https://arm.sputniknews.ru/20261021/krkin-khuzarkel-en-sjunjac-erkir-terti-khmbagri-bnakarany-108377496.html
Կրկին խուզարկել են «Սյունյաց երկիր» թերթի խմբագրի բնակարանը
Կրկին խուզարկել են «Սյունյաց երկիր» թերթի խմբագրի բնակարանը
Sputnik Արմենիա
Խուզարկությունից հետո ձերբակալվել է թերթի խմբագրի որդին։ 21.10.2026, Sputnik Արմենիա
2026-10-21T13:37+0400
2026-10-21T13:37+0400
2026-10-21T13:49+0400
հայաստան
խուզարկություն
«սյունյաց երկիր» թերթ
սամվել ալեքսանյան
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/07/09/104402791_0:0:900:506_1920x0_80_0_0_9e9ed087804104ee97876af0d605b35f.jpg
ԵՐԵՎԱՆ, 21 հոկտեմբերի – Sputnik. «Սյունյաց երկիր» թերթի խմբագիր Սամվել Ալեքսանյանի բնակարանը կրկին խուզարկել են։ Լուրը հրապարակվել է լրատվամիջոցի կայքում։Հոկտեմբերի 13-ին բերման էին ենթարկել ու կալանավորել նաև «Գորիսի պետական քոլեջ» լուծարված ՊՈԱԿ-ի հաշվապահին (Կարեն Լազարյանն այդ ՊՈԱԿ-ի տնօրենն է եղել, երկար տարիներ զբաղեցրել է այդ պաշտոնը, սակայն 2025 թվականի դեկտեմբերին ազատվել է աշխատանքից)։Նշվում է, որ ըստ նախնական տվյալների՝ լուծարված քոլեջում գրանցվել է դրամական մուտքերի և գանձապետական հաշիվ փոխանցված գումարների տարբերություն։Թերթից հայտնում են, որ նախաքննական մարմինը չի ուսումնասիրում հաշվապահական փաստաթղթերը, որոնցում արտացոլված են բոլոր ծախսերը, որոնց հիման վրա կարելի է ամբողջական ու սպառիչ պատկերացում կազմել ֆինանսական ծախսերի մասին։ «Սյունյաց երկրից» շեշտում են` քննչական մարմնի բացահայտած գումարը բացառապես հիմնված է Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանի, նրա տեղակալ Նարե Ղազարյանի և ԱԺ պատգամավոր Արմեն Խաչատրյանի հաղորդումների վրա։«Իրականացվում է հստակ քաղաքական պատվեր ու հաշվեհարդար։ Նախկին գլխավոր հաշվապահը ձերբակալվել ու կալանավորվել է միայն նրա համար, որ չի կարողացել Կարեն Լազարյանին արատավորող ապացույցներ հորինել, ինչպես նրանից ամիսներ շարունակ պահանջում էր Նարե Ղազարյանի ուղղորդմամբ գործող Արմինե Կոլյանը (Գորիսի նորաստեղծ քոլեջի տնօրեն)։ Ըստ Գորիսում շրջանառվող լուրերի՝ Սամվել Ալեքսանյանը պետք է պատասխան տա այն բաց նամակի համար, որը հղել է ՀՀ վարչապետին ԱԺ ընտրությունների քարոզարշավի ընթացքում»,– հայտնում է թերթը։Ըստ լրատվամիջոցի` Աննա Կոլյանի վերաբերյալ էլ Ալեքսանյանը հանցագործությունների մասին տեղեկություններ է հրապարակել, այնինչ, ըստ խոսակցությունների, նա Աննա Հակոբյանի հովանավորյալն է ու վերպետական կարգավիճակ ունի։«Երեկ՝ հոկտեմբերի 20-ին, անհայտ անուն-ազգանունով մի անձնավորություն, ներկայանալով իբրև քննիչ (առանց նրա պաշտպանին տեղեկացնելու), ներխուժել է քոլեջի նախկին հաշվապահի բանտախուց եւ Կարեն Լազարյանի մասին՝ հանցավորություն պարունակող տեղեկություններ է պահանջել»,– եզրափակում է թերթը։Հիշեցնենք` «Սյունյաց երկիր» թերթի խմբագրի բնակարանում խուզարկություն էր իրականացվել նաև հուլիսի 9-ին։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/07/09/104402791_142:0:891:562_1920x0_80_0_0_a0b3f26ccec595843d11603c9ea9b9c6.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, խուզարկություն, «սյունյաց երկիր» թերթ, սամվել ալեքսանյան
հայաստան, խուզարկություն, «սյունյաց երկիր» թերթ, սամվել ալեքսանյան
Կրկին խուզարկել են «Սյունյաց երկիր» թերթի խմբագրի բնակարանը
13:37 21.10.2026 (Թարմացված է: 13:49 21.10.2026) Խուզարկությունից հետո ձերբակալվել է թերթի խմբագրի որդին։
ԵՐԵՎԱՆ, 21 հոկտեմբերի – Sputnik. «Սյունյաց երկիր» թերթի խմբագիր Սամվել Ալեքսանյանի բնակարանը կրկին խուզարկել են։ Լուրը հրապարակվել է լրատվամիջոցի
կայքում։
«Խուզարկության ընթացքում ոչինչ չի հայտնաբերվել, սակայն նրա որդուն՝ Կարեն Լազարյանին, բերման են ենթարկել Երևան՝ Հակակոռուպցիոն կոմիտե»,– ասված է հաղորդագրությունում։
Հոկտեմբերի 13-ին բերման էին ենթարկել ու կալանավորել նաև «Գորիսի պետական քոլեջ» լուծարված ՊՈԱԿ-ի հաշվապահին (Կարեն Լազարյանն այդ ՊՈԱԿ-ի տնօրենն է եղել, երկար տարիներ զբաղեցրել է այդ պաշտոնը, սակայն 2025 թվականի դեկտեմբերին ազատվել է աշխատանքից)։
Նշվում է, որ ըստ նախնական տվյալների՝ լուծարված քոլեջում գրանցվել է դրամական մուտքերի և գանձապետական հաշիվ փոխանցված գումարների տարբերություն։
Թերթից հայտնում են, որ նախաքննական մարմինը չի ուսումնասիրում հաշվապահական փաստաթղթերը, որոնցում արտացոլված են բոլոր ծախսերը, որոնց հիման վրա կարելի է ամբողջական ու սպառիչ պատկերացում կազմել ֆինանսական ծախսերի մասին։ «Սյունյաց երկրից» շեշտում են` քննչական մարմնի բացահայտած գումարը բացառապես հիմնված է Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանի, նրա տեղակալ Նարե Ղազարյանի և ԱԺ պատգամավոր Արմեն Խաչատրյանի հաղորդումների վրա։
«Իրականացվում է հստակ քաղաքական պատվեր ու հաշվեհարդար։ Նախկին գլխավոր հաշվապահը ձերբակալվել ու կալանավորվել է միայն նրա համար, որ չի կարողացել Կարեն Լազարյանին արատավորող ապացույցներ հորինել, ինչպես նրանից ամիսներ շարունակ պահանջում էր Նարե Ղազարյանի ուղղորդմամբ գործող Արմինե Կոլյանը (Գորիսի նորաստեղծ քոլեջի տնօրեն)։ Ըստ Գորիսում շրջանառվող լուրերի՝ Սամվել Ալեքսանյանը պետք է պատասխան տա այն բաց նամակի համար, որը հղել է ՀՀ վարչապետին ԱԺ ընտրությունների քարոզարշավի ընթացքում»,– հայտնում է թերթը։
Ըստ լրատվամիջոցի` Աննա Կոլյանի վերաբերյալ էլ Ալեքսանյանը հանցագործությունների մասին տեղեկություններ է հրապարակել, այնինչ, ըստ խոսակցությունների, նա Աննա Հակոբյանի հովանավորյալն է ու վերպետական կարգավիճակ ունի։
«Երեկ՝ հոկտեմբերի 20-ին, անհայտ անուն-ազգանունով մի անձնավորություն, ներկայանալով իբրև քննիչ (առանց նրա պաշտպանին տեղեկացնելու), ներխուժել է քոլեջի նախկին հաշվապահի բանտախուց եւ Կարեն Լազարյանի մասին՝ հանցավորություն պարունակող տեղեկություններ է պահանջել»,– եզրափակում է թերթը։
Հիշեցնենք` «Սյունյաց երկիր» թերթի խմբագրի բնակարանում
խուզարկություն էր իրականացվել նաև հուլիսի 9-ին։