00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
8 ր
Ուղիղ եթեր
09:32
2 ր
Ուղիղ եթեր
09:34
26 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:09
50 ր
Ուղիղ եթեր
11:00
9 ր
Ուղիղ եթեր
13:00
7 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
11 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Ուղիղ եթեր
19:00
10 ր
Ուղիղ եթեր
09:00
8 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
09:35
25 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:09
51 ր
Ուղիղ եթեր
11:00
9 ր
Ուղիղ եթեր
13:00
8 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Ուղիղ եթեր
19:00
8 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի

Մանվել Գրիգորյանի ժառանգներից 1,2 միլիարդ դրամի գույք և դրամական միջոց կբռնագանձեն

© Sputnik / Asatur YesayantsՄանվել Գրիգորյան
Մանվել Գրիգորյան - Sputnik Արմենիա, 1920, 21.10.2026
Բաժանորդագրվել
Մանվել Գրիգորյանի ժառանգներից և նրան փոխկապակցված անձանցից հօգուտ ՀՀ–ի կբռնագանձվի 15 անշարժ գույք, 18,371,325 դրամի ավանդ, 300,049,322 դրամի փոխառություն, 17,135,233 դրամ և «ԷՄ-ԷՆ-ԺԻ» ՍՊԸ–ի 15,9456% բաժնեմասը։
ԵՐԵՎԱՆ, 21 հոկտեմբերի – Sputnik. ԱԺ նախկին պատգամավոր, ԵԿՄ նախկին նախագահ, գեներալ–լեյտենանտ Մանվել Գրիգորյանի ժառանգներից և փոխկապակցված անձանցից հօգուտ պետության կբռնագանձվի ավելի քան 1,2 միլիարդ դրամի գույք ու դրամական միջոց։ Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման դատական ակտը մտել է օրինական ուժի մեջ։ Այս մասին հայտնում է դատախազությունը։
Հակակոռուպցիոն դատարանը 2025 թվականի հոկտեմբերի 10-ի վճռով մասնակի բավարարել է ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ գլխավոր դատախազության հայցն ընդդեմ ՀՀ Ազգային ժողովի նախկին պատգամավոր Մանվել Գրիգորյանի ժառանգների և նրան փոխկապակցված անձանց։
Հակակոռուպցիոն դատարանի վճռի դեմ գլխավոր դատախազության և պատասխանողների կողմից ներկայացվել էին վերաքննիչ բողոքներ, որոնք մասնակի բավարարվել էին։
Վերաքննիչ դատարանի` 2026 թվականի հուլիսի 3-ի որոշման դեմ ներկայացված վճռաբեկ բողոքները Վճռաբեկ դատարանի 2026 թվականի հոկտեմբերի 14-ի որոշումներով վարույթ չեն ընդունվել։
Օրինական ուժի մեջ մտած դատական ակտով՝ Մանվել Գրիգորյանի ժառանգներից և նրան փոխկապակցված անձանցից հօգուտ Հայաստանի Հանրապետության կբռնագանձվեն՝
15 անշարժ գույք
18,371,325 դրամի ավանդ,
300,049,322 դրամի փոխառություն,
17,135,233 դրամ,
«ԷՄ-ԷՆ-ԺԻ» ՍՊ ընկերության 15,9456% բաժնեմասը։
Հիշեցնենք՝ Մանվել Գրիգորյանը ձերբակալվել էր 2018 թվականի հունիսի 16-ին, իսկ հունիսի 19-ին նրան մեղադրանք էր առաջադրվել։
Նա մեղադրվում էր ապօրինի զենք-զինամթերք պահելու, ավելի քան 101 միլիոն դրամի գույք յուրացնելու, ավելի քան 1 միլիարդ դրամի հարկերի վճարումից խուսափելու, պետական միջոցներից ավելի քան 1 միլիարդ դրամ վատնելու և շորթմամբ 37 միլիոն դրամ արժողությամբ գույքի հափշտակություն կազմակերպելու մեջ:
2020 թվականի հունվարի 15-ին առողջական վիճակի պատճառով Գրիգորյանը կալանքից ազատ էր արձակվել։ Նրա նկատմամբ որպես խափանման միջոց էր ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը:
Գեներալ–լեյտենանտը մահացավ 2020 թվականի նոյեմբերի 19-ին:
Լրահոս
0