https://arm.sputniknews.ru/20261021/stepanavani-hamajnqapeti-teknatsu-arsen-gevvorgjany-erku-amsvov-kalanavvorvec-108399573.html
Ստեփանավանի համայնքապետի թեկնածու Արսեն Գևորգյանը երկու ամսով կալանավորվեց
Ստեփանավանի համայնքապետի թեկնածու Արսեն Գևորգյանը երկու ամսով կալանավորվեց
Sputnik Արմենիա
Ստեփանավան խոշորացված համայնքի ավագանու ընտրությունները նշանակված են հոկտեմբերի 25-ին: 21.10.2026, Sputnik Արմենիա
2026-10-21T20:02+0400
2026-10-21T20:02+0400
2026-10-21T20:09+0400
կալանք
ստեփանավան
տիմ ընտրություններ
հակակոռուպցիոն դատարան
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/0a/15/108364186_0:265:1081:873_1920x0_80_0_0_a90796a7d9fb07c0ad67202117223966.jpg
ԵՐԵՎԱՆ, 21 հոկտեմբերի – Sputnik. «Ուժեղ Հայաստան» կուսակցության՝ Ստեփանավանի համայնքապետի թեկնածու Արսեն Գևորգյանը երկու ամսով կալանավորվել է։ Հակակոռուպցիոն դատարանից հայտնեցին Sputnik Արմենիային։Մյուս 13 ձերբակալվածների վերաբերյալ միջնորդությունները դեռ քննվում են։Հիշեցնենք` Լոռու մարզի Ստեփանավան խոշորացված համայնքի ավագանու ընտրությունները նշանակված են հոկտեմբերի 25-ին: Ընտրություններն անցկացվելու են համամասնական ընտրակարգով, մասնակցում են չորս քաղաքական ուժեր՝ «Գործարար» կուսակցություն (ցուցակը գլխավորում է Ստեփանավանի գործող համայնքապետ Արմեն Գրիգորյանը), «Քաղաքացիական պայմանագիր» (ցուցակը գլխավորում է Լոռի Բերդ խոշորացված համայնքի նախկին ղեկավար Արայիկ Ներսիսյանը), «Ուժեղ Հայաստան» (ցուցակը գլխավորում է Արսեն Գևորգյանը) և «Հանրապետություն» կուսակցություն (ցուցակը գլխավորում է Արտակ Ալեքսանյանը)։
ստեփանավան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/0a/15/108364186_0:248:1081:1059_1920x0_80_0_0_2a94866cc55cbf1ac7afc88bbf496d86.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
կալանք, ստեփանավան, տիմ ընտրություններ, հակակոռուպցիոն դատարան
կալանք, ստեփանավան, տիմ ընտրություններ, հակակոռուպցիոն դատարան
Ստեփանավանի համայնքապետի թեկնածու Արսեն Գևորգյանը երկու ամսով կալանավորվեց
20:02 21.10.2026 (Թարմացված է: 20:09 21.10.2026) Ստեփանավան խոշորացված համայնքի ավագանու ընտրությունները նշանակված են հոկտեմբերի 25-ին:
ԵՐԵՎԱՆ, 21 հոկտեմբերի – Sputnik. «Ուժեղ Հայաստան» կուսակցության՝ Ստեփանավանի համայնքապետի թեկնածու Արսեն Գևորգյանը երկու ամսով կալանավորվել է։ Հակակոռուպցիոն դատարանից հայտնեցին
Sputnik Արմենիային։
Մյուս 13 ձերբակալվածների վերաբերյալ միջնորդությունները դեռ քննվում են։
Ավելի վաղ հայտնել էինք, որ «Ուժեղ Հայաստան» կուսակցության` Ստեփանավանի գրասենյակում անցկացված խուզարկությունների արդյունքում 14 անձ է ձերբակալվել։ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեն
պնդում է, որ նրանք մեղադրվում են ընտրակաշառք տալու, դրան օժանդակելու, ինչպես նաև ընտրակաշառք ստանալու մեջ։
Հիշեցնենք` Լոռու մարզի Ստեփանավան խոշորացված համայնքի ավագանու ընտրությունները նշանակված են հոկտեմբերի 25-ին:
Ընտրություններն անցկացվելու են համամասնական ընտրակարգով, մասնակցում են չորս քաղաքական ուժեր՝ «Գործարար» կուսակցություն (ցուցակը գլխավորում է Ստեփանավանի գործող համայնքապետ Արմեն Գրիգորյանը), «Քաղաքացիական պայմանագիր» (ցուցակը գլխավորում է Լոռի Բերդ խոշորացված համայնքի նախկին ղեկավար Արայիկ Ներսիսյանը), «Ուժեղ Հայաստան» (ցուցակը գլխավորում է Արսեն Գևորգյանը) և «Հանրապետություն» կուսակցություն (ցուցակը գլխավորում է Արտակ Ալեքսանյանը)։