https://arm.sputniknews.ru/20261022/arjery-ergum-en-irenc-khndirneri-masin-khvorhrdanshakan-akcia-erevanum-108418357.html
«Արջերը» երգում են իրենց խնդիրների մասին. խորհրդանշական ակցիա Երևանում
«Արջերը» երգում են իրենց խնդիրների մասին. խորհրդանշական ակցիա Երևանում
Sputnik Արմենիա
Բնապահպանական ակցիայի մասնակիցները COP17-ի մասնակիցներին կոչ են անում ուշադրություն դարձնել իրենց բարձրացրած խնդրին, քանի որ այսօր հակամարտության գինը վճարում... 22.10.2026, Sputnik Արմենիա
2026-10-22T11:36+0400
2026-10-22T11:36+0400
2026-10-22T11:37+0400
հայաստան
շիկահող
արջ
գորշ արջ
տեսանյութ
տեսանյութեր
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/0a/16/108417448_0:0:1920:1080_1920x0_80_0_0_6c3f002ffa8d5feef89a1176f46c36a1.jpg
ԵՐԵՎԱՆ, 22 հոկտեմբերի – Sputnik. Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի տարածքում երգող ու նվագող «արջերի» մասնակցությամբ բնապահպանական խորհրդանշական ակցիա է անցկացվում։2020 թվականի պատերազմից հետո Շիկահողի պետական արգելոցը հայտնվել է Ադրբեջանի հետ սահմանի անմիջական հարևանությամբ։ Բնակիչների խոսքով՝ ադրբեջանական ռազմական դիրքերն ու մատույց ճանապարհներն այժմ անցնում են անտառի որոշ հատվածներով։ Զինվորները, մեքենաները, աղմուկն ու ականները փոխարինել են այն լռությանը, առանց որի արջերը չեն կարող ապրել, իսկ նոր ճանապարհն ու շինարարությունն ավելի են վատթարացնում իրավիճակը։Ակցիայի մասնակիցները COP17–ի մասնակիցներին կոչ են անում ուշադրություն դարձնել այդ խնդրին, քանի որ այսօր հակամարտության գինը վճարում է վայրի բնությունը։Ադրբեջանցիները մեզ վերևից են նայում․ ինչպե՞ս են ապրում սահմանամերձ Շիկահողն ու Սրաշենը
շիկահող
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/0a/16/108417448_69:0:1509:1080_1920x0_80_0_0_24065a8f6149d560c5f2281a295851d4.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, շիկահող, արջ, գորշ արջ, տեսանյութ, տեսանյութեր, видео
հայաստան, շիկահող, արջ, գորշ արջ, տեսանյութ, տեսանյութեր, видео
«Արջերը» երգում են իրենց խնդիրների մասին. խորհրդանշական ակցիա Երևանում
11:36 22.10.2026 (Թարմացված է: 11:37 22.10.2026) Բնապահպանական ակցիայի մասնակիցները COP17-ի մասնակիցներին կոչ են անում ուշադրություն դարձնել իրենց բարձրացրած խնդրին, քանի որ այսօր հակամարտության գինը վճարում է վայրի բնությունը։
ԵՐԵՎԱՆ, 22 հոկտեմբերի – Sputnik. Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի տարածքում երգող ու նվագող «արջերի» մասնակցությամբ բնապահպանական խորհրդանշական ակցիա է անցկացվում։
Ըստ ակցիայի սցենարի` երկու արջեր՝ Հայկն ու Տիգրանը, ստիպված են եղել լքել իրենց տունը՝ Շիկահողի պետական արգելոցը, երբ Ադրբեջանի կողմից օկուպացված տարածքներում 60 հեկտար անտառ է հատվել։ Ակցիայի նպատակն է կենսաբազմազանության համաշխարհային գագաթնաժողովի մասնակիցների ուշադրությունը հրավիրել Շիկահողի պետական արգելոցի բնապահպանական խնդիրներին, որոնք առաջացել են 44–օրյա պատերազմից հետո։
2020 թվականի պատերազմից հետո Շիկահողի պետական արգելոցը հայտնվել է Ադրբեջանի հետ սահմանի անմիջական հարևանությամբ։ Բնակիչների խոսքով՝ ադրբեջանական ռազմական դիրքերն ու մատույց ճանապարհներն այժմ անցնում են անտառի որոշ հատվածներով։ Զինվորները, մեքենաները, աղմուկն ու ականները փոխարինել են այն լռությանը, առանց որի արջերը չեն կարող ապրել, իսկ նոր ճանապարհն ու շինարարությունն ավելի են վատթարացնում իրավիճակը։
Ակցիայի մասնակիցները COP17–ի մասնակիցներին կոչ են անում ուշադրություն դարձնել այդ խնդրին, քանի որ այսօր հակամարտության գինը վճարում է վայրի բնությունը։