https://arm.sputniknews.ru/20261021/mip-nerkajacucichnery-chhajtararvats-ajc-en-katarel-armavir-qkh-108362862.html
ՄԻՊ ներկայացուցիչները չհայտարարված այց են կատարել «Արմավիր» ՔԿՀ
ՄԻՊ ներկայացուցիչները չհայտարարված այց են կատարել «Արմավիր» ՔԿՀ
Sputnik Արմենիա
Պաշտպանի աշխատակազմի կողմից արձանագրված խնդիրներով պարզաբանումներ կպահանջվեն իրավասու մարմիններից։ 21.10.2026, Sputnik Արմենիա
2026-10-21T10:26+0400
2026-10-21T10:26+0400
2026-10-21T10:26+0400
հհ միպ
«արմավիր» քկհ
դատապարտյալ
հացադուլ
անահիտ մանասյան
https://cdn.am.imgsputniknews.ru/img/1994/67/19946774_0:0:1600:901_1920x0_80_0_0_5cebc33b32df5d5f2c6258c4d9531a82.jpg
ԵՐԵՎԱՆ, 21 հոկտեմբերի – Sputnik․ Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչները չհայտարարված այց են իրականացրել «Արմավիր» ՔԿՀ։ ՄԻՊ գրասենյակից հայտնում են, որ այցի ընթացքում առանձնազրույցներ են անցկացվել ազատությունից զրկված, այդ թվում՝ հացադուլի մեջ գտնվող անձանց հետ։Ազատազրկված անձանց բարձրաձայնած հարցերը քննարկվել են քրեակատարողական հիմնարկի վարչակազմի և բժշկական անձնակազմի հետ։Նշվում է, որ այցի մանրամասները խորհրդապահական են և ենթակա չեն հրապարակման: Արդյունքները կամփոփվեն, իսկ արձանագրված խնդիրների առնչությամբ անհրաժեշտ պարզաբանումներ կպահանջվեն իրավասու մարմիններից։Հիշեցնենք, որ մոտ 1 շաբաթ առաջ ՄԻՊ ներկայացուցիչներն այցելել էին նաև «Նուբարաշեն» ՔԿՀ՝ տեսակցելու շուրջ 1 ամիս հացադուլի մեջ գտնվող կալանավոր Աշոտ Բադալյանին։ՔԿՀ-ներում ազատազրկված անձինք հաճախ են հացադուլ հայտարարում՝ այդ կերպ իրենց բողոքի ձայնը բարձրացնելով տրամադրվող բուժօգնության, պայմանների վերաբերյալ` պահանջելով գործի վերանայում և այլն։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.imgsputniknews.ru/img/1994/67/19946774_0:0:1424:1068_1920x0_80_0_0_df951db202d5d788b17d685e54cea4b0.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հհ միպ, «արմավիր» քկհ, դատապարտյալ, հացադուլ, անահիտ մանասյան
հհ միպ, «արմավիր» քկհ, դատապարտյալ, հացադուլ, անահիտ մանասյան
ՄԻՊ ներկայացուցիչները չհայտարարված այց են կատարել «Արմավիր» ՔԿՀ
Պաշտպանի աշխատակազմի կողմից արձանագրված խնդիրներով պարզաբանումներ կպահանջվեն իրավասու մարմիններից։
ԵՐԵՎԱՆ, 21 հոկտեմբերի – Sputnik․ Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչները չհայտարարված այց են իրականացրել «Արմավիր» ՔԿՀ։ ՄԻՊ գրասենյակից
հայտնում են, որ այցի ընթացքում առանձնազրույցներ են անցկացվել ազատությունից զրկված, այդ թվում՝ հացադուլի մեջ գտնվող անձանց հետ։
«Ուսումնասիրվել են նրանց իրավունքների ապահովման վիճակը՝ ներառյալ առողջության պահպանման իրավունքը, ինչպես նաև համապատասխան փաստաթղթերն ու պահման պայմանները»,- հայտնում են ՄԻՊ գրասենյակից։
Ազատազրկված անձանց բարձրաձայնած հարցերը քննարկվել են քրեակատարողական հիմնարկի վարչակազմի և բժշկական անձնակազմի հետ։
Նշվում է, որ այցի մանրամասները խորհրդապահական են և ենթակա չեն հրապարակման: Արդյունքները կամփոփվեն, իսկ արձանագրված խնդիրների առնչությամբ անհրաժեշտ պարզաբանումներ կպահանջվեն իրավասու մարմիններից։
Հիշեցնենք, որ մոտ 1 շաբաթ առաջ ՄԻՊ ներկայացուցիչներն այցելել էին նաև «Նուբարաշեն» ՔԿՀ՝ տեսակցելու շուրջ 1 ամիս հացադուլի մեջ գտնվող կալանավոր Աշոտ Բադալյանին։
ՔԿՀ-ներում ազատազրկված անձինք հաճախ են հացադուլ հայտարարում՝ այդ կերպ իրենց բողոքի ձայնը բարձրացնելով տրամադրվող բուժօգնության, պայմանների վերաբերյալ` պահանջելով գործի վերանայում և այլն։