https://arm.sputniknews.ru/20261021/rusastanum-meknarkel-e-putini-ev-uitkvofi-handipumy-108374221.html
ՌԴ–ում մեկնարկել է Պուտինի և Ուիտկոֆի հանդիպումը. ի՞նչ է բերել Թրամփի բանագնացը
ՌԴ–ում մեկնարկել է Պուտինի և Ուիտկոֆի հանդիպումը. ի՞նչ է բերել Թրամփի բանագնացը
Sputnik Արմենիա
Ռուսաստանի ղեկավարը հայտարարել է, որ ՌԴ–ն հետաքրքրված է ԱՄՆ-ի հետ տնտեսական համագործակցության վերականգնման թեմայով։ 21.10.2026, Sputnik Արմենիա
2026-10-21T13:07+0400
2026-10-21T13:07+0400
2026-10-21T13:47+0400
ռուսաստան
վլադիմիր պուտին
սթիվեն ուիտկոֆ
բանակցություններ
իրանի իսլամական հանրապետություն
ամն
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/0a/15/108373777_0:150:3105:1897_1920x0_80_0_0_6bec506c666021151e65bdfba4416bb4.jpg
ԵՐԵՎԱՆ, 21 հոկտեմբերի– Sputnik. Ռուսաստանում մեկնարկելէ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումը ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիտկոֆի հետ։Հոկտեմբերի 20-ին Նորվեգիայի իշխանությունները հաստատեցին, որ Օսլոյում անցկացվել է Վլադիմիր Զելենսկու, Ֆինլանդիայի նախագահ Ալեքսանդր Ստուբի և ԱՄՆ հատուկ դեսպանորդ Սթիվ Ուիտկոֆի հանդիպումը, իսկ ԱՄՆ առաջնորդի փեսա Ջարեդ Քուշները միացել է առցանց։ Ավելի ուշ Նորվեգիայի վարչապետ Յոնաս Գահր Ստյորեն հայտարարեց, որ Օսլոյում Ուկրաինայի հարցով բանակցություններից հետո Ուիտկոֆը հոկտեմբերի 21-ին կմեկնի Սանկտ Պետերբուրգ և բանակցությունների արդյունքները կներկայացնի ռուսական կողմին:Ինչպես հայտնում են ռուսական ԶԼՄ-ները, Պուտինը Ուիտկոֆի հետ հանդիպմանը երախտագիտություն է հայտնել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին ուկրաինական կարգավորման նկատմամբ դրսևորած ուշադրության համար:ՌԴ նախագահը նշել է, որ ԱՄՆ նախագահը վերջին զրույցում ընդգծել է հակամարտության դադարեցման անհրաժեշտությունը՝ մարդկային զոհերից խուսափելու համար:Բացի այդ, Ռուսաստանի ղեկավարը հայտարարել է, որ ՌԴ–ն հետաքրքրված է ԱՄՆ-ի հետ տնտեսական համագործակցության վերականգնման թեմայով։Մեկնաբանելով դիզվառելիքի շուրջ ՌԴ-ի և ԱՄՆ-ի միջև համաձայնագիրը՝ Պուտինը հայտարարել է, որ դիզվառելիքի վերաբերյալ որոշումից հետո համաշխարհային շուկաներում գներն ընկել են 5-6%-ով: Նա հավելել է, որ ՌԴ-ն կարող էր մեծ ծավալներով պարարտանյութեր մատակարարել ամերիկյան շուկա:Ուիտկոֆն իր հերթին հայտարարել է, որ Պետերբուրգ է բերել փաստաթղթեր, որոնցում շարադրված են ուկրաինական կարգավորման վերաբերյալ իրենց մոտեցումները։Թրամփի հատուկ բանագնացի կարծիքով՝ ուկրաինական հակամարտությունում հրադադարի հասնելու հիմք կա: Նա Օսլոյում կայացած բանակցություններն արդյունավետ է որակել։Ուիտկոֆը հույս է հայտնել, որ ՌԴ նախագահը կդիտարկի Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա բանակցությունների վերսկսման հնարավորությունը, որոնց ընթացքում կարող են քննարկվել տեխնիկական հարցերը:Նա շնորհակալություն է հայտնել Պուտինին ամերիկացի Սթիվեն Հաբարդին ազատ արձակելու համար:Ռուսաստանի նախագահը հայտարարել է, որ Հաբարդն արդեն «Պուլկովո» օդանավակայանում է:Բանակցությունների ընթացքում շոշափվել է նաև Իրանի թեման: Մասնավորապես ՌԴ նախագահը նշել է, որ իրեն հետաքրքրում են Իրանի ճգնաժամի վերաբերյալ իրավիճակի գնահատականները: Նա ընդգծել է, որ Մոսկվան պատրաստ է օգնել իրանական ճգնաժամի հանգուցալուծման հարցում:Հանդիպմանը մասնակցում են ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը և արտասահմանյան երկրների հետ ներդրումային-տնտեսական համագործակցության գծով ՌԴ նախագահի հատուկ ներկայացուցիչ, ՌԴ ուղիղ ներդրումների հիմնադրամի ղեկավար Կիրիլ Դմիտրիևը:Հիշեցնենք` ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովն ավելի վաղ ասել էր, որ Ռուսաստանը կդիտարկի ամերիկյան կողմի առաջարկները, սակայն ռուսական կողմից քաղաքական զիջումներ չեն լինի:
իրանի իսլամական հանրապետություն
ամն
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/0a/15/108373777_262:0:2993:2048_1920x0_80_0_0_da96b8c40e2fdd390364fa4be122b157.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ռուսաստան, վլադիմիր պուտին, սթիվեն ուիտկոֆ, բանակցություններ, իրանի իսլամական հանրապետություն, ամն
ռուսաստան, վլադիմիր պուտին, սթիվեն ուիտկոֆ, բանակցություններ, իրանի իսլամական հանրապետություն, ամն
ՌԴ–ում մեկնարկել է Պուտինի և Ուիտկոֆի հանդիպումը. ի՞նչ է բերել Թրամփի բանագնացը
13:07 21.10.2026 (Թարմացված է: 13:47 21.10.2026) Ռուսաստանի ղեկավարը հայտարարել է, որ ՌԴ–ն հետաքրքրված է ԱՄՆ-ի հետ տնտեսական համագործակցության վերականգնման թեմայով։
ԵՐԵՎԱՆ, 21 հոկտեմբերի– Sputnik. Ռուսաստանում մեկնարկելէ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումը ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիտկոֆի հետ։
Հոկտեմբերի 20-ին Նորվեգիայի իշխանությունները հաստատեցին, որ Օսլոյում անցկացվել է Վլադիմիր Զելենսկու, Ֆինլանդիայի նախագահ Ալեքսանդր Ստուբի և ԱՄՆ հատուկ դեսպանորդ Սթիվ Ուիտկոֆի հանդիպումը, իսկ ԱՄՆ առաջնորդի փեսա Ջարեդ Քուշները միացել է առցանց։ Ավելի ուշ Նորվեգիայի վարչապետ Յոնաս Գահր Ստյորեն
հայտարարեց, որ Օսլոյում Ուկրաինայի հարցով բանակցություններից հետո Ուիտկոֆը հոկտեմբերի 21-ին կմեկնի Սանկտ Պետերբուրգ և բանակցությունների արդյունքները կներկայացնի ռուսական կողմին:
Ինչպես հայտնում են ռուսական ԶԼՄ-ները, Պուտինը Ուիտկոֆի հետ հանդիպմանը երախտագիտություն է հայտնել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին ուկրաինական կարգավորման նկատմամբ դրսևորած ուշադրության համար:
ՌԴ նախագահը նշել է, որ ԱՄՆ նախագահը վերջին զրույցում ընդգծել է հակամարտության դադարեցման անհրաժեշտությունը՝ մարդկային զոհերից խուսափելու համար:
Բացի այդ, Ռուսաստանի ղեկավարը հայտարարել է, որ ՌԴ–ն հետաքրքրված է ԱՄՆ-ի հետ տնտեսական համագործակցության վերականգնման թեմայով։
Մեկնաբանելով դիզվառելիքի շուրջ ՌԴ-ի և ԱՄՆ-ի միջև համաձայնագիրը՝ Պուտինը հայտարարել է, որ դիզվառելիքի վերաբերյալ որոշումից հետո համաշխարհային շուկաներում գներն ընկել են 5-6%-ով: Նա հավելել է, որ ՌԴ-ն կարող էր մեծ ծավալներով պարարտանյութեր մատակարարել ամերիկյան շուկա:
Ուիտկոֆն իր հերթին հայտարարել է, որ Պետերբուրգ է բերել փաստաթղթեր, որոնցում շարադրված են ուկրաինական կարգավորման վերաբերյալ իրենց մոտեցումները։
Թրամփի հատուկ բանագնացի կարծիքով՝ ուկրաինական հակամարտությունում հրադադարի հասնելու հիմք կա: Նա Օսլոյում կայացած բանակցություններն արդյունավետ է որակել։
Ուիտկոֆը հույս է հայտնել, որ ՌԴ նախագահը կդիտարկի Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա բանակցությունների վերսկսման հնարավորությունը, որոնց ընթացքում կարող են քննարկվել տեխնիկական հարցերը:
Նա շնորհակալություն է հայտնել Պուտինին ամերիկացի Սթիվեն Հաբարդին ազատ արձակելու համար:
Ռուսաստանի նախագահը հայտարարել է, որ Հաբարդն արդեն «Պուլկովո» օդանավակայանում է:
Բանակցությունների ընթացքում շոշափվել է նաև Իրանի թեման: Մասնավորապես ՌԴ նախագահը նշել է, որ իրեն հետաքրքրում են Իրանի ճգնաժամի վերաբերյալ իրավիճակի գնահատականները: Նա ընդգծել է, որ Մոսկվան պատրաստ է օգնել իրանական ճգնաժամի հանգուցալուծման հարցում:
Հանդիպմանը մասնակցում են ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը և արտասահմանյան երկրների հետ ներդրումային-տնտեսական համագործակցության գծով ՌԴ նախագահի հատուկ ներկայացուցիչ, ՌԴ ուղիղ ներդրումների հիմնադրամի ղեկավար Կիրիլ Դմիտրիևը:
Հիշեցնենք` ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովն ավելի վաղ
ասել էր, որ Ռուսաստանը կդիտարկի ամերիկյան կողմի առաջարկները, սակայն ռուսական կողմից քաղաքական զիջումներ չեն լինի: