https://arm.sputniknews.ru/20261021/tanzaniajum-ev-hahum-sputniki-bacumy-kyndlajni-anachar-teghekatvutjan-hasaneliutjuny-108372094.html
Տանզանիայում և ՀԱՀ–ում Sputnik–ի բացումը կընդլայնի անաչառ տեղեկատվության հասանելիությունը
Տանզանիայում և ՀԱՀ–ում Sputnik–ի բացումը կընդլայնի անաչառ տեղեկատվության հասանելիությունը
Sputnik Արմենիա
Լավրովը նշել է, որ Sputnik-ի նոր գրասենյակների բացումը խորհրդանշական է հոկտեմբերի 28-29-ին Մոսկվայում կայանալիք «Ռուսաստան–Աֆրիկա» երրորդ գագաթնաժողովի... 21.10.2026, Sputnik Արմենիա
2026-10-21T12:40+0400
2026-10-21T12:40+0400
2026-10-21T12:42+0400
աֆրիկա
տանզանիա
սերգեյ լավրով
sputnik
տեսանյութ
տեսանյութեր
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/0a/15/108370290_0:0:1920:1080_1920x0_80_0_0_9e0a49c482f7baa10141030da32ab1d5.jpg
Sputnik միջազգային տեղեկատվական գործակալությունն ու ռադիոկայանը Աֆրիկայում միանգամից երկու բազմաֆունկցիոնալ խմբագրական կենտրոն է գործարկել, մեկը` Դար էս Սալամում, մյուսը` Յոհանեսբուրգում:Տանզանիայի մայրաքաղաքում բացման հանդիսավոր արարողությունը մեկնարկել է ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի տեսաուղերձով:Լավրովը նաև շնորհակալություն է հայտնել Տանզանիայի և ՀԱՀ-ի իշխանություններին աջակցության համար և նշել, որ դա կարևորագույն նախապայման է լրագրողների արդյունավետ և անվտանգ գործունեության համար:«Այսօր, երբ հավաքական Արևմուտքը հետևողականորեն ճնշում է ցանկացած այլախոհություն գլոբալ տեղեկատվական տարածքում, այդ թվում՝ գրաքննության և «երկակի ստանդարտների» միջոցով, նման աշխատանքի պահանջվածությունը դժվար է գերագնահատել»,- հավելել է նախարարը:Աֆրիկայում Sputnik-ի ներկայության ընդլայնման կարևորությունն ընդգծել է նաև Հարավաֆրիկյան Հանրապետության փոխնախագահ Փոլ Մաշատիլեն։«Յոհանեսբուրգում Sputnik-ի տարածաշրջանային գրասենյակի բացումը կարևոր իրադարձություն է Հարավային Աֆրիկայի և աֆրիկյան մայրցամաքի մեդիատարածքի համար: Այն արտացոլում է Հարավային Աֆրիկայի և Ռուսաստանի միջև աճող համագործակցությունը և նպաստում ձայների ու տեսակետների բազմազանությանը, որոնք անհրաժեշտ են ակտիվ և ժողովրդավարական հասարակական երկխոսության համար: Մենք ողջունում ենք Sputnik-ի` աֆրիկացիների ձայնն ուժեղացնելու և աֆրիկյան պատմությունները պատմելու ձգտումը»,– ասել է նա:«Ռոսիա սեգոդնյա» մեդիախմբի (որի կազմում է Sputnik-ը) գլխավոր տնօրեն Դմիտրի Կիսելյովն իր հերթին նշել է, որ անմիջապես աֆրիկյան պետությունների տարածքում աշխատելու հնարավորությունը վստահության վառ վկայություն է:«Վստահություն երկրների, ժողովուրդների, լրագրողների և լսարանի միջև: Եվ այդ վստահությունն ամրապնդում է տեղեկատվական ինքնիշխանությունը՝ Աֆրիկայի և Ռուսաստանի ինքնիշխանությունը»,– ընդգծել է նա:Յոհանեսբուրգում (ՀԱՀ) և Դար էս Սալամում (Տանզանիա) գտնվող նոր խմբագրական կենտրոններում բովանդակությունը պատրաստվում է անգլերենով և սուահիլիով։ Նաև թողարկվում են պոդկաստներ, որոնք հեռարձակվում են ամբողջ մայրցամաքի ռադիոկայանների եթերում՝ ընդհանուր ավելի քան 100 միլիոն ունկնդիրներից բաղկացած լսարանի համար:Sputnik Africa-ն սկսել է գործել 2022 թվականին` դառնալով Աֆրիկայում համաաֆրիկյան ուղղվածությամբ ամենահայտնի արտասահմանյան լրատվամիջոցներից մեկը: Աշխատանքներն ընթանում են 5 լեզվով, այդ թվում՝ սուահիլիով, ամհարերենով և օրոմոյով:Sputnik-ը խոշորագույն միջազգային լրատվական գործակալություններից և ռադիոկայաններից մեկն է, որը հեռարձակվում է ավելի քան 30 լեզվով և ունի 26 բազմաֆունկցիոնալ կենտրոն ամբողջ աշխարհում:
աֆրիկա
տանզանիա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Лавров об открытии Sputnik в Танзании и ЮАР
Sputnik Արմենիա
Лавров об открытии Sputnik в Танзании и ЮАР
2026-10-21T12:40+0400
true
PT3M45S
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/0a/15/108370290_268:0:1708:1080_1920x0_80_0_0_f0d9857ed71db88fb5148dc90a732f6a.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
աֆրիկա, տանզանիա, սերգեյ լավրով, sputnik, տեսանյութ, տեսանյութեր, видео
աֆրիկա, տանզանիա, սերգեյ լավրով, sputnik, տեսանյութ, տեսանյութեր, видео
Տանզանիայում և ՀԱՀ–ում Sputnik–ի բացումը կընդլայնի անաչառ տեղեկատվության հասանելիությունը
12:40 21.10.2026 (Թարմացված է: 12:42 21.10.2026) Լավրովը նշել է, որ Sputnik-ի նոր գրասենյակների բացումը խորհրդանշական է հոկտեմբերի 28-29-ին Մոսկվայում կայանալիք «Ռուսաստան–Աֆրիկա» երրորդ գագաթնաժողովի նախաշեմին. այդ միջոցառումը կոչված է խորացնելու ՌԴ-ի և աֆրիկյան մայրցամաքի երկրների ռազմավարական գործընկերությունը։
Sputnik միջազգային տեղեկատվական գործակալությունն ու ռադիոկայանը Աֆրիկայում միանգամից երկու բազմաֆունկցիոնալ խմբագրական կենտրոն է գործարկել, մեկը` Դար էս Սալամում, մյուսը` Յոհանեսբուրգում:
Տանզանիայի մայրաքաղաքում բացման հանդիսավոր արարողությունը մեկնարկել է ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի տեսաուղերձով:
«Տարածաշրջանային ներկայացուցչությունների բացումը Դար էս Սալամում և Յոհանեսբուրգում կնպաստի, որպեսզի աֆրիկյան լսարանի համար ընդլայնվի օբյեկտիվ, ստուգված տեղեկատվության հասանելիությունը ՝ առանց աղավաղումների և գաղափարական զտիչների»,-ասել է նա:
Լավրովը նաև շնորհակալություն է հայտնել Տանզանիայի և ՀԱՀ-ի իշխանություններին աջակցության համար և նշել, որ դա կարևորագույն նախապայման է լրագրողների արդյունավետ և անվտանգ գործունեության համար:
«Այսօր, երբ հավաքական Արևմուտքը հետևողականորեն ճնշում է ցանկացած այլախոհություն գլոբալ տեղեկատվական տարածքում, այդ թվում՝ գրաքննության և «երկակի ստանդարտների» միջոցով, նման աշխատանքի պահանջվածությունը դժվար է գերագնահատել»,- հավելել է նախարարը:
Աֆրիկայում Sputnik-ի ներկայության ընդլայնման կարևորությունն ընդգծել է նաև Հարավաֆրիկյան Հանրապետության փոխնախագահ Փոլ Մաշատիլեն։
«Յոհանեսբուրգում Sputnik-ի տարածաշրջանային գրասենյակի բացումը կարևոր իրադարձություն է Հարավային Աֆրիկայի և աֆրիկյան մայրցամաքի մեդիատարածքի համար: Այն արտացոլում է Հարավային Աֆրիկայի և Ռուսաստանի միջև աճող համագործակցությունը և նպաստում ձայների ու տեսակետների բազմազանությանը, որոնք անհրաժեշտ են ակտիվ և ժողովրդավարական հասարակական երկխոսության համար: Մենք ողջունում ենք Sputnik-ի` աֆրիկացիների ձայնն ուժեղացնելու և աֆրիկյան պատմությունները պատմելու ձգտումը»,– ասել է նա:
«Ռոսիա սեգոդնյա» մեդիախմբի (որի կազմում է Sputnik-ը) գլխավոր տնօրեն Դմիտրի Կիսելյովն իր հերթին նշել է, որ անմիջապես աֆրիկյան պետությունների տարածքում աշխատելու հնարավորությունը վստահության վառ վկայություն է:
«Վստահություն երկրների, ժողովուրդների, լրագրողների և լսարանի միջև: Եվ այդ վստահությունն ամրապնդում է տեղեկատվական ինքնիշխանությունը՝ Աֆրիկայի և Ռուսաստանի ինքնիշխանությունը»,– ընդգծել է նա:
Յոհանեսբուրգում (ՀԱՀ) և Դար էս Սալամում (Տանզանիա) գտնվող նոր խմբագրական կենտրոններում բովանդակությունը պատրաստվում է անգլերենով և սուահիլիով։ Նաև թողարկվում են պոդկաստներ, որոնք հեռարձակվում են ամբողջ մայրցամաքի ռադիոկայանների եթերում՝ ընդհանուր ավելի քան 100 միլիոն ունկնդիրներից բաղկացած լսարանի համար:
Sputnik Africa-ն սկսել է գործել 2022 թվականին` դառնալով Աֆրիկայում համաաֆրիկյան ուղղվածությամբ ամենահայտնի արտասահմանյան լրատվամիջոցներից մեկը: Աշխատանքներն ընթանում են 5 լեզվով, այդ թվում՝ սուահիլիով, ամհարերենով և օրոմոյով:
Sputnik-ը խոշորագույն միջազգային լրատվական գործակալություններից և ռադիոկայաններից մեկն է, որը հեռարձակվում է ավելի քան 30 լեզվով և ունի 26 բազմաֆունկցիոնալ կենտրոն ամբողջ աշխարհում: