TRIPP-ի շրջանակում կառուցվող երկաթուղին կանգառներ է ունենալու․ Միրզոյան
12:21 21.10.2026 (Թարմացված է: 12:23 21.10.2026)

Արարատ Միրզոյանը
© Sputnik
Բաժանորդագրվել
ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը չի բացառում, որ ապագայում երկաթուղից օգտվող քաղաքացին կարող է կանգառում իջնել, սուրճ խմել։
ԵՐԵՎԱՆ, 21 հոկտեմբերի – Sputnik․ TRIPP-ի շրջանակում կառուցվելիք երկաթուղին կանգառներ ունենալու է։ Այսօր ԱԺ-ում Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նիստում հայտնեց ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարար Արարատ Միրզոյանը։
Նշենք, որ այսօր ԱԺ-ում մեկնարկել է «ՀՀ և ԱՄՆ միջև Թրամփի ուղի հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման վերաբերյալ ռազմավարական համագործակցության» շրջանակային համաձայնագիրը վավերացնելու գործընթացը։ Հանձնաժողովում համաձայնագիրը ներկայացնում է նախարար Միրզոյանը։
«Չեմ բացառում՝ իրավիճակ լինի, ուղևոր լինի, ամեն ինչ փայլուն է զարգացել, խաղաղությունն օրեցօր ամրապնդվել է։ Հասկանալի՞ է չէ, որ ինչ-որ պահ կգա ապագայում, որ կլինեն ուղևորափոխադրումներ, կլինեն այցեր, կլինի իրավիճակ, որ էդ երկաթուղով եկած մարդը կուզենա կանգառում իջնել, սուրճ խմել, որևէ բան ուտել, ուղղակի հանգստանալ կամ փոխել երկաթուղին»,- նշեց Միրզոյանը՝ պատասխանելով «Հայաստան» խմբակցության անդամ Քրիստինե Վարդանյանի հարցին։
Ինչ վերաբերում է այն հարցին, թե որն է երաշխիքը, որը TRIPP-ի համաձայնագրի վավերացումից հետո Ադրբեջանը կստորագրի խաղաղության պայմանագիրը, Միրզոյանը նշեց՝ երաշխիքը փոխադարձ շահն է, քանի որ ստեղծվող հնարավորություններից, բացվող ենթակառուցվածքներից օգտվելու և օգուտներ է քաղելու նաև Ադրբեջանը։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը 2025 թվականի օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ստորագրեցին 7 կետից բաղկացած համատեղ հռչակագիր, որով նախատեսվում է Հայաստանի հարավային հատվածով (Սյունիքի մարզ) ռազմավարական տարանցիկ ճանապարհ ստեղծել, որը կկոչվի «Թրամփի ուղի» (TRIPP) և Ադրբեջանին առևտրային հասանելիություն կապահովի դեպի Նախիջևան:
Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Արարատ Միրզոյանն ու Ջեյհուն Բայրամովն էլ Հայաստանի, Ադրբեջանի և ԱՄՆ ղեկավարների ներկայությամբ նախաստորագրեցին «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին» համաձայնագիրը։
Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Արարատ Միրզոյանն ու Ջեյհուն Բայրամովն էլ Հայաստանի, Ադրբեջանի և ԱՄՆ ղեկավարների ներկայությամբ նախաստորագրեցին «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին» համաձայնագիրը։
Փաշինյանը սեպտեմբերի 11-ին հայտարարեց, որ ՀՀ–ն ոչ թե 99 տարով հողը վարձակալության է տալիս ամերիկյան կողմին, այլ տալիս է կառուցապատման իրավունք։
2026 թվականի հունվարի 14-ին հրապարակվեց«Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» նախագծի (TRIPP) իրականացման շրջանակը։
2026 թվականի հունվարի 14-ին հրապարակվեց«Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» նախագծի (TRIPP) իրականացման շրջանակը։