00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:37
1 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
52 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
10 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
11 ր
Ուղիղ եթեր
18:00
10 ր
Ուղիղ եթեր
19:00
17 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:38
6 ր
Ուղիղ եթեր
09:45
15 ր
Ուղիղ եթեր
10:00
7 ր
Ուղիղ եթեր
10:07
53 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի

ԱՄՆ-ն ու Իսրայելը պատրաստվում են Իրանին հարվածներ հասցնել ընտրություններից հետո. ԶԼՄ

© Photo : Tasnim News AgencyԻրան. արխիվային լուսանկար
Իրան. արխիվային լուսանկար - Sputnik Արմենիա, 1920, 22.10.2026
Բաժանորդագրվել
Պարբերականի տվյալներով՝ նախատեսվող գործողությունը կարող է կարճ, բայց ինտենսիվ արշավ լինել։
ԵՐԵՎԱՆ, 22 հոկտեմբերի – Sputnik. Միացյալ Նահանգներն ու Իսրայելը մանրամասն ծրագիր են մշակել ԱՄՆ-ում նոյեմբերի 3-ին կայանալիք միջանկյալ ընտրություններից հետո Իրանի դեմ ռազմական հարվածները վերսկսելու համար: Այս մասին հայտնում է «The New York Times»-ը՝ հղում անելով իր աղբյուրներին։
Թերթի տվյալներով՝ նախատեսվող գործողությունը կարող է կարճ, բայց ինտենսիվ արշավ լինել՝ մոտ 3 օր տևողությամբ։ Պոտենցիալ թիրախներն են իրանական միջուկային օբյեկտները, հրթիռային և անօդաչու զինանոցը, հնարավոր է` էներգետիկ ենթակառուցվածքները: Առանձին հիշատակվում է լեռներում տեղակայված «Pickaxe Mountain» միջուկային օբյեկտը:
Փոքր հավանականություն կա, որ հարվածները կարող են հասցվել այս ամիս, բայց կան նաև քաղաքական մի շարք պատճառներ, որպեսզի ծրագիրն իրականացվի նոյեմբերի 3-ից հետո (այդ օրը Կոնգրեսի ընտրություններ են նախատեսված):
Երկու երկրների զինված ուժերն ակտիվացրել են համատեղ զորավարժությունները, այդ թվում` Իրաքի տարածքի վրայով թռիչքները՝ հարվածները մշակելու համար։ ԱՄՆ պաշտպանության նախարար Փիթ Հեգսեթն այս շաբաթ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ քննարկել է հնարավոր նոր հարվածները։
Հոդվածում նաև նշվում է, որ նոյեմբերի սկզբին ԱՄՆ-ն տարածաշրջանում կունենա ռազմական միջոցների լիարժեք կազմ, այդ թվում՝ երեք ավիակիր։ Այնուամենայնիվ, հիմքեր կան կասկածելու, որ նոր հարվածներն ավելի հաջող կլինեն, քան հակամարտության սկզբնական փուլում իրականացված գործողությունները։
Հիշեցնենք` Թեհրանն ու Վաշինգտոնը հունիսի 18-ի գիշերը հուշագիր ստորագրեցին, որը փետրվարի 28-ին սկսված հակամարտության ավարտ էր ենթադրում, սակայն ԱՄՆ զինվորականները հուլիսի 8-ի լույս 9-ի գիշերը հզոր հարվածների շարք սկսեցին Իրանի ուղղությամբ։ ԱՄՆ ԶՈւ կենտրոնական հրամանատարությունը հայտարարեց, թե դա իբր արվել է ի պատասխան Հորմուզի նեղուցով անցնող առևտրային նավերի դեմ Իրանի գործողությունների։
Հուլիսի 8-ին Անկարայում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի ժամանակ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարեց, որ Իրանի հետ հրադադարն ավարտվել է: Հուլիսի 12-ի գիշերը ամերիկյան ուժերը հարձակվեցին Իրանում, Պարսից ծոցի ափերի երկայնքով և Հորմուզի նեղուցում գտնվող շուրջ 140 թիրախների վրա։ Իրանի Մեջլիսի խոսնակ Բաղեր Ղալիբաֆն իր հերթին հայտարարեց, որ միակողմանի գործարքների դարաշրջանն ավարտվել է, և զգուշացրեց` եթե ԱՄՆ–ն չպահպանի հրադադարի համաձայնագրի պայմանները, պատասխանը չի ուշանա։ Իրանցի զինվորականները սկսեցին հարվածներ հասցնել Մերձավոր Արևելքի մի շարք երկրներում գտնվող ամերիկյան ռազմակայաններին։ Հակամարտությունը մինչ այս պահը չի կարգավորվել։
Լրահոս
0