` փողերի լվացումն առանց նախնական հանցանքի չի կարող դրսևորվել։
«Սկզբում պետք է լինի նախնական պրեդիկատ (նախորդող հանցագործություն) հանցագործություն, որով գույք ձեռք բերվի, որը փողերի լվացման հանցակազմի միջոցով լեգալիզացիայի ենթարկվի։ Այս առումով էլ մենք խնդիր ենք տեսնում։ Միջնորդությունն էլ խոչընդոտի համատեքստում է քննարկվում, ինչը ևս չի կարող պատշաճ հիմնավորում լինել։ Պատճառն այն է, որ վերաբերելի իրադարձությունները եղել են 2001, 2006, 2009 թվականներին և օբյեկտիվորեն խոսել խոչընդոտի հավանականության մասին, մանավանդ, երբ փաստաթղթերն ու գործարքներն են վեճի առարկա դարձվում, իրատեսական չէ»,– ասաց Կոչուբաևը։
ՀՀ 2–րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ավագ որդին մեղադրվում է առանձնապես խոշոր չափերի փողերի լվացման, ինչպես նաև պաշտոնեական լիազորությունների չարաշահմանն ու առանձնապես խոշոր չափերի կաշառք ստանալուն օժանդակելու մեջ:
Լրահոս
0