https://arm.sputniknews.ru/20261021/kalanavvorel-en-shengaviti-taghapet-rvomik-mkhitarjani-ognakan-karen-hakvobjanin-hraparak-108359859.html
Երևանի Շենգավիթի թաղապետի օգնականը կալանավորվել է. «Հրապարակ»
Երևանի Շենգավիթի թաղապետի օգնականը կալանավորվել է. «Հրապարակ»
Sputnik Արմենիա
Կարեն Հակոբյանը նախկինում Մալաթիա-Սեբաստիայի թաղապետարանում աշխատակազմի ղեկավարն էր: 21.10.2026, Sputnik Արմենիա
2026-10-21T09:26+0400
2026-10-21T09:26+0400
2026-10-21T09:40+0400
շենգավիթ
թաղապետ
օգնական
կալանք
երևան
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/07/0a/104471899_0:46:1510:896_1920x0_80_0_0_6df1f8e95a2a378703af9366cfa4c9c0.jpg
ԵՐԵՎԱՆ, 21 հոկտեմբերի — Sputnik. Երևանի Շենգավիթ վարչական շրջանի ղեկավար Ռոմիկ Մխիթարյանի օգնական Կարեն Հակոբյանը կալանավորվել է: Տեղեկությունը հայտնում է «Հրապարակ» օրաթերթը: Նշվում է, որ Հակոբյանը նախօրեին է ձերբակալվել, ապա կալանավորվել: «Կարեն Հակոբյանը նախկինում Երևանի Մալաթիա–Սեբաստիա համայնքի աշխատակազմի ղեկավարն էր: Ամիսներ առաջ Մխիթարյանը տեղափոխվեց Շենգավիթ, Հակոբյանին էլ հետը տարավ՝ որպես օգնական: Աշխատակազմի ղեկավար Հակոբյանն իրականացրել է թաղապետարանի կրթության վարչության գնումների մրցույթների կուրացիան և ինչ-ինչ խախտումներ թույլ տվել։ Մոտ մեկ ամիս առաջ էլ նյութեր հրապարակվեցին Մալաթիայի կրթության բաժնի պետ Լիանա Դավթյանի և Ռոմիկ Մխիթարյանին փոխարինած Սաշա Կատվալյանի լարված հարաբերությունների մասին: Հակոբյանն ու Դավթյանը միասին են աշխատել, և չի բացառվում, որ Հակոբյանի գործով հասնեն նաև Դավթյանին»,- գրում է պարբերականը:Թերթին վարույթն իրականացնող մարմնից հայտնել են, որ կաշառք տալու, ստանալու դեպքերի առթիվ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական վարույթի շրջանակում ձերբակալվել են մի շարք անձինք, այդ թվում՝ Շենգավիթ վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի պաշտոնատար անձ և ղեկավարի օգնականը։
երևան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/07/0a/104471899_98:0:1441:1007_1920x0_80_0_0_24799610b6cf45811e8662cc5eeddd92.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
շենգավիթ, թաղապետ, օգնական, կալանք, երևան
շենգավիթ, թաղապետ, օգնական, կալանք, երևան
Երևանի Շենգավիթի թաղապետի օգնականը կալանավորվել է. «Հրապարակ»
09:26 21.10.2026 (Թարմացված է: 09:40 21.10.2026) Կարեն Հակոբյանը նախկինում Մալաթիա-Սեբաստիայի թաղապետարանում աշխատակազմի ղեկավարն էր:
ԵՐԵՎԱՆ, 21 հոկտեմբերի — Sputnik. Երևանի Շենգավիթ վարչական շրջանի ղեկավար Ռոմիկ Մխիթարյանի օգնական Կարեն Հակոբյանը կալանավորվել է: Տեղեկությունը հայտնում է «Հրապարակ» օրաթերթը:
Նշվում է, որ Հակոբյանը նախօրեին է ձերբակալվել, ապա կալանավորվել:
«Կարեն Հակոբյանը նախկինում Երևանի Մալաթիա–Սեբաստիա համայնքի աշխատակազմի ղեկավարն էր: Ամիսներ առաջ Մխիթարյանը տեղափոխվեց Շենգավիթ, Հակոբյանին էլ հետը տարավ՝ որպես օգնական: Աշխատակազմի ղեկավար Հակոբյանն իրականացրել է թաղապետարանի կրթության վարչության գնումների մրցույթների կուրացիան և ինչ-ինչ խախտումներ թույլ տվել։ Մոտ մեկ ամիս առաջ էլ նյութեր հրապարակվեցին Մալաթիայի կրթության բաժնի պետ Լիանա Դավթյանի և Ռոմիկ Մխիթարյանին փոխարինած Սաշա Կատվալյանի լարված հարաբերությունների մասին: Հակոբյանն ու Դավթյանը միասին են աշխատել, և չի բացառվում, որ Հակոբյանի գործով հասնեն նաև Դավթյանին»,- գրում է պարբերականը:
Թերթին վարույթն իրականացնող մարմնից հայտնել են, որ կաշառք տալու, ստանալու դեպքերի առթիվ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական վարույթի շրջանակում ձերբակալվել են մի շարք անձինք, այդ թվում՝ Շենգավիթ վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի պաշտոնատար անձ և ղեկավարի օգնականը։